2019
Մեծ սեր մեր Հոր զավակների հանդեպ
Մայիս 2019


2:3

Մեծ սեր մեր Հոր զավակների հանդեպ

Սերը հիմնական հատկանիշն է և շարժառիթը այն հոգևոր նպատակների, որոնք մեզ հանձնարարվեց նախաձեռնել մեր սիրելի մարգարեի կողմից:

Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, սա եզակի և վճռական ժամանակ է պատմության մեջ: Մենք օրհնված ենք` ապրելով վերջին տնտեսությունում Փրկիչի Երկրորդ Գալուստից առաջ: 1829 թվականին, այս տնտեսության սկզբին մոտ, Եկեղեցին պաշտոնապես կազմավորվելու տարուց առաջ, մի սիրված հայտնություն ստացվեց, որը հռչակեց, որ «մի զարմանալի գործ» էր «առաջ գալու»: Այս հայտնությունը հաստատեց, որ նրանք, ովքեր ցանկանում են ծառայել Աստծուն, որակավորված են այդպիսի ծառայության համար` ունենալով «հավատք, հույս, գթություն և սեր, պարզ աչքով ուղղված Աստծո փառքին»:1 Գթությունը, որը «Քրիստոսի մաքուր սերն է»,2 ներառում է Աստծո հավերժական սերը բոլոր Իր զավակների համար:3

Այս առավոտ իմ նպատակն է շեշտել այդպիսի սիրո հիմնական դերը միսիոներական աշխատանքում, տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքում, տնակենտրոն, Եկեղեցու կողմից աջակցվող ընտանիքի կրոնական ծառայության մեջ: Փրկիչի սերը և մեր ընկերակից տղամարդկանց ու կանանց հանդեպ սերը4 հիմնական հատկանիշն է և շարժառիթը` սպասավորման և հոգևոր նպատակների համար,5 որոնք մեզ հանձնարարվեց նախաձեռնել մեր սիրելի մարգարե Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի կողմից հայտարարված 2018թվականի փոփոխությունների մեջ:

Ցրված Իսրայելը հավաքելու միսիոներական ջանք

Իմ կյանքի վաղ տարիներից ինձ ծանոթ էր կապը միսիոներական աշխատանքի և սիրո միջև: Երբ ես 11 տարեկան էի, ստացա հայրապետական օրհնություն մի հայրապետի կողմից, ով նաև իմ պապիկն էր:6 Այդ օրհնությունը մասնավորապես ասում էր. «Ես օրհնում եմ քեզ մեծ սիրով քո մերձավորների հանդեպ, քանի որ դու պիտի կանչվես տանելու ավետարանը աշխարհին … որպեսզի Քրիստոսի համար հոգիներ շահես»:7

Նույնիսկ այդ վաղ տարիքում ես հասկանում էի, որ ավետարանով կիսվելը հիմնված էր մեր Երկնային Հոր բոլոր զավակների հանդեպ մեծ սիրո վրա:

Երբ 15 տարի առաջ Գերագույն Իշխանավորները հանձնարարեցին աշխատել Քարոզիր Իմ Ավետարանը [ուղեցույցի] վրա, մենք եզրակացրինք, որ սիրո հատկանիշը էական է միսիոներական աշխատանքի համար մեր օրերում, ինչպես միշտ է եղել: Գլուխ 6-ը Քրիստոսանման հատկանիշների վերաբերյալ, ներառյալ գթությունն ու սերը, միշտ եղել է ամենաընդունված գլուխը միսիոներների մեջ:

Որպես Փրկիչի պատվիրակներ, միսիոներների մեծ մասը զգում են այդպիսի սեր, և երբ նրանք այդպես են զգում, նրանց ջանքերն օրհնվում են: Երբ անդամները ձեռք են բերում սիրո այդպիսի տեսլական, որը էական է Տիրոջն օգնելիս Իր նպատակի համար, Տիրոջ աշխատանքը կիրականանա:

Ռ. Վեյն Շյութ

Ինձ արտոնվեց մի փոքրիկ դեր ունենալ այդպիսի սիրո մի սքանչելի օրինակում: Երբ ծառայում էի որպես Խաղաղօվկիանոսյան Կղզիների Տարածաշրջանի Նախագահ, ես մի կոչում ստացա Նախագահ Ռ. Վեյն Շյութի կողմից: Երիտասարդ տարիքում նա միսիա էր ծառայել Սամոայում։ Հետագայում նա վերադարձավ Սամոա, որպես միսիայի նախագահ:8 Երբ նա ինձ զանգահարեց, ես Էյփիա Սամոա Տաճարի նախագահն էի: Նրա երիտասարդ միսիոներներից մեկը, երբ նա միսիայի նախագահ էր, Երեց Օ. Վինսենթ Հալեքն էր, ով այժմ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի Նախագահն է: Նախագահ Շյութը մեծ սեր և հարգանք ուներ Վինսի և ողջ Հալեք ընտանիքի հանդեպ: Ընտանիքի մեծ մասը Եկեղեցու անդամներ էին, բայց Վինսի հայրը` Օտտո Հալեքը, ընտանիքի հայրապետը (գերմանացու և սամոացու ժառանգը), անդամ չէր: Նախագահ Շյութը գիտեր, որ ես մասնակցում էի ցցի համաժողովին և մյուս ժողովներին Ամերիկյան Սամոայում, և հարցրեց ինձ՝ արդյո՞ք կկամենայի մնալ Օտտո Հալեքի տանը՝ ավետարանը նրա հետ կիսվելու նպատակով:

Երեց Օ. Վինսենթ Հալեքը, երբ երիտասարդ միսիոներ էր

Կինս` Մարին, և ես մնացինք Օտտոյի և նրա կնոջ՝ Դորաթիի հետ նրանց գեղեցիկ տանը: Նախաճաշի ընթացքում ես կիսվեցի մի ավետարանական ուղերձով և հրավիրեցի Օտտոյին հանդիպել միսիոներների հետ: Նա բարի էր, բայց հաստատուն իմ հրավերը մերժելիս: Նա ասաց, որ գոհ էր, որ իր ընտանիքի շատ անդամներ Վերջին Օրերի Սրբեր էին: Բայց նա հաստատակամորեն նշեց, որ իր սամոացի մոր նախնիները եղել էին վաղ քրիստոնեական ծառայողներ Սամոայում, և նա մեծ հավատարմություն էր զգում իրենց ավանդական քրիստոնեական հավատքի հանդեպ:9 Այնուամենայնիվ, մենք բաժանվեցինք որպես լավ ընկերներ:

Հետագայում, երբ Նախագահ Գորդոն Բ. Հինքլին պատրաստվում էր նվիրագործել Սուվա Ֆիջի Տաճարը, Նա հանձնարարեց իր անձնական քարտուղար Եղբայր Դոն Հ. Սթեհելիին10 կանչել ինձ Նոր Զելանդիա` պայմանավորվածություններ ձեռք բերելու համար: Նախագահ Հինքլին ցանկանում էր թռչել Ֆիջիից դեպի Ամերիկյան Սամոա` Սրբերին հանդիպելու համար: Առաջարկվեց մի հյուրանոց, որն օգտագործվել էր նախկին այցելության ժամանակ: Ես հարցրի նրան, թե կարող եմ այլ պայմանավորվածություններ ձեռք բերել: Եղբայր Սթեհելին ասաց. «Դուք եք Տարածաշրջանի Նախագահը, դա հիանալի կլինի»:

Ես անմիջապես զանգահարեցի Նախագահ Շյութին և ասացի նրան, որ երևում է երկրորդ հնարավորությունն ունենք հոգևորապես օրհնելու մեր ընկեր Օտտո Հալեքին: Այս անգամ միսիոները լինելու էր Նախագահ Գորդոն Բ. Հինքլին: Ես հարցրի՝ արդյոք պատշաճ կլիներ Հալեքների համար հյուրընկալել մեզ բոլորիս Նախագահ Հինքլիի ճամփորդական խմբի հետ:11 Նախագահ և Քույր Հինքլին, նրանց դուստր Ջեյնը և Երեց և Քույր Ջեֆրի Ռ. Հոլլանդը նույնպես այդ ճանապարհորդական խմբի մեջ էին: Նախագահ Շյութը, աշխատելով ընտանիքի հետ, ձեռք բերեց բոլոր պայմանավորվածությունները:12

Երբ մենք ժամանեցինք Ֆիջիից տաճարի նվիրագործումից հետո, մեզ ջերմ ընդունելություն ցույց տվեցին:13 Այդ երեկո մենք խոսեցինք հազարավոր սամոացի անդամների հետ, իսկ հետո ուղևորվեցինք դեպի Հալեքի ընտանիքի կոմպլեքսը: Երբ մենք հավաքվեցինք նախաճաշի հաջորդ առավոտ, Նախագահ Հինքլին և Օտտո Հալեքն արդեն լավ ընկերներ էին դարձել: Ինձ համար հետաքրքիր էր, որ նրանք նույն խոսակցություններն էին ունենում Օտտոյի հետ, ինչ ես էի ունեցել ավելի քան մեկ տարի առաջ: Երբ Օտտոն արտահայտեց իր հիացմունքը մեր եկեղեցու հանդեպ, բայց վերահաստատեց իր նվիրվածությունը իր գոյություն ունեցող եկեղեցուն, Նախագահ Հինքլին դրեց իր ձեռքը Օտտոյի ուսին և ասաց. «Օտտո, դա այնքան էլ լավ չէ, դու պարտավոր ես լինել Եկեղեցու անդամ: Սա Տիրոջ Եկեղեցին է»: Փոխաբերական իմաստով կարելի էր տեսնել, թե դիմադրության զրահն ինչպես ընկավ Օտտոյի վրայից այն անկեղծությունից, որով Նախագահ Հինքլին ասաց այդ:

Սա լրացուցիչ միսիոներական ուսուցման և հոգևոր համեստության սկիզբն էր, որը թույլ տվեց Օտտո Հալեքին մկրտվել և հաստատվել մեկ տարուց մի քիչ ավելի անց: Դրանից մեկ տարի անց Հալեքի ընտանիքը որպես հավերժական ընտանիք կնքվեց տաճարում:14

Հալեք ընտանիքը կնքվեց տաճարում

Այն ինչ հուզեց իմ սիրտը այս արտասովոր փորձառության ողջ ընթացքում, Նախագահ Վեյն Շյութի ցուցաբերած զարմանալի սպասավորող սերն էր իր նախկին միսիոներ Երեց Վինս Հալեքի հանդեպ և նրա ցանկությունը՝ տեսնել ողջ Հալեքի ընտանիքը միացած՝ որպես հավերժական ընտանիք:15

Երբ խոսքը գնում է Իսրայելի հավաքման մասին, մենք պետք է մեր սրտերը ուղղենք դեպի այս տեսակ սերը և հեռանանք սոսկ պարտականության16 կամ մեղքի զգացումներից դեպի սիրո և աստվածային ընկերակցության մասնակցության զգացումներ` աշխարհի հետ կիսվելով Փրկիչի ուղերձով, սպասավորությամբ և առաքելությամբ:17

Որպես անդամներ, մենք կարող ենք սեր ցույց տալ Փրկիչի և մեր եղբայրների ու քույրերի հանդեպ` ողջ աշխարհում կատարելով հասարակ հրավերներ: Կիրակնօրյա ժողովների նոր օրակարգը ներկայացնում է մի բացառիկ հնարավորություն անդամների համար հաջողությամբ և սիրով հրավիրել ընկերների և ծանոթների՝ գալ, տեսնել ու զգալ Եկեղեցու մի փորձառություն:18 Մի հոգևոր հաղորդության ժողով` հուսով ենք այնքան սրբազան, ինչպիսին Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը նկարագրեց երեկ, որին կհետևի 50-րոպեանոց ժողով, որը կկենտրոնանա Նոր Կտակարանի և Փրկիչի կամ համաժողովի համապատասխան ելույթների վրա, որոնք նույնպես կենտրոնացած կլինեն Փրկիչի և Նրա վարդապետության վրա:

Սփոփող Միության որոշ քույրեր զարմանում են, թե ինչու է իրենց տրվել «հավաքման» հանձնարարություն՝ քահանայության քվորումի անդամների հետ միասին: Սրա համար կան պատճառներ և դրանցից շատերը Նախագահ Նելսոնը առաջադրեց վերջին գերագույն համաժողովում: Նա եզրափակեց. «Մենք պարզապես, չենք կարող հավաքել Իսրայելն առանց ձեզ»:19 Մենք մեր օրերում օրհնված ենք, որ մեր լիաժամկետ միսիոներների մոտավորապես 30 տոկոսը քույրեր են: Սա տալիս է լրացուցիչ անհրաժեշտություն և դրդապատճառ Սփոփող Միության քույրերի համար սիրով կիսվել ավետարանով: Մեզանից յուրաքանչյուրից պահանջվում է, որ ընդամենը սիրով, կարեկցանքով, հոգևոր պարտավորվածությամբ տղամարդիկ, կանայք, երիտասարդներն ու երեխաները կիսվեն Հիսուս Քրիստոսի ավետարանով: Եթե մենք ցույց տանք սեր, բարություն և խոնարհություն, շատերը կընդունեն մեր հրավերը: Նրանք, ովքեր որոշեն չընդունել մեր հրավերը, այնուամենայնիվ կմնան մեր ընկերները:

Իսրայելը հավաքելու տաճարային և ընտանեկան պատմության ջանքեր

Մեր տաճարային և ընտանեկան պատմության ջանքերի կենտրոնում նույնպես սերն է, վարագույրի մյուս կողմում Իսրայելը հավաքելու համար։ Երբ մենք իմանում ենք մեր նախնիներին հանդիպած փորձությունների և դժվարությունների մասին, մեր սերն ու գնահատանքը նրանց հանդեպ մեծանում է: Տաճարային և ընտանեկան պատմության մեր ջանքերը զորացվել են նշանակալի չափով այդ նոր ճշգրտումների շնորհիվ, թե՛ կիրակնօրյա ժողովի օրակարգում, և թե՛ երիտասարդների առաջընթացում՝ դասերում և քվորումներում: Այդ փոփոխություններն ավելի վաղ և ավելի հզոր ուշադրություն են ապահովում` մեր նախնիների մասին սովորելիս և Իսրայելը վարագույրի մյուս կողմում հավաքելիս: Ինչպես տաճարային, այնպես էլ ընտանեկան պատմության աշխատանքը մեծապես ամրապնդվել է:

Համացանցը հզոր միջոց է, տունը այժմ մեր ընտանեկան պատմության հիմնական կենտրոնն է: Մեր երիտասարդ անդամները բացառապես հմուտ են ընտանեկան պատմության հետազոտությունների մեջ և հոգեպես ոգեշնչված են կատարում մկրտություններ իրենց նախնիների համար, ում նրանք սովորել են սիրել և գնահատել: Փոփոխությունից ի վեր, որը թույլ տվեց բազմաթիվ 11 տարեկանների մկրտություններ կատարել մահացածների համար, տաճարի նախագահները ողջ աշխարհով մեկ հաղորդում են հաճախումների մեծ աճ: Տաճարի մի նախագահ հաղորդում է մեզ, որ «նշանակալի աճ է տեղի ունեցել մկրտության ծիսակատարների մեջ … և 11 տարեկանների ավելացումը բերում են ավելի շատ ընտանիքներ: … Նույնիսկ իրենց [երիտասարդ] տարիքում, նրանք, երևում է, զգում են ակնածանք և նպատակ այն արարողության հանդեպ, որ նրանք կատարում են: Այն գեղեցիկ է դիտվում»:20

Ես գիտեմ, որ Երեխաների Միության և երիտասարդների ղեկավարները շարունակում են և դեռ կշարունակեն ընտանեկան պատմությունը՝ տաճարային աշխատանքը դարձնելով գլխավոր գործ: Սփոփող Միության քույրերը և քահանայության եղբայրները կարող են սիրով օգնել կատարել նրանց տաճարային և ընտանեկան պատմության պարտականությունը անհատապես, և նաև աջակցել և ոգեշնչել երեխաներին ու երիտասարդներին` հավաքել Իսրայելը վարագույրի մյուս կողմում: Սա հատկապես կարևոր է տանը և կիրակի օրը: Ես խոստանում եմ, որ նախնիների համար սիրով արարողություններ կատարելը կզորացնի և կպաշտպանի մեր երիտասարդներին և ընտանիքներին մի աշխարհում, որը գնալով դառնում է ավելի չար: Ես նաև անհատապես վկայում եմ, որ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը ստացել է խորապես կարևոր հայտնություններ` կապված տաճարների և տաճարային աշխատանքի հետ:

