Երիտասարդներին զորացնելու համար
Ի օժանդակություն աճող սերնդի
Մայիս 2024


Շաբաթօրյա ցերեկային նիստ

Ի օժանդակություն աճող սերնդի

Հատվածներ

Նկար
պաստառ

Ներբեռնեք PDF

Ամբողջ ծուխը կօրհնվի և կամրապնդվի, երբ անդամները կենտրոնանան աճող սերնդի վրա։ …

Երիտասարդները կսովորեն հայտնության օրինակը, երբ նրանք մեզ հետ մասնակցեն ուրիշներին ծառայելու հուշումներ փնտրելու և ըստ դրանց գործելու գործընթացին: Երբ երիտասարդները դիմեն Տիրոջը այս ոգեշնչված առաջնորդության համար, նրանց հարաբերությունները Նրա հետ և վստահությունը Նրա հանդեպ կմեծանա:

Մենք մեր վստահությունն ենք հայտնում երիտասարդներին՝ առաջարկելով աջակցություն և ուղղություն՝ առանց հսկելու մտադրության։ Երբ մենք հրաժարվենք վերահսկողությունից և թույլ տանք, որ երիտասարդները սովորեն միասին խորհրդակցելու, ոգեշնչված ընթացք ընտրելու և իրենց ծրագիրը գործի դնելու միջոցով, նրանք իսկական ուրախություն և աճ կունենան։ …

Մեր երիտասարդները մեզ զարմացնում են իրենց քաջությամբ, հավատքով ու կարողություններով: Երբ նրանք ընտրեն լինել Հիսուս Քրիստոսի լիարժեք ներգրավված աշակերտներ, Նրա ավետարանը կփորագրվի նրանց սրտերում: Նրան հետևելը կդառնա նրանց ով լինելու մի մասը, և ոչ միայն այն, ինչ նրանք անում են։ …

Երիտասարդներն այսօր Երկնային Հոր ամենաազնիվ հոգիներից են։ Նրանք ճշմարտության և ազատ կամքի աննկուն պաշտպաններից էին նախամահկանացու աշխարհում։ Նրանք ծնվել են այս օրերում, որպեսզի հավաքեն Իսրայելը Տեր Հիսուս Քրիստոսի մասին իրենց զորավոր վկայության միջոցով: Նա ճանաչում է նրանցից յուրաքանչյուրին և գիտի նրանց մեծ ներուժը։ Նա համբերատար է, երբ նրանք մեծանում են: Նա կփրկագնի և կպաշտպանի նրանց: Նա կբժշկի և կառաջնորդի նրանց:

Տպել