Երեց Բենիամին Մ․ Զ․ Թայ
Բարձրագույն Իշխանավոր Յոթանասունական
Երեց Բենիամին Մ. Զ․ Թայի հայրական պապին ճապոնական զորքերը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Հոնկոնգը զավթելուց հետո գերի են վերցրել, բանտարկել և մահապատժի ենթարկել։
Դրանից տասնամյակ անց Երեց Թայը հանդիպել է իր ապագա կնոջ` ճապոնացի Նաոմի Թոմայի հետ, երբ ծառայում էր Երեցների Քվորումի նախագահ Բրիգամ Յանգի համալսարանի իր ուսանողական ծխում։ Նաոմին ծառայում էր Սփոփող Միության նախագահ։
Երբ Բենիամինը հայտնեց իր հորը՝պատվավոր Բարձրագույն Իշխանավոր Երեց Կվոկ Յուեն Թային, որ ինքը ժամադրվում է և մտածում է ամուսնանալ Նաոմիի հետ, նրա հայրը դժգոհություն չարտահայտեց։ Իրականում, Նաոմիի ծնողները, Ռիկուո և Ֆումիկո Թոմաները, ժամանեցին Հոնկոնգ՝ այցելելու Բենիամինի ծնողներին: Նրա ծնողները նշեցին, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը նրանց ամուսնությունը հնարավոր դարձրեց: Զույգն ամուսնացավ Սոլթ Լեյքի Տաճարում, 1995 թվականի դեկտեմբերի 31-ին: Նրանք ունեն վեց երեխա։
«Մենք սերում ենք տարբեր մշակույթներից, բայց կան հավատքի և զոհաբերության ընդհանուր թելեր», - ասում է Երեց Թայը: Երեց Թայը գիտի, որ հավատքի և զոհաբերության այդ թելերն այժմ աշխարհով մեկ կապում են իրեն Վերջին Օրերի Սրբերի հետ:
Բենիամին Մինգ Զե Թայը ծնվել է 1972 թվականի մայիս 20-ին, Հոնկոնգում՝ Կվոկ Յուեն և Հուի Հուա Թայերի ընտանիքում: Հոր աշխատանքի բերումով նրանց ընտանիքը շրջել է աշխարհով մեկ՝ նախքան նրանք ներգաղթել են Հարավային Կալիֆորնիա (ԱՄՆ), որտեղ Երեց Թայն անցկացրել է իր պատանեկության տարիները։ Նրանց տանը չինարեն գեղագրությամբ մագաղաթի վրա ծնողները փակցրել են հետևյալ բառերը․ «Բայց ես եւ իմ տունը Եհովային ենք պաշտելու» (Հեսու 24․15)։ Դա եղել է Թայ ընտանիքի նշանաբանը։
Ավստրալիայի Մելբուրնի միսիայում ծառայելուց հետո Երեց Թայը 1996 թվականի ԲՅՀ-ում ստացավ կիրառական գիտությունների բակալավրի աստիճան, իսկ 2003 թվականին Կալիֆորնիայի Լոս Անջելեսի (ԼԱԿՀ) համալսարանից ստացավ բիզնեսի կառավարման աստիճան: Նա Ճապոնիայում և Հոնկոնգում աշխատել է ներդրումային բանկային գործի և անշարժ գույքի զարգացման ոլորտում:
Երեց Թայը ծառայել է Տարածքային Յոթանասունական, շրջանի նախագահ, շրջանի նախագահության խորհրդական, շրջանի գործադիր քարտուղար, երեցների քվորումի նախագահ, ճյուղի նախագահ և Կիրակնօրյա դպրոցի ուսուցիչ։