Առաքյալները սպասավորում են ամբողջ աշխարհում
Վերականգնված Եկեղեցու պատմության մեջ առաջին անգամ Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի բոլոր անդամները հավաքվել էին Միացյալ Նահանգներից դուրս մեկ վայրում, երբ բոլորը 2019 թվականի մարտ ամսին մեկնել էին Իտալիա՝ Հռոմ Իտալիա տաճարի նվիրագործման նպատակով։ (Պատմությունը կարդացեք xx էջում։)
Անցած վեց ամիսների ընթացքում սպասավորության մյուս հանձնարարությունների ժամանակ․
Այցելելով Հյուսիսային և Հարավային Կարոլինա (ԱՄՆ), Նախագահ Դալլին Հ․ Օուքսը և Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարը Թալլահասիում (Ֆլորիդա, ԱՄՆ) տեղի ունեցած մի հոգևոր երեկոյի ժամանակ խոսել են փոթորիկից ուժասպառ տուժածների հետ։ Նախագահ Օուքսը հիշեցրել է լսողներին, որ ձախորդություններն ու չարչարանքները մահկանացու կյանքի մասն են կազմում, բայց «եթե մենք հավատարիմ ենք ու ջանասեր, Տերը կօգնի մեզ հաղթահարել դրանք»։
Չիկագոյում (Իլինոյս, ԱՄՆ) Երեց Օուքսը Եկեղեցու երիտասարդ ամուսնացած անդամներին խորհուրդ է տվել, որ «Եկեղեցում դարձի գալուն նախորդում է դարձ դեպի Տերը։ Իսկ դարձն առ Տերը տեղի է ունենում աղոթքի, ուսումնասիրության և ծառայության շնորհիվ»։ Եվ Արիզոնայում Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետ միասին, Նախագահ Օուքսը հիշեցրել է երիտասարդներին և չափահաս երիտասարդներին, որ «Ինքներս մեզ բնութագրելու լավագույն հատկանիշն այն է, որ մենք Աստծո որդիներն ու դուստրերն են»։
Տասներկու Առաքյալների Քվորումի անդամները նույնպես կատարել են լրացուցիչ հանձնարարություններ ամբողջ աշխարհում.
Անգլիայում Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը Օքսֆորդի Համալսարանի Փեմբրոք Քոլեջի հավաքատան միակ խոսնակն էր Սուրբ Ծննդյան ծրագրի ժամանակ, որտեղ նա ուսուցանեց, որ Սուրբ Ծննդյան ուրախալի նշանակությունը կենտրոնանում է ոչ միայն Քրիստոսի ծննդյան վրա, այլ նաև՝ Նրա կյանքի, մահվան և «Նրա հաղթական քավիչ զոհաբերության» վրա։
Սան Պաոլոյում և Սալվադորում (Բրազիլիա) Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆը հանդիպումների ընթացքում սպասավորեց մեծ խմբերի, ինչպես նաև սպասավորեց փոքր խմբերի և անհատների, այդ թվում՝ մխիթարեց վերջերս մահացած լիաժամկետ միսիոների ընտանիքին, այցելեց երկու ծխերի հաղորդության և Կիրակնօրյա դպրոցի ժողովներին, միսիոներների հետ այցելեց մասնակի-անդամությամբ ընտանիքների, իսկ Սան Պաոլոյի մետրոպոլիտենում հանդիպեց մի նորադարձի։ Նա ասաց, որ Բրազիլիան այն «վայրն է, որտեղ այն միտքը, որ մենք բոլորս Երկնային Հոր զավակներն ենք, իսկապես տեսանելի և կիրառելի է»։
Միացյալ Արաբական Էմիրություններում Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը հատուկ հանդիպում անցկացրեց Աբու Դաբիի երիտասարդների և չափահաս երիտասարդների հետ: Եգիպտոսում նա շրջեց աֆրիկացի փախստականների ուսումնական կենտրոնում, իսկ Իրաքի Քուրդստանում շրջեց ներսում տեղահանվածների կենտրոնում։ «Մենք բոլորս Աստծո որդիներն ու դուստրերն ենք», - ասաց Երեց Բեդնարը փախստականների հետ հանդիպումից հետո։ Իսրայելում նա նախագահեց Երուսաղեմի շրջանի համաժողովը և Բրիգամ Յանգ Համալսարանի Երուսաղեմի կենտրոնի հոգևոր հավաքը: Սոլթ Լեյք Սիթիում (Յուտա, ԱՄՆ) կայացած RootsTech ընտանեկան պատմության համաժողովի ժամանակ Երեց Բեդնարը Եկեղեցու անունից ներկայացրեց 2 միլիոն դոլարի նվիրատվություն Միջազգային Աֆրիկա-ամերիկյան թանգարանի ընտանեկան պատմության կենտրոնին։
Ուկրաինայում, Հայաստանում, Ֆրանսիայում, Հունգարիայում, Շվեյցարիայում, Ռումինիայում և Չեխիայում Երեց Քվենթին Լ. Քուքը անդրադարձավ՝ ամեն օր Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանով ապրելու, անձնական օրինակով այն տարածելու և ուրիշներին օգնության հասնելու թեմաներին։ Նյու Յորք Սիթիում (ԱՄՆ) Երեց Քուքը խոսեց այն ընդհանուր հիմքի մասին, որը գոյություն ունի Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու և հրեական համայնքների միջև: «Մեր հրեա ընկերների հետ կիսում ենք մեր մտահոգությունը այն մարդկանց համար, ովքեր ճնշված են և հատուկ դժվարություններ են կրում»,- ասել է նա։
Մեխիկո Սիթիում (Մերիդա) և Կանկունում (Մեքսիկա) Երեց Քուքը սպասավորեց Եկեղեցու ղեկավարներին, անդամներին, միսիոներներին և կրոնական, կառավարական և գործարար ղեկավարներին։ Մեխիկո Սիթիի ութ ցցերի 800 երիտասարդներ մասնակցեցին երիտասարդների հոգևոր հավաքին, որը հեռարձակվեց Մեքսիկայի 38,000 երիտասարդների համար։ Երեց Քուքը նաև խոսեց Մեքսիկայի խորհրդարանի դահլիճում կայացած համաժողովին, որտեղ նա հավատքի մարդկանց կոչ արեց կրոնական ազատությունը պահպանելիս հաստատուն և միասնական մնալ:
Պուերտո Ռիկոյում և Դոմինիկյան Հանրապետությունում Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը հասկացավ, որ չնայած փոթորիկների պատճառած ավերվածությանը, անդամները ոտքի են կանգնում։ Նա ասաց, որ տարածաշրջանը «ոգևորված է» այն հանգամանքից, որ շուտով այնտեղ կկառուցվեն երեք տաճարներ (Հայիթի, Պուերտո Ռիկո և Դոմինիկյան Հանրապետություն)։ Նա ելույթ ունեցավ նաև գործարար էթիկայի համաժողովին և կրոնական ազատության համաժողովին: Վաշինգտոն Կ. Տ.-ում (ԱՄՆ) Երեց Քրիստոֆերսոնն անդրադարձավ ճշմարտության և ազնվության կարևորությանը։ Նաև հանձնարարությամբ գտնվելով Գվատեմալայում և Էլ Սալվադորում, բացի մյուս ժողովներից, Երեց Քրիստոֆերսոնը մասնակցեց հեռարձակումների, որոնք ցուցադրվեցին Կենտրոնական Ամերիկայի ողջ տարածքում, և ընդգծում էին տանը ավետարանի ուսումնասիրության կարևորությունը։
Հարավային Աֆրիկայում և Զիմբաբվեում, Երեց Նիլ Լ. Անդերսենը անդամներին խորհուրդ տվեց հիշել Փրկիչին և ներգրավվել տնակենտրոն, Եկեղեցու կողմից աջակցվող ուսումնասիրման հայեցակարգին: Անգլիայում, Ուելսում, Ֆրանսիայում և Ավստրիայում նա նշեց այն ուժը, որը հասանելի է այն ժամանակ, երբ Եկեղեցու ընտանիքները դառնում են բազմասերունդ և ասաց, որ Եվրոպայի անդամները շարունակում են կարևոր դեր խաղալ Եկեղեցու աճի և կայունության մեջ: Նա ասաց, որ նրանք հավատքի պաշտպաններ են։
Եկեղեցին լուրջ է վերաբերվում անչափահասների ինքնասպանությանը, ընդգծեց Երեց Ռոնալդ Ա. Ռասբենդը, երբ նա խոսեց սեմինարիաների և ինստիտուտների ուսուցիչների հետ Սոլթ Լեյք Սիթիում (Յուտա): Սեմինարիաների և ինստիտուտների ուսուցիչները կարող են օգնել նրանց, ովքեր վտանգի տակ են, երբ օգտագործեն Եկեղեցու կողմից տրամադրված ինքնասպանությունների կանխարգելման բազմաթիվ միջոցները և հիշեցնեն ուսանողներին, որ աստվածային օգնությունը և սպասավորությունը հասանելի են Փրկիչի միջոցով:
Ռուանդայում Երեց Գարի Ի. Սթիվենսոնն այցելեց ցեղասպանության հուշահամալիր, որտեղ նա ասաց, որ չնայած անցյալում ունեցած խնդիրներին, այսօր Ռուանդայի ժողովուրդը լցված է «բարությամբ, մեղմությամբ, հաշտեցման և ներողամտության ոգով», որը լավագույն օրինակ է մարդկության համար: Նա Եկեղեցու անունից հուշահամալիրին ներկայացրեց նվիրատվություն։ Երեց Սթիվենսոնը նաև այցելեց Ուգանդա, Եթովպիա, Տանզանիա և Մադագասկար, անցկացրեց քահանայության ղեկավարների համաժողովներ, զրուցեց անդամների և միսիոներների հետ, մասնակցեց երիտասարդների և երիտասարդ ամուրիների հոգևոր հավաքին, այցելեց պետական պաշտոնյաներին և պատասխանեց լրատվամիջոցների հարցերին:
Երեց Դեյլ Գ. Ռենլանդը, հանձնարարությամբ գտնվելով Արգենտինայում և Չիլիում, այցելեց հեռավոր վայրեր, ինչպես օրինակ՝ Անտոֆագաստա, որը հյուսիսային Չիլիում անապատային մարզ է, Արգենտինա Կոմոդորո Ռիվադավիա միսիայի համաժողովին, Արգենտինայի Էլ Կալաֆատե ճյուղ, որտեղ փոքրիկ հավաքատունը լի էր 30-40-ը (ակնկալվող թիվը) շատ անգամներ գերազանցող մարդկանցով և այցելեց Ուշուայա (Արգենտինա), որտեղ 600 մասնակիցների թվում էին Թիերա դել Ֆուեգո ամբողջ մարզի ակտիվ անդամների մեծ մասը։ Ռիո Գալեգոսի (Արգենտինա) նման քաղաքներում Երեց Ռենլանդը խոսեց տնակենտրոն, Եկեղեցու կողմից աջակցվող ուսումնական ծրագրի օրհնությունների մասին և այն մասին, թե ընտանիքներն ինչպես կօրհնվեն հանգստության օրը պահելու շնորհիվ։
Պարագվայում, Ուրուգվայում, Չիլիում և Արգենտինայում Երեց Ջերիտ Վ. Գոնգը կիսվել է սուրբ գրությունների և Նախագահ Նելսոնի սկզբունքներով, այդ թվում՝ սպասավորության, ուխտի ճանապարհին մնալու, անձնական հայտնության, Եկեղեցու ճիշտ անունը օգտագործելու նաև՝ պատասխաններ գտնելու, դժվարությունները և խոչընդոտները հաղթահարելու համար ավետարանը կիրառելու թեմաների մասին։
Գվատեմալայի միսիոներների ուսուցման կենտրոնում Երեց Ուլիսես Սոարեսը կիսվեց դասերով, որը նա սովորել էր իր ծնողների դարձից։ Այդ դասերի միջոցով նա խրախուսեց միսիոներներին մնալ հավատարիմ և ուժեղ։ Նա այցելեց նաև Կոստա Ռիկա և Պանամա և ասաց, որ Կենտրոնական Ամերիկայի անդամները «ցանկանում են ծառայել Տիրոջը։ Նրանք ցանկանում են անել այն, ինչ Նա խնդրել է նրանց անել»։ Ավելի ուշ, այցելելով Դոմինիկյան Հանրապետություն և Տրինիդադ և Տոբագո, նա ասաց, որ Կարիբյան կղզիներում «մարդիկ Հիսուս Քրիստոսի ավետարանը վայելում են իրենց կյանքում»։ Նա նվիրագործեց նաևԿուրաչաո կղզու ազգին՝ ավետարանը քարոզելու համար։ «Եկեղեցուն մեծ ապագա է սպասվում Կուրաչաուում»,- ավելացրեց նա։ «Ժողովուրդը հավատարիմ է և պատրաստ է ընդունել ավետարանը»։