Երիտասարդներին զորացնելու համար
Բոլոր բաները մեր բարիքի համար
Մայիս 2024


Շաբաթօրյա ցերեկային նիստ

Բոլոր բաները մեր բարիքի համար

Հատվածներ

Նկար
պաստառ

Ներբեռնեք PDF

Այս նեղության աշխարհում «մենք գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն» [Հռոմեացիս 8․28]։ …

Ինչպիսի՜ ուշագրավ խոստում: Մխիթարական հավաստիացում Աստծուց։ …

… Եթե ապրենք հավատքով, փորձություններն ու զոհաբերությունները, որոնք մենք երբեք չէինք ընտրի, կարող են օրհնել մեզ և ուրիշներին այնպես, որ երբեք չէինք պատկերացնի։

Մենք մեծացնում ենք հավատքն ու վստահությունը Տիրոջ հանդեպ, որ բոլոր բաները կարող են միաժամանակ գործել մեր բարիքի համար, երբ ձեռք ենք բերում հավերժության հեռանկար, հասկանում, որ մեր փորձությունները կարող են լինել «միայն մի փոքր ժամանակ», գիտակցում ենք, որ մեր չարչարանքները կնվիրագործվեն մեր օգտի համար, ընդունում, որ դժբախտ պատահարները՝ վաղաժամ մահը, թուլացնող և այլ տիպի հիվանդությունները մահկանացու կյանքի մաս են կազմում, նաև վստահում ենք, որ մեր սիրառատ Երկնային Հայրը փորձություններ չի տալիս պատժելու կամ դատելու համար։ …

… Բոլոր բաները գործում են բարիքի համար, երբ մենք սպասավորում ենք այնպես, ինչպես Նա կսպասավորեր։

Մի հայր, որը ուսուցիչների քվորումի տարիքի իր որդու հետ նշանակվել էր որպես սպասավորող զուգընկեր, բացատրել է. «Սպասավորությունն այն է, երբ մենք թխվածքաբլիթներ բերող հարևաններից դառնում ենք վստահելի ընկերներ՝ հոգևոր արագ արձագանքողներ»: Հիսուս Քրիստոսին պատկանելու ուխտը մխիթարում է, կապում և նվիրագործում։ …

Մորմոնի Գիրքը ապացույց է, որը մենք կարող ենք պահել մեր ձեռքում, որ Հիսուսը Քրիստոսն է, և Աստված կատարում է Իր մարգարեությունները։ …

Քանի որ տաճարները շատ վայրերում մոտենում են մեզ, տաճարային զոհաբերությունը, որը մենք կարող ենք մատուցել, Տիրոջ տանը ավելի հաճախ սրբություն փնտրելն է։ …

Ժամանակի և հավերժության մեջ արարչագործության նպատակը և Աստծո բուն էությունը բոլոր բաները ի մի բերելն է՝ մեր բարիքի համար:

Սա է Տիրոջ հավերժական նպատակը: Դա Նրա հավերժական հեռանկարն է: Դա Նրա հավերժական խոստումն է:

Եկեք մեր Հայր Աստծո և Հիսուս Քրիստոսի մոտ։ Վստահեք՝ Նրանք ապրում են, սիրում են ձեզ և ցանկանում են բոլոր բաները ձեր բարիքի համար:

Տպել