Անվեհեր` Հիսուսի մասին վկայությունում
Մենք չենք կարող թույլ տալ, որ գայթակղության քարերը Հոր և Որդու մասին մեր վկայությունները շփոթեցնող ու բարդ դարձնեն:
Հավերժական կյանքը մեծագույն պարգևն է Աստծո և շնորհվում է նրանց, ովքեր «պահում են [Աստծո] պատվիրանները և համբերում մինչև վերջ»:Մյուս կողմից,հավերժական կյանքը մեր Երկնային Հոր հետ մերժվում է նրանց, «ովքեր անվեհեր չեն Հիսուսի վկայության մեջ»:Կան մի քանի գայթակղության քարեր անվեհեր չլինելու համար, որոնք կարող են խանգարել մեզ հասնել հավերժական կյանքի նպատակին: Գայթակղության քարերը կարող են բարդ լինել. թույլ տվեք պարզաբանել:
Շատ տարիներ առաջ հայրս կառուցեց մի փոքրիկ տնակ այն ագարակի հողատարածքում, որտեղ նա էր մեծացել: Մարգագետինների ետևում գտնվող տեսարանները բացառիկ էին: Երբ տնակի պատերը կառուցվեցին, ես այցելեցի նրան: Զարմացա, որ պատուհանը, որից բացվում էր տեսարանը, ուղղակի կենտրոնացած էր էլեկտրասյան վրա, որը տնից մի փոքր հեռավորության վրա էր: Ինձ համար դա մի վիթխարի շեղող հանգամանք էր ապշեցուցիչ տեսարանից:
Ես ասացի. «Հայրիկ, ինչո՞ւ թույլ տվեցիր էլեկտրասյունը ուղիղ ձեր պատուհանից բացվող տեսարանի առջևում տեղադրել»:
Հայրս, մի բացառիկ գործունյա և հանգիստ մարդ, բացականչեց որոշակի հուզմունքով. «Քվենթին, այդ էլեկտրասյունը ամենագեղեցիկ բանն է ինձ համար ամբողջ ագարակում»: Այնուհետև հիմնավորեց ասածը. «Երբ ես նայում եմ այդ սյունին, ես գիտակցում եմ, որ ի տաբերություն այն ժամանակի, երբ ես այստեղ մեծանում էի, ես ստիպված չեմ լինի ջուր կրել դույլերով աղբյուրից մինչև տուն՝ եփելու, ձեռքերս լվանալու կամ լողանալու համար: Ես ստիպված չեմ լինի մոմ կամ նավթով լամպ վառել գիշերը կարդալու համար: Ես ուզում եմ տեսնել այդ էլեկտրասյունը պատուհանից բացվող տեսարանի հենց մեջտեղում»:
Էլեկտրասյան վերաբերյալ հորս տեսակետը տարբերվում էր իմ տեսակետից: Նրա համար այդ սյունը ներկայացնում էր բարելավված կյանք, բայց ինձ համար դա խոչընդոտ էր սքանչելի տեսարանի համար: Հայրս վեր էր դասում էլեկտրաէներգիան, լույսը և մաքրությունը գեղեցիկ տեսարանից: Ես անմիջապես հասկացա, որ չնայած սյունը ինձ համար խոչընդոտ էր, հորս համար այն ուներ մեծ պրակտիկ, խորհրդանշական իմաստ:
Ըստ բառարանի, գայթակղության քարը «Խոչընդոտ է հավատքին կամ հասկացողությանը» կամ «արգելք առաջընթացին»: Հոգևոր իմաստով գայթել նշանակում է «մեղքի մեջ ընկնել կամ կամակորություն անել»: Գայթակղության քար կարող է լինել ամեն բան, որը շեղում է մեզ արդար նպատակների հասնելուց:
Մենք չենք կարող թույլ տալ, որ գայթակղության քարերը Հոր և Որդու մասին մեր վկայությունները շփոթեցնող ու բարդ դարձնեն : Մենք չենք կարող ընկնել այդ թակարդը: Մեր վկայությունները Նրանց մասին պետք է մաքուր և պարզ մնան, ինչպես իր ագարակի էլեկտրասյան իմ հոր հասարակ պաշտպանությունը:
Որո՞նք են գայթակղության քարերից մի քանիսը, որոնք խառնաշփոթ են առաջացնում և բարդացնում մեր մաքուր ու պարզ վկայությունը Հոր և Որդու մասին և խանգարում մեզ անվեհեր մնալ այդ վկայության մեջ:
