Երիտասարդներին զորացնելու համար
Քրիստոսի վարդապետության հզոր և առաքինի շրջապտույտը
Մայիս 2024


Կիրակի առավոտյան նիստ

Քրիստոսի վարդապետության հզոր և առաքինի շրջապտույտը

Հատվածներ

Նկար
պաստառ

Ներբեռնեք PDF

Թող նա ներս գա, Մալորի Ֆիզո

Հոգևոր լիցքը ստեղծվում է «կյանքի ընթացքում, երբ մենք կրկնողաբար ընդունում ենք Քրիստոսի վարդապետությունը»: Այդպես վարվելը, ուսուցանել է Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը, առաջացնում է «հզոր առաքինի շրջապտույտ» [Հաղթել աշխարհին և հանգստություն գտնել», Լիահոնա, նոյեմբեր 2022, 97)։ Իսկապես, Քրիստոսի վարդապետության տարրերը, ինչպիսիք են` հավատքը առ Տեր Հիսուս Քրիստոս, ապաշխարությունը, Տիրոջ հետ ուխտի հարաբերության մեջ մտնելը մկրտության միջոցով, Սուրբ Հոգու պարգևը ստանալը և համբերելը մինչև վերջ, նախատեսված չեն կիրառելու որպես մեկանգամյա, ստուգանիշով իրադարձություններ: …

Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքը պետք է ամեն օր սնուցում ստանա: Այն սնուցվում է, երբ մենք ամեն օր աղոթում ենք, ուսումնասիրում ենք սուրբ գրությունները, մտածում ենք Աստծո բարության մասին, ապաշխարում ենք և հետևում ենք Սուրբ Հոգու հուշումներին: …

… Լիցքը նմանապես կառուցվում է, երբ մենք ձգտում ենք հնազանդվել Աստծո օրենքներին և ապաշխարել: …

Քրիստոսի վարդապետության հաջորդ տարրը մկրտությունն է, որը ներառում է ջրով մկրտությունը և հաստատման միջոցով Սուրբ Հոգով մկրտությունը: Չնայած մկրտությունը եզակի իրադարձություն է, մենք նորոգում ենք մեր մկրտության ուխտը կրկնողաբար, երբ ճաշակում ենք հաղորդությունից: …

Երբ Սուրբ Հոգին ավելի մեծ ազդեցություն է գործադրում մեր կյանքում, մենք աստիճանաբար և անընդհատ զարգացնում ենք Քրիստոսանման հատկանիշներ: … Եվ մենք դրա միջոցով հասանելիություն ենք ունենում երկնային զորությանը, որն անհրաժեշտ է մինչև վերջ դիմանալու համար: …

Ես հրավիրում եմ ձեզ ապրել Քրիստոսի վարդապետությամբ կրկնողաբար, անընդհատ ու նպատակադրված և օգնել ուրիշներին իրենց ճանապարհին:

Տպել