Բարի Հովիվ, Աստծո Գառ
Հիսուս Քրիստոսը կանչում է մեզ Իր ձայնով և Իր անունով: Նա որոնում է ու հավաքում մեզ: Նա սովորեցնում է, թե ինչպես սպասավորենք սիրով:
Սիրելի եղբայրնե՛ր և քույրե՛ր, երբևէ քնե՞լ եք դժվարությամբ և փորձել եք հաշվել երևակայական ոչխարներ: Երբ փափկամազ ոչխարները ցատկում են ցանկապատի վրայով, դուք հաշվում եք. 1, 2, 3, … 245, 246, … 657, 658 …1
Իմ դեպքում ոչխարներ հաշվելը չի օգնում: Ես անհանգստանում եմ նրանցից մեկի բացակայությունից կամ մեկին կորցնելուց, և դա ինձ արթուն է պահում:
Հովիվ տղայի հետ, ով դարձավ թագավոր, մենք հայտարարում ենք.
«Տէրն է իմ հովիւը, եւ կարոտութիւն չեմ ունենալ:
Նա կանաչ տեղերում հանգստացնում է ինձ, եւ հանդարտ ջրերի մոտ` տանում է ինձ:
[Նա վերականգնում է իմ հոգին:]»:2
Այս Զատիկին մենք փառաբանում ենք Բարի Հովիվին, ով նաև Աստծո Գառն է: Նրա աստվածային բոլոր տիտղոսներից ոչ մեկն այդքան քնքուշ և ավելի խոսուն չէ: Մենք շատ բան ենք սովորումորպես Բարի Հովիվ Իր վերաբերյալ Փրկիչի վկայակոչումներից և Իր վերաբերյալ որպես Աստծո Գառ` մարգարեական վկայություններից: Այդ դերերն ու խորհրդանիշները կատարելապես լրացնում են միմյանց` ո՞վ ավելի լավ կսատարի յուրաքանչյուր թանկարժեք գառին, քան Բարի Հովիվը, և ո՞վ ավելի լավ Բարի Հովիվ կլինի մեզ համար, քան Աստծո գառը:
«Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ» և Աստծո Միածին Որդին վայր դրեց Իր կյանքը Իր Հոր հանդեպ կամավոր հնազանդությամբ:3 Հիսուսը վկայում է․ «Ես եմ բարի հովիւը, և ես իմիններին ճանաչում եմ…․ իմ անձը դնում եմ ոչխարների համար»։4 Քրիստոսը զորություն ուներ վայր դնելու Իր կյանքը և զորություն` կրկին վերցնելու այն:5 Իր Հոր հետ միասին, մեր Փրկիչը յուրահատուկ ձևով օրհնում է մեզ, թե՛ որպես մեր Բարի Հովիվ, թե՛ որպես Աստծո Գառ:
Որպես Բարի Հովիվ, Հիսուս Քրիստոսը կանչում է մեզ Իր ձայնով և Իր անունով: Նա որոնում է ու հավաքում մեզ: Նա սովորեցնում է, թե ինչպես սպասավորենք սիրով: Եկեք քննարկենք այդ երեք թեմաները, սկսելով Իր ձայնով և Իր անունով մեզ կանչելուց:
Առաջինը, մեր Բարի Հովիվը «կանչում է իր սեփական ոչխարներին անունով: … Նրանք ճանաչում են նրա ձայնը»:6 Եվ «իր իսկ անունով է նա կանչում ձեզ, որն անունն է Քրիստոսի»:7 Երբ ձգտում ենք անկեղծ միտումով հետևել Հիսուս Քրիստոսին, ոգեշնչում է գալիս «բարիք անել և սիրել Աստծուն և ծառայել Նրան»:8 Երբ ուսումնասիրում ենք, խորհրդածում և աղոթում, երբ կանոնավոր նորոգում ենք հաղորդության և տաճարային ուխտերը, և երբ հրավիրում բոլորին գալ դեպի Նրա ավետարանը և արարողությունները, մենք ականջ ենք դնում Նրա ձայնին:
Մեր օրերում Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը խորհուրդ է տալիս մեզ կոչել վերականգնված Եկեղեցին այն անունով, որը Հիսուս Քրիստոսն է հայտնել՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի։9 Տերն ասել է. «Հետևաբար, ինչ որ դուք անեք, դուք դա պիտի անեք իմ անունով, հետևաբար, դուք պիտի կոչեք եկեղեցին իմ անունով. և դուք պիտի կանչեք առ Հայրն իմ անունով, որպեսզի նա օրհնի եկեղեցին՝ հանուն ինձ»:10 Ողջ աշխարհում, մեր սրտերում և տներում, մենք կանչում ենք Հորը Հիսուս Քրիստոսի անունով։ Մենք երախտապարտ ենք մեր տնակենտրոն, Եկեղեցուց աջակցվող երկրպագության, ավետարանի ուսումնասիրության և ընտանեկան օգտակար միջոցառումների այդպիսի շռայլ օրհնության համար:
Երկրորդը, մեր Բարի Հովիվը որոնում է և հավաքում մեզ Իր մեկ փարախում: Նա հարցնում է. «Ձեզանից ո՞վ է այն մարդը, որ հարիւր ոչխար ունենայ, և նորանցից մէկը կորցնէ․ չի՞ թողիլ իննսուն և ինը անապատումը, և այն կորածի ետեւից գնալ, մինչեւ որ գտնէ նորան:11
Մեր Փրկիչը հասնում է մեկին և իննսունիննին, հաճախ միևնույն ժամանակ: Երբ սպասավորում ենք, մենք ընդունում ենք իննսունիննին, ովքեր կայուն են և անսասան նույնիսկ այն ժամանակ, երբ թախծում ենք այն մեկի համար, ով շեղվել է: Մեր Տերը որոնում է և ազատում «մեզ բոլոր տեղերից»,12 «երկրի չորս ծայրերից»:13 Նա հավաքում է մեզ սուրբ ուխտի համաձայն և Իր քավիչ արյամբ:14
Հիսուսն ասաց Իր Նոր Կտակարանի աշակերտներին. «Ես ուրիշ ոչխարներ էլ ունիմ, որ այս գաւիթիցը չեն»:1515 Ամերիկա մայրցամաքում հարություն առած Տերը վկայեց Լեքիի ուխտի ժողովրդին. «Դուք իմ ոչխարներն եք»:16 Եվ Հիսուսն ասաց, որ դեռ ուրիշ ոչխարներ էլ կլսեն Իր ձայնը:17 Ինչպիսի՜ օրհնություն է Մորմոնի Գիրքը՝ որպես մեկ ապացույց ևս, որ վկայում է Հիսուս Քրիստոսի ձայնի մասին:
Քրիստոսը հրավիրում է Եկեղեցուն ընդունել բոլորին, ովքեր լսում են Նրա ձայնը18 և պահում Նրա պատվիրանները: Քրիստոսի վարդապետությունը ներառում է ջրով և կրակով ու Սուրբ Հոգով մկրտությունը:19 Նեփին հարցնում է. «Եվ ահա, եթե Աստծո Գառը, լինելով սուրբ, պիտի կարիք ունենար մկրտվել ջրով՝ կատարելու ամեն արդարություն, Օ՜, ուրեմն՝ լինելով անսուրբ, որքա՜ն ավելի շատ կարիք ունենք մենք՝ մկրտվելու, այո՛, հենց ջրով»:20
Այսօր մեր Փրկիչը կամենում է, որ այն, ինչ անենք և այն, ինչ դառնանք, հրավիրի ուրիշներին գալ և հետևել Իրեն: Եկեք և գտեք սեր, բժշկություն, կապվածություն և Նրան պատկանելու ուխտ` ներառյալ Աստծո սուրբ տաճարում, որտեղ փրկության սրբազան արարողությունները կարող են օրհնել ընտանիքի բոլոր անդամներին, այսպիսով հավաքելով Իսրայելը վարագույրի երկու կողմերում:21