Գայթակղության քարերից մեկը մարդկային փիլիսոփայությունն է
Մենք հետաքրքրված ենք ամեն տեսակի գիտելիքով և հավատում ենք, որ «Աստծո փառքը բանականություն է»: Բայց մենք նաև գիտենք, որ հակառակորդի նախընտրած ռազմավարությունն է հեռու տանել մարդկանց Աստծուց և ստիպել նրանց գայթակղվել՝ մարդկանց փիլիսոփայությունները վեր դասելով Փրկիչից և Նրա ուսմունքներից:
Պողոս Առաքյալը Հիսուս Քրիստոսի համոզված վկաներից էր՝ Փրկիչի հետ ունեցած մի հրաշագործ և կյանք փոխող փորձառության շնորհիվ: Պողոսի առանձնահատուկ անցյալը նրան նախապատրաստել էր շփվելու բազմաթիվ մշակույթների պատկանող մարդկանց հետ: Նա սիրում էր Թեսաղոնիկեցիների «անկեղծ պարզությունը» և Ֆիլիպպեցիների «կարեկից համակրանքը»: Սկզբում նա դժվարացավ լեզու գտնել խելացի և իմաստասեր հույների հետ: Աթենքում՝ Մարսի բլրի վրա, նա փորձեց փիլիսոփայական մոտեցմամբ ուսուցանել, բայց մերժվեց: Կորնթացիներին նա որոշեց ուղղակի ուսուցանել «խաչված Քրիստոսի վարդապետությունը»: Օգտագործելով Պողոս Առաքյալի խոսքերը.
«Եւ իմ խօսքը եւ քարոզութիւնը ոչ թե մարդկային իմաստութեան պատիր խօսքերովն եղաւ, այլ Հոգու եւ զորութեան ապացուցութեամբը.
Որ ձեր հաւատքը մարդկանց իմաստութիւնով չլինի՝ այլ Աստուծոյ զորութիւնովը»:
Փրկիչի առաքելության մասին սուրբ գրությունների ամենահոյակապ պատմություններից մի քանիսը գտնվում են Ա Կորնթացիս թղթում: Գլուխներից մեկը՝ 15-րդ գլուխը, համաշխարհային ուշադրության արժանացավ Ջորջ Ֆրեդերիկ ՀենդելիՄեսիա օրատորիայի միջոցով:Այն պարունակում է խորը վարդապետություն Փրկիչի մասին: Մեսիայի երրորդ մասում, անմիջապես «Ալելուիա կրկներգից» հետո, սուրբ գրությունների մեծ մասը, որոնք օգտագործվում ենԱ Կորնթացիս 15-րդ գլխից են: Այդ հատվածներից մի քանիսում Պողոսը հիանալիորեն նկարագրում է Փրկիչի կատարած գործերից մի քանիսը:
«[Բայց] հիմա Քրիստոսը յարութիւն է առել, … ինքը ննջածների առաջնեկ եղավ:
«… Ուրեմն որովհետև մարդով եղավ մահը, եւ մարդով էլ մեռելների յարութիւնը:
Քանզի ինչպես Ադամով ամենը մեռնում են, այնպէս էլ Քրիստոսով ամենը կենդանանում են: nb}…
Ով մահ, ո՞ւր է քո խայթոցը. Գերեզման, ո՞ւր է քո հաղթութիւնը …
Բայց շնորհակալութիւն Աստուծուն, որ տուավ մեզ հաղթութիւնը մեր Տէր Հիսուս Քրիստոսի ձեռովը»:
Մենք գիտենք, որ Ուրացությունը տեղի ունեցավ մասնավորապես, որովհետև մարդկանց փիլիսոփայությունները վեր էին դասվում Քրիստոսի հիմնարար, կարևոր վարդապետությունից: Փրկիչի ուղերձը պարզությամբ ուսուցանելու փոխարեն, շատ պարզ և արժեքավոր ճշմարտություններ փոխվեցին կամ կորան: Փաստորեն, Քրիստոնեությունը որդեգրեց որոշ հունական փիլիսոփայական ավանդույթներ՝ համաձայնեցնելու մարդկանց հավատալիքները իրենց առկա մշակույթի հետ: Պատմաբան Ուիլլ Դյուրանը գրել է. «Քրիստոնեությունը չկործանեց հեթանոսությունը, այլ որդեգրեց այն: Հունական միտքը, մահանալով, վերաբնակված կյանք առավ»: Պատմականորեն և մեր օրերում, ոմանք մերժում են Հիսուս Քրիստոսի ավետարանը, որովհետև նրանց կարծիքով այն չունի բավարար մտավոր իմաստաբանություն:
Վերածննդի արշալույսին շատերն առնվազն ձևացնում էին, որ հետևում են Փրկիչի ուսմունքներին: Շատ երկրներ համարում էին իրենց քրիստոնեական ազգեր: Բայց նույնիսկ այդ ժամանակ մարգարեություն կար ավելի դժվար ժամանակի՝ մեր օրերի մասին:
Հեբեր Ք. Քիմբալը այս տնտեսության առաջին Տասներկու Առաքյալներից մեկն էր և Նախագահ Բրիգամ Յանգի Առաջին Խորհրդականը: Նա նախազգուշացրել է. «Ժամանակը գալիս է, երբ դժվար կլինի տարբերել Սրբի դեմքը Աստծո ժողովրդի թշնամու դեմքից: Այդ ժամանակ… ուշադրություն դարձրեք մեծ մաղին, քանզի կլինի մեծ մաղով անցնելու ժամանակ և շատերը կընկնեն»: Նա եզրակացրեց, որ «մի ՍՏՈՒԳԱՐՔ է գալու»:
Մեր օրերում Քրիստոնեության ազդեցությունը շատ երկրներում, ներառյալ Միացյալ Նահանգներում բավականին կրճատվել է: Առանց կրոնական հավատալիքների Աստծո հանդեպ պատասխանատվության զգացում չկա: Ուստի, դժվար է հաստատել համընդհանուր արժեքներ, նրա վերաբերյալ, թե ինչպես ապրել: Փիլիսոփայությունները, որոնք խորապես արմատացած են, հաճախ հակասում են միմյանց:
Դժբախտաբար, սա պատահում է նաև Եկեղեցու որոշ անդամների հետ, ովքեր կորցնում են իրենց կողմնորոշումը և ազդեցության տակ ընկնում պահի տակ. նրանցից շատերը ակնհայտորեն արդարակյաց չեն:
Հեբեր Ք. Քիմբալի մարգարեությանը համահունչ՝ Երեց Նիլ Ա. Մաքսվելն ասել է 1982 թվականին. «Մեծ մաղումը տեղի կունենա արդարակյաց վարքի ձախողումների պատճառով, որոնք մնում են չապաշխարված: Մի քանիսը կհանձնվեն, մինչև վերջ դիմանալու փոխարեն: Մի քանիսը կխաբվեն ուրացողների կողմից: Մյուսները կվիրավորվեն, քանի որ բավականաչափ գայթակղության քարեր կան յուրաքանչյուր ժամանակաշրջանի համար»:
Մեկ այլ գայթակղության քար է՝ հրաժարվելը տեսնել մեղքն իր ճշմարիտ լույսի ներքո
Մեր օրերի առանձնահատուկ և անհանգստացնող կողմերից մեկն այն է, որ շատ մարդիկ զբաղվում են մեղսավոր վարքով, բայց մերժում են այն մեղսավոր համարել: Նրանք չունեն խղճի խայթ կամ պատրաստակամություն` ընդունելու իրենց վարքը որպես բարոյական սխալ: Նույնիսկ ոմանք, ովքեր դավանում են հավատք Հոր և Որդու հանդեպ, անիրավաբար այնպիսի դիրք են ընդունում, որ սիրող Երկնային Հայրը չպիտի գործադրի հետևանքներ վարքի համար, որը հակառակ է Նրա պատվիրաններին:
Սա ակնհայտորեն Կորիանթոնի՝ Կրտսեր Ալմայի որդու գրաված դիրքն էր Մորմոնի Գրքում: Նա լուրջ անբարոյական վարք էր դրսևորել և Ալման նրան խրատում էր: Մենք օրհնված ենք, որ մեծ մարգարե Ալման, ով անձնապես զգացել էր «ամենախավար անդունդը [և] սքանչելի լույսը», գրի է առել այն հրահանգը, որը նա տվել է: Ալմա 39-րդ գլխում , մենք կարդում ենք, թե ինչպես էր նա խրատում այդ որդուն ապաշխարության գործընթացի միջոցով և ապա բացատրում, թե ինչպես էր Քրիստոսը գալու` վերցնելու մեղքը: Նա հստակ դարձրեց Կորիանթոնի համար ապաշխարության անհրաժեշտությունը, որովհետև «ոչ մի անմաքուր բան չի կարող ժառանգել Աստծո արքայությունը»:
Ալմա 42-ը պարունակում է Քավության վերաբերյալ ողջ սուրբ գրությունում ամենահոյակապ վարդապետությունը: Ալման օգնեց Կորիանթոնին հասկանալ, որ դա «անարդարություն չէ, որ մեղսագործը պիտի մատնվի թշվառության մի վիճակի»: Բայց նա նշեց, որ սկսած Ադամից, ողորմած Աստված տվել է «ժամանակահատված ապաշխարության համար», որովհետև առանց ապաշխարության «փրկության մեծ ծրագիրը խափանված կլիներ»: Ալման նաև հաստատեց, որ Աստծո ծրագիրը «երջանկության ծրագիր է»:
Ալմայի ուսմունքները շատ ուսուցանող են. «Քանզի ահա արդարադատությունը ներկայացնում է իր բոլոր պահանջները, և նաև ողորմությունն է հայցում այն բոլորը, ինչն իր սեփականն է, և այսպես, բացի անկեղծորեն զղջացողից, ոչ մեկը չի փրկվում»: Ապաշխարության փառահեղ օրհնություններն իրենց ճշմարիտ լույսով տեսնելը և հավատարմությունը Փրկիչի ուսմունքներին ծայրահեղ կարևոր են: Անազնիվ չէ հստակ լինել, ինչպես Ալման Կորիանթոնի հետ մեղսավոր ընտրությունների հետևանքների և ապաշխարության վերաբերյալ: Հաճախ է հայտարարվել, որ «Վաղ թե ուշ ամենքը ստիպված կլինեն դիմագրավել հետևանքներին»:
Փրկչի Քավության հիասքանչ և երկնային օրհնությունն այն է, որ ապաշխարության միջոցով մեղսավոր վարքը ջնջվում է: Կորիանթոնի ապաշխարությունից հետո Ալման եզրակացրեց. «Դու այլևս չթողնես, որ այս բաները խռովեն քեզ, և թող միայն քո մեղքերը խռովեն քեզ այնպիսի մի խռովքով, որը կբերի քեզ վար՝ դեպի ապաշխարություն»:
Նշանակետից այն կողմ նայելը գայթակղության քար է
Մարգարե Հակոբը ակնարկում է հնադարյան հրեաներին որպես մի «խստապարանոց ժողովուրդ», ովքեր արհամարհեցին պարզությունը, «սպանեցին մարգարեներին, և փնտրեցին բաներ, որոնք չէին կարող հասկանալ: Ուստի նրանց կուրության պատճառով, կուրություն, որը եկել էր նշանակետից այն կողմ նայելուց, նրանք պիտի անպայման ընկնեին»:
Չնայած կան շատ օրինակներ նշանակետից այն կողմ նայելու վերաբերյալ, մեր օրերում կարևորներից մեկը ծայրահեղությունն է: Ավետարանական ծայրահեղությունը այն է, երբ մենք բարձրացնում ենք որևէ ավետարանական սկզբունք մյուս հավասար կարևոր սկզբունքներից վեր և բռնում մի դիրք, որը տարբեր կամ հակառակ է Եկեղեցու ղեկավարների ուսմունքներին: Օրինակներց մեկն այն է, երբ մարդ կողմնակից է հավելումների, փոփոխությունների կամ հիմնական շեշտադրում է կատարում Իմաստության Խոսքի մի մասի վրա: Մյուսը օրինակը աշխարհի վերջին տարբեր թանկարժեք սցենարներով նախապատրաստվելն է: Երկու օրինակներում էլ մարդկանց խրախուսվում է ընդունել անձնական մեկնաբանությունները: «Եթե մենք առողջության օրենքը կամ որևէ այլ սկզբունք կրոնամոլության ենք վերածում, մենք նայում ենք նշանակետից այն կողմ»:
Խոսելով կարևոր մի վարդապետության մասին, Տերը հայտարարել է. «Ով հայտարարում է ավել կամ պակաս քան սա, նա ինձանից չէ, այլ դեմ է ինձ, ուստի նա իմ եկեղեցուց չէ»: Երբ մենք նախապատվություն ենք տալիս որևէ սկզբունքի մի ձևով, որը նվազեցնում է մեր պարտավորությունը մյուս հավասարապես կարևոր սկզբունքների հանդեպ կամ Եկեղեցու ղեկավարների ուսմունքներից տարբեր կամ հակառակ դիրքորոշում ենք ընդունում, մենք նայում ենք նշանակետից այն կողմ:
Բացի այդ, որոշ անդամներ որոշ գործերի, որոնք մեծամասամբ լավն են, շատ ավելի մեծ կարևորություն են տալիս, քան ավետարանի հիմնական վարդապետությանը: Նրանք փոխարինում են իրենց նվիրվածությունը, առաջնահերթություն տալով այդ գործի հանդեպ իրենց պարտավորությանը, և երկրորդ պլան են մղում Փրկիչի և Նրա ուսմունքների հանդեպ իրենց իրենց պարտավորությունը: Եթե մենք ինչ-որ բան Փրկիչի հանդեպ մեր նվիրվածությունից վեր ենք դասում, եթե մեր վարքագիծն ընդունում է Նրան որպես ուղղակի մեկ այլ ուսուցչի և ոչ թե Աստծո աստվածային Որդու, ապա մենք նայում ենք նշանակետից այն կողմ: Նպատակակետը Հիսուս Քրիստոսն է:
Վարդապետություն և Ուխտերի 76-րդ բաժինը պարզաբանում է, որ «Հիսուսի վկայությունում անվեհեր լինելը» պարզ, հիմնական ստուգարք է նրանց միջև, ովքեր կժառանգեն սելեստիալ արքայության օրհնությունները և նրանց միջև, ովքեր կժառանգեն ավելի ցածր՝ թերեստրիալ արքայության օրհնությունները: Անվեհեր լինելու համար, մենք պետք է կենտրոնանանք Հիսուս Քրիստոսի զորության և Նրա քավիչ զոհաբերության վրա, որը հաղթահարում է մահը և մեր ապաշխարության միջոցով մեղքից մաքրում է մեզ, ինչպես նաև պետք է հետևենք Քրիստոսի վարդապետությանը: Մենք նաև Փրկիչի կյանքի լույսի և գիտելիքի և ուսմունքների կարիքն ունենք՝ առաջնորդելու մեզ ուխտի արահետում, ներառյալ տաճարի սրբազան արարողությունները: Մենք պետք է անսասան լինենք Քրիստոսում, սնվենք Նրա խոսքով և համբերենք մինչև վերջ:
Եզրակացություն
Եթե մենք պետք է անվեհեր լինենք Հիսուսի մեր վկայությունում, մենք պետք է խուսափենք գայթակղության քարերից, որոնք թակարդում են և խանգարում շատ առումներով պատվավոր տղամարդկանց և կանանց առաջընթացը: Եկեք որոշենք միշտ լինել Նրա ծառայության մեջ: Երբ գիտելիք ենք որոնում, մենք պետք է խուսափենք մարդկանց փիլիսոփայություններից, որոնք նվազեցնում են Փրկիչի հանդեպ մեր նվիրվածությունը: Մենք պետք է տեսնենք մեղքը իր ճշմարիտ լույսի ներքո և ընդունենք Փրկիչի Քավությունը ապաշխարության միջոցով: Մենք պետք է խուսափենք նայել նշանակետից այն կողմ և կենտրոնանանք Հիսուս Քրիստոսի՝ մեր Փրկիչի և Քավիչի վրա և հետևենք Նրա վարդապետությանը:
Հայրս նայում էր սյանը` որպես էլեկտրականության, լույսի և եփելու ու մաքրելու համար առատ ջուր ստանալու միջոցի: Այն ցատկահարթակ էր իր կյանքը բարելավվելու համար:
Մի գրող առաջարկում է, որ գայթակղության քարերը կարելի է դարձնել «ազնիվ բնույթ ձևավորող և դեպի Երկինք տանող ցատկահարթակներ»:
Մեզ համար անվեհեր լինելը Հիսուսի մեր վկայությունում ցատկահարթակ է Փրկիչի շնորհին և սելեստիալ արքայությանն արժանանալու համար: Հիսուս Քրիստոսը միակ անունն է երկնքի տակ, որի միջոցով մենք կարող ենք փրկվել: Ես բերում եմ իմ վստահ վկայությունը ինչպես Նրա աստվածայնության, այնպես էլ Հոր ծրագրում Նրա գերբնական դերի մասին: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: