Երիտասարդներին զորացնելու համար
Զգեստավորվեք Տեր Հիսուս Քրիստոսով
Մայիս 2024


Շաբաթօրյա առավոտյան նիստ

Զգեստավորվեք Տեր Հիսուս Քրիստոսով

Հատվածներ

Նկար
պաստառ

Ներբեռնել PDF

Մեր Հայրը ցանկանում է ավելի խոր հարաբերություններ ունենալ Իր բոլոր որդիների և դուստրերի հետ, բայց դա մեր ընտրությունն է։ Երբ մենք որոշում ենք ավելի մոտենալ Նրան ուխտի հարաբերությունների միջոցով, դա թույլ է տալիս Նրան ավելի մոտենալ մեզ և ավելի շատ օրհնել մեզ։

… Հիսուս Քրիստոսը մեր կապած բոլոր ուխտերի կենտրոնում է, և ուխտի օրհնությունները հնարավոր են դառնում Նրա քավող զոհաբերության շնորհիվ։

Ընկղմումով մկրտությունը խորհրդանշական դարպասն է, որով մենք մտնում ենք Աստծո հետ ուխտի հարաբերությունների մեջ: Ջրի մեջ ընկղմվելը և նորից բարձրանալը խորհրդանշում է Փրկչի մահը և Հարությունը դեպի նոր կյանք։ … Նոր կտակարանում մենք կարդում ենք․ «Ձեզանից ովքեր Քրիստոսով մկրտվեցին, Քրիստոսով զգեստավորվեցին» [Գաղատացիս 3․27]։ …

Հաղորդության արարողությունը նաև մատնանշում է Փրկչին: Հացն ու ջուրը խորհրդանշում են մեզ համար թափված Քրիստոսի մարմինն ու արյունը։ … Երբ մենք կատարում ենք Նրա մարմնի և արյան խորհրդանիշները ուտելու և խմելու գործողությունը, Քրիստոսը խորհրդանշականորեն դառնում է մեր մի մասը [տես Հովհաննես 6․56]։ …

Երբ մենք ուխտեր ենք կապում Աստծո հետ Տիրոջ տանը, մենք ավելի ենք խորացնում մեր հարաբերությունները Նրա հետ։ Այն ամենը, ինչ մենք անում ենք տաճարում, մատնանշում է մեր Հոր ծրագիրը մեզ համար, որի հիմքում Փրկիչն է և Նրա քավող զոհաբերությունը։ …

… Մեր տաճարային հանդերձը հիշեցնում է մեզ, որ Փրկիչը և Նրա Քավության օրհնությունները ծածկում են մեզ մեր ողջ կյանքի ընթացքում։ Երբ մենք ամեն օր հագնում ենք սուրբ քահանայության հանդերձը, այդ գեղեցիկ խորհրդանիշը դառնում է մեր մի մասը։

… Ես վկայում եմ, որ այդ ուխտի հարաբերությունների մեծ օրհնությունները արժանի են դրան։

Տպել