Երեց Խորխե Մ․ Ալվարադո
Բարձրագույն Իշխանավոր Յոթանասունական
Միգել և Այրիս Ալվարադոները Եկեղեցուն միացան Պուերտո Ռիկոյում 1977 թվականին, երբ նրանց որդի Խորխեն վեց տարեկան էր։ Երիտասարդ Խորխեն մկրտվեց երկու տարի անց և երբեք բաց չթողեց հանգստության օրվա ծառայությունները։
«Սակայն իմ անձնական դարձը տեղի ունեցավ 16 տարեկանում»,- ասում է նոր կանչված Բարձրագույն Իշխանավոր Յոթանասունականը։
Ավագ դպրոցում նա իր ծննդավայր Պոնսում սկսեց ծառայել որպես սեմինարիայի դասի նախագահ: Այդ տարի ուսանողներն ուսումնասիրում էին Մորմոնի Գիրքը։ Նրա նոր պարտականությունը ստիպեց նրան ինքնավերլուծությամբ զբաղվել։
«Ես ստիպված էի ինքս ինձ հարցնել․ «Ես իսկապե՞ս գիտեմ, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է»։ Ինչպե՞ս կարող էի լինել սեմինարիայի դասի նախագահ, եթե նույնիսկ չգիտեի՝ արդյո՞ք այդ գիրքը ճշմարիտ է»։
Նա վերցրեց Մորմոնի Գրքի իր օրինակը և կյանքում առաջին անգամ սկսեց ջանասիրաբար կարդալ այն։
«Ես ծնկի իջա և աղոթեցի և այդ ժամանակ իմացա, որ այն ճշմարիտ է»,- ասում է նա։
Մորմոնի Գիրքը շարունակում է վճռորոշ ներգործություն ունենալ Երեց Ալվարադոյի կյանքում։
Ֆլորիդայի Տամպա միսիայում լիաժամկետ միսիոներ ծառայելիս նա Մորմոնի Գրքով կիսվեց բոլոր նրանց հետ, ում սովորեցնում էր: Ավելի ուշ, նա այդ գիրքն ուսումնասիրում էր իր կնոջ և երեք երեխաների հետ: Պուերտո Ռիկո Սան Խուան միսիայի նախագահ ծառայելու ժամանակ իր միսիոներներին կոչ արեց սիրել և կիսվել Մորմոնի Գրքով։
Այժմ, որպես Բարձրագույն Իշխանավոր Յոթանասունական, Երեց Ալվարադոն ոգեշնչված շարունակում է հրավիրել ուրիշներին՝ բացահայտել Մորմոնի Գրքի կյանք փոխող ճշմարտությունները:
Խորխե Միգել Ալվարադո Պացոն ծնվել է 1970 թվականի նոյեմբերի 21-ին։ 1992 թվականի դեկտեմբերի 19-ին նա ամուսնացավ Կարի Լու Ռիոսի հետ Վաշինգտոն Կ․Շ․ տաճարում:
Պուերտո Ռիկոյի համալսարանում բիզնեսի կառավարում սովորելուց հետո նա աշխատել է բիզնեսի կառավարման տարբեր հաստիքներում՝ Պուերտո Ռիկոյում և Միացյալ Նահանգներում։ Վերջերս աշխատել է Սոլթ Լեյք Սիթիի Եկեղեցու գլխավոր գրասենյակում՝ որպես Ինքնապահովման ծառայությունների միջազգային կառավարիչ:
Երեց Ալվարադոն ծառայել է Տարածքային Յոթանասունական, ցցի նախագահ, բարձրագույն խորհրդական, ճյուղի նախագահ և ծխի միսիայի ղեկավար։