Երրորդը, որպես «Իսրայելի Հովիվը»,22 Հիսուս Քրիստոսը օրինակ է հանդիսանում, թե ինչպես են հովիվները Իսրայելում սիրով սպասավորում: Երբ մեր Տերը հարցնում է՝ արդյոքե սիրում ենք Իրեն, ինչպես Նա արեց Սիմոն Պետրոսի հետ, մեր Փրկիչն աղերսում է. «Արածեցրու իմ գառները: … Արածեցրու իմ ոչխարները: … Արածեցրու իմ ոչխարները»:23 Տերը խոստանում է, որ երբ Նրա հովիվները արածեցնեն Իր գառները և ոչխարները, նրանք ովքեր Նրա հոտում են «նորանք այլ եւս պիտի չվախենան եւ չզարհուրեն, եւ պիտի չպակասեն»:24
Մեր Բարի Հովիվը զգուշացնում է, որ Իսրայելի հովիվները չպիտի նիրհեն,25 ոչ էլ ցրեն կամ ստիպեն ոչխարներին շեղվել,26 ոչ էլ մեր իսկ շահի համար փնտրենք մեր սեփական ճանապարհը:27 Աստծո հովիվները պիտի զորացնեն, բժշկեն, կապեն, այն ինչ կոտրված է, կրկին բերեն այն, ինչ հեռու է քշվել, որոնեն այն, ինչ կորել է:28
Տերը զգուշացնում է վարձկաններից, ովքեր «չեն հոգում ոչխարների մասին»29 և «կեղծ մարգարեներից, ովքեր գալիս են ձեզ մոտ ոչխարների հանդերձներով, բայց ներսից նրանք հոշոտող գայլեր են»:30
Մեր Բարի Հովիվն ուրախանում է, երբ մենք գործադրում ենք անձնական բարոյական ազատ կամքը կանխամտածված և հավատքով: Նրանք, ովքեր Նրա փարախում են, նայում են դեպի մեր Փրկիչը երախտագիտությամբ Նրա քավիչ զոհաբերության համար: Մենք ուխտում ենք հետևել Նրան ոչ թե անտարբեր, կուրորեն կամ «ամաչկոտ», այլ փոխարենը ցանկանալով մեր ողջ սրտով ու մտքով սիրել Աստծուն և մեր մերձավորին, կրել մեկս մյուսի բեռները և ուրախանալ մեկս մյուսի ուրախություններով: Ինչպես Քրիստոսը պատրաստակամ նվիրաբերեց Իր կամքը Հոր կամքին, այնպես էլ մենք ակնածանքով մեզ վրա ենք վերցնում Նրա անունը: Մենք ուրախությամբ ձգտում ենք միանալ Աստծո բոլոր զավակներին հավաքելու և սպասավորելու Նրա աշխատանքին:
Եղբայրնե՛ր և քույրե՛ր, Հիսուս Քրիստոսն է մեր կատարյալ Բարի Հովիվը։ Քանի որ Նա վար է դրել Իր կյանքը մեզ համար, և այժմ փառահեղորեն հարություն է առել, Հիսուս Քրիստոսը նաև Աստծո կատարյալ Գառն է:31
Աստծո զոհաբերվող Գառը նախանշված էր սկզբից ի վեր: Հրեշտակն ասաց Ադամին, որ նրա զոհաբերությունը «Հոր Միածնի զոհաբերության նմանությունն է», որը հրավիրում է մեզ «ապաշխարել և կանչել առ Աստված առհավետ՝ Որդու անունով»:32
Հայր Աբրահամը, ով ուխտի օրհնություններ հաստատեց երկրի բոլոր ազգերի համար, ճաշակեց, թե ինչ էր նշանակում զոհաբերել իր ծնած որդուն:
