2019
Ոգեշնչված ղեկավարում
Մայիս 2019


Ոգեշնչված ղեկավարում

Մինչ օրս նախագահ Ռասսել Մ. Նելսոնի նախագահության ընթացքում․

  • Քահանայության քվորումները վերակազմավորվել են։

  • Սպասավորությունը փոխարինել է տնային ուսուցմանը և այցելությամբ ուսուցմանը։

  • Երեխաների և երիտասարդների համար անձնական զարգացման նոր ծրագիր է մշակվում:

  • Պատրաստվում են օրհներգերի և Երեխաների երգարանի նոր հրատարակությունները։

  • Նոր ուղեցույցներ են ստեղծվել եպիսկոպոսների հետ երիտասարդների հարցազրույցների համար:

  • Շեշտ է դրվել Եկեղեցին իր լրիվ անունով կոչելու վրա։

  • Միսիայի կանչերը հասանելի են առցանց՝ ԱՄՆ-ում և Կանադայում։

  • Մորմոնական Թաբերնաքլի երգչախումբը վերանվանվել է Տաճարային Հրապարակի Թաբերնաքլի երգչախումբ:

  • Տնակենտրոն և Եկեղեցու կողմից աջակցվող ավետարանի ուսումնասիրությունը սկսվել է, այդ թվում՝ կիրակնօրյա ժողովների ժամերը փոխվել են երկժամյա ժամանակացույցի։

  • Հայտարարվել են քսանյոթ նոր տաճարներ։

  • Բացի երեքից, Եկեղեցու մյուս բոլոր դիմակահանդես-ներկայացումները դադարեցվել են։

  • Երեխաների Միության և երիտասարդների զարգացումը, երիտասարդ տղաների քահանայության կարգումը և երիտասարդների տաճարային երաշխավորագրերը կարելի է ծննդյան տարեդարձի փոխարեն տրամադրել հունվարին։

  • Քույր միսիոներներն այժմ կարող ենշալվար կրել։

  • Տաճարային աշխատանքի հետ կապված մանրամասները ճշգրտվել են։

  • Նոր միսիաներ են ստեղծվել և կատարվել են սահմանների փոփոխություններ, իսկ երկու միսիոներական ուսումնական կենտրոններ փակվել են:

  • ԼԳԲՏ ծնողների երեխաներն այժմ կարող են օրհնվել և մկրտվել, իսկ նույն սեռի ամուսնությունների վերաբերյալ քաղաքականությունը հստակեցվել է:

Եվ ինչպես Նախագահ Նելսոնն է խոստացել, քանի որ Տերը ղեկավարում է, ավելի շատ բան է սպասվում: