Երիտասարդներին զորացնելու համար
Եղեք մեկ Քրիստոսի հետ
Մայիս 2024


Շաբաթ ցերեկային նիստ

Եղեք մեկ Քրիստոսի հետ

Հատվածներ

Նկար
պաստառ

Ներբեռնել PDF

Եկեք Հիսուսի մոտ, Քեյսի Չայլդս

Միասնությունը Քրիստոսի և մեր Երկնային Հոր հետ կարելի է ձեռք բերել Փրկչի Քավության միջոցով։ …

Թեև մկրտության պահանջները խորն են, սակայն զարմանալիորեն պարզ են: Դրանք հիմնականում ներառում են՝ խոնարհություն Աստծո առջև, կոտրված սիրտ և փշրված հոգի, ապաշխարել բոլոր մեղքերից, Հիսուս Քրիստոսի անունը մեզ վրա վերցնել, համբերել մինչև վերջ և մեր գործերով ցույց տալ, որ մենք ստացել ենք Քրիստոսի Հոգուց։

Հատկանշական է, որ մկրտության բոլոր որակավորումները հոգևոր են։ … Աղքատներն ու հարուստները նույն հոգևոր պահանջներն ունեն։

Ռասայական, սեռային կամ ազգային պատկանելության պահանջներ չկան։ …

Նկատի ունենալով մեր «նմանությունը» Աստծո առաջ՝ իմաստ չունի ընդգծել մեր տարբերությունները։ …

… Փրկչի Քավության օրհնությունները ստանալու համար մենք պետք է հաստատապես գործադրենք մեր բարոյական կամքի ազատությունը՝ ընտրելու Քրիստոսին և հնազանդվելու Նրա պատվիրաններին։ …

Ամենակարևոր ընտրություններ կարող են կատարել գրեթե բոլորը՝ անկախ տաղանդներից, կարողություններից, հնարավորություններից կամ տնտեսական հանգամանքներից: …

Երբ մենք բախվում ենք կյանքի շրջադարձերին, շատ իրադարձություններ են տեղի ունենում, որոնք մենք քիչ կամ ընդհանրապես չենք վերահսկում: … Ամենակարևոր ընտրությունների համար մենք ունենք վերահսկողություն: …

Սկզբունքների, վարքագծի, կրոնական արարողությունների և արդար ապրելու հարցերում մենք ենք պատասխանատու: Մեր հավատքն ու երկրպագությունը Հայր Աստծուն և Նրա Որդի Հիսուս Քրիստոսին ընտրություն է, որը մենք ենք կատարում: …

Մենք պետք է ձգտենք ուրիշներին ներառել մեր միասնության շրջանակում: …

Մենք միավորվում ենք Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր սիրով ու հավատքով, նաև որպես սիրող Երկնային Հոր զավակներ: Իսկական պատկանելության էությունը Քրիստոսի հետ մեկ լինելն է:

Տպել