«Եւ Իսահակը խօսեց իր հայր Աբրահամի հետ եւ ասեց. Հայր իմ. Եւ նա ասեց. Ահա ես, որդիս: «Եւ նա ասեց. Ահա կրակը եւ փայտը, բայց ո՞ւր է գառը …
Եվ Աբրահամն ասեց. Աստուած կը տեսնէ իր գառը, որդեակս»:33
Առաքյալներն ու մարգարեները կանխատեսեցին և ուրախացան Աստծո Գառի նախասահմանված առաքելությամբ: Հովհաննեսը հին աշխարհում և Նեփին նոր աշխարհում վկայեցին «Աստծո Գառի»,34 «այո, հիրավի, հավերժական Հոր Որդու[,] … աշխարհի Քավիչի» մասին:35
Աբինադին վկայեց Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերության մասին. «Մենք բոլորս ոչխարների նման մոլորվեցինք. մենք՝ յուրաքանչյուրս դարձանք դեպի մեր սեփական ճանապարհը. և Տերը նրա վրա դրեց մեր բոլորի [անօրինությունները]»:36 Ալման կոչեց Աստծո Որդու մեծ և վերջին զոհաբերությունը «մի բան, որն ավելի մեծ կարևորության է, քան մնացած բոլորը»: Ալման խրախուսում է. «Ունեցեք հավատք առ Աստծո Գառը», «եկեք և մի վախեցեք»:37
Իմ լավ ծանոթուհիներից մեկը կիսվեց, թե ինչպես նա ձեռք բերեց իր թանկարժեք վկայությունը Հիսուս Քրիստոսի Քավության մասին։ Նա մեծացել էր հավատալով, որ մեղքը միշտ բերում է մեծ պատիժ, որը մենք միայնակ ենք տանում: Նա աղերսել էր Աստծուն՝ հասկանալու աստվածային ներման հնարավորության մասին: Նա աղոթել էր, որ հասկանար և իմանար, թե ինչպես Հիսուս Քրիստոսը կարող է ներել նրանց, ովքեր ապաշխարում են, ինչպես ողորմածությունը կարող է բավարարել արդարադատությանը:
Մի օր նա ստացավ իր աղոթքի պատասխանը հոգևորապես փոխակերպող փորձառության ընթացքում: Մի հանդունգն երիտասարդ դուրս վազեց մթերային խանութից տանելով երկու պայուսակ գողացած ուտելիք: Նա վազեց բանուկ փողոցով, իսկ նրան հետապնդում էր խանութի տնօրենը, ով բռնեց նրան և սկսեց բղավել ու կռվել: Վախեցած երիտասարդի՝ որպես գողի հանդեպ դատապարտություն զգալու փոխարեն, իմ ծանոթուհին անսպասելիորեն լցվեց մեծ կարեկցանքով նրա հանդեպ: Առանց վախենալու կամ մտահոգվելու իր սեփական անվտանգության համար, նա ուղիղ քայլեց դեպի երկու վիճաբանող տղամարդիկ: Նա անսպասելի ասաց. «Ես կվճարեմ ուտելիքի համար: Խնդրում եմ թողեք, որ գնա: Խնդրում եմ թույլ տվեք վճարել ուտելիքի համար»:
Հուշում ստանալով Սուրբ Հոգուց և լցված մի սիրով, որը Նա երբեք չէր զգացել նախկինում, իմ ծանոթուհին ասաց. «Այն ամենը, ինչ ցանկանում էի անել, երիտասարդին օգնելնու փրկելն էր»: Իմ ծանոթուհին ասաց, որ ինքը սկսեց հասկանալ Հիսուս Քրիստոսին և նրա Քավությունը, թե ինչպես և ինչո՞ւ Հիսուս Քրիստոսը մաքուր և կատարյալ սիրով կամեցավ զոհաբերվել, որպեսզի լիներ իր Փրկիչն ու Քավիչը, և ինչու էր ինքը կամենում, որ Նա լիներ:38
Զարմանալի չէ, որ մենք երգում ենք.
