Երիտասարդներին զորացնելու համար
Տաճարները՝ Տիրոջ տները, լցնում են Երկիրը
Մայիս 2024


Կիրակի ցերեկային նիստ

Տաճարները՝ Տիրոջ տները, լցնում են Երկիրը

Հատվածներ

Նկար
պաստառ

Ներբեռնեք PDF

Մտածե՞լ եք, թե ինչու է Տերն Իր մարգարեին ուղղորդում, որ այժմ երկիրը լցնի Իր տաճարներով։ …

… Պատճառներից մեկն այն է, որ աշխարհի իրարանցման և գայթակղությունների մեջ Նա խոստացել է զորացնել և օրհնել Իր ուխտյալ Սրբերին, և Նրա խոստումները կատարվում են։ …

Նրա տանը մենք բառացիորեն օժտվում ենք երկնային զորությամբ։ Մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս և մեր սերը Նրա հանդեպ հաստատվում և ամրացվում է։ Մենք սովորում ենք ավելի շատ սիրել Նրան։ Մենք հոգևորապես համոզված ենք մեր իրական ինքնության և կյանքի նպատակների մեջ։ Երբ հավատարիմ ենք լինում, մենք օրհնվում ենք պաշտպանված լինելու գայթակղություններից և շեղումներից։ Մենք զգում ենք մեր Փրկչի սերը, երբ Նա բարձրացնում է մեզ մեր դժվարություններից և մեր վշտերից։ Մենք զինվել ենք Աստծո զորությամբ։ …

Իմ սիրելի ընկերներ, եթե մենք ի վիճակի ենք և դեռ չենք ավելացրել մեր այցելությունները տաճար, եկեք կանոնավորապես ավելի շատ ժամանակ գտնենք Տիրոջ տանը երկրպագելու համար։ …

Տաճարը բառացիորեն Տիրոջ տունն է։ Ես խոստանում եմ ձեզ, երբ արժանիորեն և աղոթքով գաք Նրա սուրբ տունը, կզինվեք Նրա զորությամբ, Նրա անունը կլինի ձեր վրա, Նրա հրեշտակները կպահպանեն ձեզ, և դուք կաճեք Սուրբ Հոգու օրհնությամբ։ …

Այս շփոթության և իրարանցման ժամանակներում ես վկայում եմ, որ տաճարը Նրա տունն է և կօգնի պահպանել, պաշտպանել և պատրաստել մեզ այն փառավոր օրվան, երբ մեր Փրկիչը Իր բոլոր սուրբ հրեշտակների հետ կվերադառնա վեհությամբ, զորությամբ և մեծ փառքով։

Տպել