Երեց Ռիկարդո Պ․ Խիմենես
Բարձրագույն Իշխանավոր Յոթանասունական
Չիլիի Անտաֆագաստա Եկեղեցու անդամները երկար կհիշեն 2019 թվականի ապրիլի գերագույն համաժողովում հնչած իրենց ապագա տաճարի մասին հայտարարությունը և իրենց հայրենակից՝ Երեց Ռիկարդո Պ․ Խիմենեսի Բարձրագույն Իշխանավոր Յոթանասունականի կոչման մասին հայտարարությունը։
Երբ մտածում է իր նոր կոչման պարտականությունների մասին, Երեց Խիմենեսը հավատ ու քաջություն է գտնում «Ում Տերը կանչում է, Տերը նրան որակավորում է» խոսքերի մեջ (Thomas S. Monson, “Duty Calls,” Ensign, May 1996, 44)։
«Այդ խոսքերն անցյալում շատ անգամներ եմ սովորեցրել, իսկ հիմա փորձում եմ դրանք կիրառել իմ դեպքում»,- ասում է նա: «Երկնային Հայրը կանչում է ձեզ: Նա ճանաչում է ձեզ: Այնպես որ, գնացեք և կատարեք այն, ինչ Նա ցանկանում է, և ամեն ինչ լավ կլինի»:
Ռիկարդո Պատրիսիո Խիմենես Սալազարը ծնվել է 1971 թվականի նոյեմբերի 28-ին, Ռիկարդո Բենջամին Խիմենես Գիմենոյի և Միրտո Լյուցիսկա Ամալիա Սալազար Սիգնորինիի երկու որդիներից ավագն է: Նա Եկեղեցուն է միացել 11 տարեկան հասակում և ծնողների ամուսնալուծությունից հետո իր մոր ու քրոջ հետ տեղափոխվել է Սանտյագո, Չիլի։
1995 թվականին Սանտյագոյում նա հանդիպեց Քեթրին Իվոն Կարրազանա Զունիգայի հետ, երբ վերջինս հորեղբոր տանը մնալիս սկսեց այցելել իր ծուխը։ Նրանք կնքվել են Սանտյագո Չիլի Տաճարում 1997 թվականի սեպտեմբերի 12-ին և ունեն երկու զավակ։
1997 թվականին Երեց Խիմենեսը հաշվապահական հաշվառման և աուդիտի բակալավրի աստիճան է ստացել Սանտյագոյի Համալսարանում, իսկ 2003 թվականին բիզնեսի կառավարման աստիճան է ստացել Չիլիի Համալսարանում։ Իր մասնագիտական կարիերան սկսել է հանքարդյունաբերության ոլորտում և, ի վերջո, տեղափոխել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ՝ աշխատելով Computer Sciences Corporation-ի ֆինանսական տնօրեն Լատինական Ամերիկայում։ 2012 թվականին նա վերադարձել է հանքարդյունաբերության ոլորտ՝ սկզբում աշխատելով Sierra Gorda Mining, որից հետո՝ Robinson Nevada Mining Company ընկերություններում։
Այս ծառայության կանչվելու պահին Երեց Խիմենեսը ծառայում էր ցցի նախագահության խորհրդական։ Նա ծառայել է նաև Տարածքային Յոթանասունական Հարավային Ամերիկայի հարավային տարածքում, ցցի նախագահ, բարձրագույն խորհրդական, եպիսկոպոս, եպիսկոպոսության խորհրդական, ծխի Երիտասարդ տղաների նախագահությունում և լիաժամկետ միսիոներ Չիլի Կոնսեպսիոն միսիայում։