Տես, Բարի Հովիվը փնտրում է,
Փնտրում կորած գառներին,
Ներս բերելով նրանց ցնծությամբ,
Փրկված այդպիսի անսահման գնով:39
Որպես Աստծո Գառ, մեր Փրկիչը գիտի՝ երբ ենք զգում միայնակ, նվաստացած, անվստահ կամ վախեցած: Տեսիլքում Նեփին տեսավ Աստծո Գառի զորությունը՝ «Գառի եկեղեցու սրբերի վրա և Տիրոջ ուխտյալ ժողովրդի վրա [իջնելիս]»: Չնայած «ցրված ողջ երկրի երեսին, … նրանք զինված էին արդարությամբ և Աստծո զորության մեծ փառքով»:40
Հույսի և մխիթարության այս խոստումը ներառում է մեր օրը:
Արդյո՞ք դուք Եկեղեցու միակ անդամն եք ձեր ընտանիքում, դպրոցում, աշխատավայրում, կամ համայնքում: Արդյո՞ք ձեր ճյուղը երբեմն փոքր է թվում կամ մեկուսացած: Արդյո՞ք նոր վայր եք տեղափոխվել՝ անծանոթ լեզվով կամ ավանդույթներով: Գուցե ձեր կյանքի պայմաններն են փոխվել և բաները, որոնք երբեք հնարավոր չէիք համարում, այժմ հակադրվում են ձեզ: Ովքեր էլ լինենք, ինչպիսին էլ լինեն մեր պայմանները, մեր Փրկիչը հավաստիացնում է մեզ Եսայիայի խոսքերով. «[Նա Իր բազկով է] ժողովելու գառնուկներին, եւ իր գրկումը կրելու է նորանց, եւ կամաց քշելու է ծիծ տոււողներին»:41
Եղբայրնե՛ր և քույրե՛ր, մեր Բարի Հովիվը կանչում է մեզ Իր ձայնով և Իր անունով: Նա որոնում է, հավաքում և գալիս Իր ժողովրդի մոտ: Իր ապրող մարգարեի և մեզանից յուրաքանչյուրի միջոցով Նա հրավիրում է բոլորին գտնել խաղաղություն, նպատակ, բժշկություն, ուրախություն Իր վերականգնված ավետարանի և Նրա ուխտի արահետում: Օրինակով Նա սովորեցնում է Իսրայելի հովիվներին` սպասավորել Իր սիրով:
Որպես Աստծո Գառ` Հիսուսի աստվածային առաքելությունը նախասահմանված էր և առաքյալների ու մարգարեների կողմից գովաբանված: Նրա քավությունը անսահման և հավերժական ու առանցքային է երջանկության ծրագրի և արարչագործության նպատակի համար։ Նա հավաստիացնում է մեզ, որ Նա կրում է մեզ Իր սրտին մոտիկ:
Սիրելի եղբայրնե՛ր և քույրե՛ր, թող որ մենք ցանկանանք «Աստծո և Գառի խոնարհ հետևորդներ լինել»,42 գուցե մի օր մեր անունները գրվեն Գառի կյանքի գրքում,43 երգելու Գառի երգը,44 հրավիրվելու Գառի ընթրիքին:45
Որպես Հովիվ և Գառ, Նա կանչում է. Եկեք կրկին «դեպի … [ձեր] Քավիչի, … [ձեր] մեծ ու ճշմարիտ հովիվի ճիշտ գիտելիքը»:46 Նա խոստանում է, որ «նրա շնորհով [ մենք] կարող ենք կատարյալ [դառնալ] Քրիստոսում»:47
Այս Զատիկի ընթացքում, մենք գովաբանում ենք Նրան.
«Արժանի է Գառը»:48
Օվսաննա Աստծուն ու Գառին»:49
Ես վկայում եմ Նրա մասին` մեր կատարյալ Բարի Հովիվի, Աստծո կատարյալ Գառի մասին: Նա կանչում է մեզ մեր անունով, Նրա անունով, այսինքն` Հիսուս Քրիստոսի սրբազան և սուրբ անունով, ամեն: