Երիտասարդներին զորացնելու համար
Հավատարիմ մինչև վերջ
Մայիս 2024


Շաբաթօրյա երեկոյան նիստ

Հավատարիմ մինչև վերջ

Հատվածներ

Նկար
պաստառ

Ներբեռնել PDF

Սիրելի երիտասարդ ընկերներ, այսօր ես կցանկանայի ուղիղ խոսել ձեզ հետ՝ Եկեղեցու երիտասարդների հետ: …

Թեև Դավիթը միայն մեկ քար օգտագործեց Գողիաթին սպանելու համար, նա պատրաստել էր հինգ քար։ …

Պատկերացնենք, որ Դավթի քարերից յուրաքանչյուրը ներկայացնում էր այն ուժը, որն անհրաժեշտ է մեր կյանքում հաղթական լինելու համար: Ի՞նչ կարող են ներկայացնել այդ հինգ քարերը: Ես առանձնացրել եմ հետևյալ տարբերակները․ …

Առաջինը՝ Աստծո հանդեպ իմ սիրո քարը: …

Աստծո հանդեպ մեր սերը և Նրա հետ մեր սերտ հարաբերությունները մեզ ուժ են տալիս, որն անհրաժեշտ է՝ մեր սրտերը փոխելու և մեր մարտահրավերները հեշտությամբ հաղթահարելու համար:

Երկրորդը՝ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի հանդեպ իմ հավատքի քարը: … Հավատք առ Հիսուս Քրիստոս նշանակում է լիովին վստահել Նրա իմաստությանը, Նրա ժամանակին, Նրա սիրուն և մեր մեղքերը քավելու Նրա զորությանը: …

Երրորդ՝ իմ ճշմարիտ ինքնության իմացության քարը։ …

Ամեն ինչ փոխվում է, երբ գիտակցում եմ, թե ով եմ ես իրականում: …

Չորրորդ՝ իմ ամենօրյա ապաշխարության քարը։ …

Ոչինչ ավելի մեծ թեթևություն չի պարգևում, քան Աստծո ներելու զգացումը և այն գիտելիքը, որ մենք մաքուր ենք և հաշտված Նրա հետ: …

Հինգերրոդ քարը Աստծո զորությունը ստանալու քարն է: …

Ինչպե՞ս կարող ենք ստանալ Հիսուս Քրիստոսի այս զորությունը: Դրա բանալին մեր ուխտերին հնազանդվելն է և Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքը մեծացնելն է:

Կցանկանայի, որ Դավիթը ևս մեկ քար ունենար. դա կլինի իմ վկայության քարը: …

Սիրելի ընկերներ, Քրիստոսը ցանկանում է մեզ ուղեկցել մեր կյանքի ընթացքում: …

… Ուրախություն կա Հիսուս Քրիստոսի աշակերտը լինելու մեջ:

Տպել