Ժան Է․ Նյուման
Կիրակնօրյա Դպրոցի Գերագույն Նախագահության Երկրորդ Խորհրդական
Երբ Ժան Է. Նյումանը Ստրասբուրգում (Ֆրանսիա) երիտասարդ միսիոներ էր, հատուկ հոգևոր փորձառություն ունեցավ, որն ամրապնդեց նրա վկայությունը և թույլ տվեց, որ նա զգա Երկնային Հոր սերը: Այդ փորձառությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ նա Մորմոնի Գրքում կարդում էր ավետարանի սերմերը մեր սրտերում սերմանելու մասին Ալմայի խոսքերը (տես Ալմա 32․28, 33․22–23)։
«Ես կարդացի, որ եթե ձեր սրտում տեղ տաք այդ սերմին, ապա այն կաճի, և դուք իրականում կզգաք այդ ուռչելու շարժումները»,- ասել է եղբայր Նյումանը: «Ես հիշում եմ, որ կարդալիս Հոգին պարզապես այնքան ուժեղ էր վկայում, որ դա ճշմարիտ է։ Ես զգում էի այդ ուռչելու շարժումները։ Ես երբեք չեմ մոռանա դա, քանի դեռ ողջ եմ»։
Այդ և այլ փորձառությունները ամրապնդեցին եղբայր Նյումանի վկայությունը ավետարանի մասին և պատրաստեցին նրան կյանքի ծառայության համար՝ որպես ամուսին, հայր և Հիսուս Քրիստոսի աշակերտ:
Ժան Էրիկ Նյումանը ծնվել է 1960 թվականի ապրիլի 16-ին Ժերոմում (Այդահո, ԱՄՆ), Ջորջ Ռայմոնդի և Դորա Ուոքեր Նյումանների ընտանիքում: Նա մեծացել է Օվերտոնում (Նեվադա, ԱՄՆ): Նրա հայրը նորադարձ էր, իսկ մայրը բազմասերունդ Վերջին Օրերի Սուրբ էր:
Երիտասարդ տարիքում նա վկայությունը զարգացրեց և լիաժամկետ միսիա ծառայեց Ֆրանսիայում և Բելգիայում։ Միսիան ավարտելուց հետո Եղբայր Նյումանը ստացավ ֆրանսերեն լեզվի բակալավրի աստիճան Բրիգամ Յանգ Համալսարանում։ Նա այնքան էր սիրում իր մասնագիտությունը, որ մտածում էր դառնալ ֆրանսերենի ուսուցիչ, այնուամենայնիվ, նա որոշեց կարիերան շարունակել ծրագրային ապահովման ոլորտում։ Ավելի քան 30 տարի աշխատել է որպես շարքային ձեռնարկատեր և հիմնադրել է մի շարք հաջողակ ծրագրային ընկերություններ: Ներկայումս նա համագործակցում է SageCreek Partners-ի հետ, որը տեխնոլոգիական խորհրդատվական ընկերություն է Ալպինում, Յուտա:
Եղբայր Նյումանը 1984 թվականի օգոստոսի 18-ին ամուսնացել է Լյուսիա Փրայսի հետ Օքլենդ Կալիֆորնիա տաճարում։ Նրանք ունեն վեց զավակ և բնակվում են Էլկ Ռիդջում, Յուտա։
Եղբայր Նյումանը ծառայել է ցցի նախագահ, եպիսկոպոս, ծխի երիտասարդ տղաների նախագահ, սկաուտների ղեկավար և տաճարային ծառայող։ 2006-2009 թվականներին նա եղել է Նեբրասկա Օմահա միսիայի նախագահ։