Պատրաստեք հավերժական ընտանիքներ և անհատներ` Աստծո հետ ապրելու համար

Նոր շեշտադրումը ավետարանի տնակենտրոն ուսումնասիրության և ապրելակերպի ու Եկեղեցու կողմից սկզբնաղբյուրների ապահովման վրա մեծ հնարավորություն է ընձեռում սիրով նախապատրաստել ընտանիքներին և անհատներին` հանդիպելու և ապրելու Աստծո հետ:21

Երբ տղամարդը և կինը կնքվում են տաճարում, նրանք մտնում են ամուսնության սուրբ կարգի մեջ նոր և հավիտենական ուխտով` քահանայության կարգով:22 Քահանայության բանալիները զորություններ են, որոնցով ղեկավարվում է քահանայության իշխանության գործադրումը: Կանայք և տղամարդիկ առանձնահատուկ դերեր ունեն, ինչպես նկարագրված է «Ընտանիք Հայտարարություն աշխարհին»23 [հռչակագրում], բայց նրանց կառավարումը հավասար է նշանակությամբ և կարևորությամբ:24 Նրանք հավասար իշխանություն ունեն` հայտնություն ստանալու իրենց ընտանիքների համար: Երբ նրանք աշխատում են սիրով և արդարությամբ, նրանց որոշումները օրհնվում են երկնքից:

Նրանք, ովքեր ձգտում են իմանալ Տիրոջ կամքը որպես անհատներ և իրենց ընտանիքների համար, պետք է ձգտեն արդարակեցության, հեզության, բարության և սիրո: Խոնարհությունն ու սերը նրանց առանձնահատկությունն է, ովքեր, որոնում են Տիրոջ կամքը, հատկապես իրենց ընտանիքների համար:

Մեր անհատական պարտականություններն են՝ կատարելագործվել, որակավորվել ուխտերի օրհնությունների համար և պատրաստվել հանդիպելու Աստծուն: Մենք պետք է ինքնապահով լինենք և հոգ տանենք, որ մեր տները դարձնենք ապաստանավայր մեզ շրջապատող փոթորիկներից25 և «հավատքի սրբավայր»:26 Ծնողները պատասխանատվություն են կրում իրենց երեխաներին սիրով ուսուցանելու համար: Սիրով լցված տները ուրախություն են և բերկրանք և իսկական երկինք երկրի վրա:27

Մայրիկիս սիրելի օրհներգն էր «Սեր տան մեջ»:28 Երբ նա լսում էր առաջին արտահայտությունը. «Շուրջ բոլորը չքնաղ է, երբ սեր կա տան մեջ», նա նկատելիորեն հուզվում էր և արցունքոտվում: Երբ երեխաներ էինք, մենք տեղյակ էինք, որ մենք ապրում էինք այդպիսի տան մեջ, դա նրա ամենաբարձր առաջնահերթություններից մեկն էր:29

Բացի տանը սիրո մթնոլորտին [անդրադառնալուց], Նախագահ Նելսոնը կենտրոնացել է լրատվամիջոցները սահմանափակ օգտագործելու վրա, որը խանգարում է մեր հիմնական նպատակներին:30 Մի փոփոխություն, որն օգուտ կբերի գրեթե ամեն ընտանիքի, համացանցը, սոցիալական ցանցերը և հեռուստատեսությունը մեզ ծառայեցնելն է է, ոչ թե շեղող հանգամանք կամ նույնիսկ ավելի վատ` տեր դարձնելը: Բոլոր հոգիների, բայց հատկապես երեխաների համար պատերազմը, հաճախ տանն է տեղի ունենում: Որպես ծնողներ, մենք պետք է համոզված լինենք, որ լրատվամիջոցների բովանդակությունը օգտակար է, տարիքին համապատասխան և համատեղելի է սիրո մթնոլորտին, որը մենք փորձում ենք ստեղծել:

Ուսուցումը մեր տներում պետք է լինի հստակ և հետաքրքիր,31 բայց նաև հոգևոր, զվարճալի և սիրով լի:

Ես խոստանում եմ, որ երբ մենք կենտրոնանանք Փրկիչի և Նրա Քավության հանդեպ մեր սիրո վրա, Նրան դարձնենք Իսրայելը վարագույրի երկու կողմում հավաքելու մեր ջանքերի առանցքը, սպասավորենք ուրիշներին և անհատապես պատրաստվենք հանդիպելու Աստծուն, ապա հակառակորդի ազդեցությունը կկրճատվի և ուրախությունը, բերկրանքն ու ավետարանի խաղաղությունը կուժեղացնի մեր տները Քրիստոսանման սիրով:32 Ես վկայում եմ այս վարդապետական խոստումների մասին և բերում ամուր վկայություն Հիսուս Քրիստոսի և մեզ համար Նրա քավիչ զոհաբերության մասին, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Վարդապետություն և Ուխտեր 4․1, 5

  2. Մորոնի 7.47

  3. Տես «Գթություն և սեր», Քարոզիր Իմ Ավետարանը՝ Միսիոներական ծառայության ուղեցույց, խմբ. հրատ.(2019), 124:

  4. Տես Երկրորդ Օրինաց 6.5, Մատթեոս 22.36–40:

  5. Տես. «Երեցների քվորումի և Սփոփող Միության նախագահությունների պարտականությունները՝ անդամների միսիոներական աշխատանքի և տաճարային ու ընտանեկան պատմության աշխատանքների վերաբերյալ», ծանուցում, հոկտ. 6, 2018:

  6. Պապիկս լիազորված էր հայրապետական օրհնություն տալ թոռներին, ովքեր ապրում էին տարբեր ցցերում: Իմ օրհնությունը տրվել է11 տարեկան հասակում, որովհետև նա հիվանդ էր և մտածում էին, որ գուցե մահանար:

  7. Հայրապետական օրհնություն` տրված Քվենթին Լ. Քուքին, Հայրապետ Քրոզիեր Քիմբալի կողմից, հոկտեմբեր 13, 1951, Դրեյփեր, Յուտա:

  8. Նախագահ Ռ. Վեյն Շյութը ծառայել է նաև իր կնոջ` Լոռնայի հետ տարբեր միսիաներում Շանհայում, Չինաստանում, Հայաստանում, Սինգապուրում և Հունաստանում: Լոռնայի մահից հետո նա ամուսնացավ Ռիա Մեյ Ռազվալի հետ, և նրանք միսիա ծառայեցին Ավստրալիայի Բրիսբեյնի Միսիայում: Նրա իննը երեխաներից յոթը ծառայել են լիաժամկետ միսիա: Երկու տարիների ընթացքում, երբ նա ծառայում էր Սամոայում որպես միսիայի Նախագահ, երեց Ջոն Հ. Գրոբերգը ծառայում էր որպես Տոնգայի Միսիայի Նախագահ: Փորձառությունները, որոնք նրանք երկուսով ունեցան, առասպելական են:

  9. Օտտո Հալեքը Սամոայի Քրիստոնեական Կոնգրեգացիոն Եկեղեցու չձեռնադրված առաջնորդ էր, որի արմատները ծագում էին Լոնդոնի միսիոներական հասարակությունից: Նրա հայրը ծագումով գերմանացի էր՝ Գերմանիայի Դեսսաու քաղաքից:

  10. Դոն Հ. Սթեհելին ներկայումս ծառայում է Յուտայի Բաունթիֆուլ Տաճարի Նախագահ։

  11. Նախագահ Գորդոն Բ. և Քույր Մարջորի Փ. Հինքլին և նրա դուստրը Ջեյն Հինքլի Դադլին, Երեց Ջեֆրի Ռ. և Քույր Փաթրիշա Թ. Հոլլանդը, Երեց Քվենթին Լ. և Քույր Մարի Գ. Քուքը և Եղբայր Դոն Հ. Սթեհելին բոլորը ներկա էին:

  12. Երեց Օ. Վինսենթ Հալեքը տեղեկացրեց ինձ, որ նրա հայրը հրավիրեց Վինսին և իր եղբորը` Դեյվիդին վերադառնալ արտասահմանից` տունը ստուգելու ևՆախագահ Հինքլիի այցի ժամանակ ներկա լինելու համար: Երեց Հալեքն ասաց, որ իր հայրը հայտարարեց. «Նրանք կարող են հրեշտակներ լինել, գիտեք»: Նա ասաց իր որդիներին, որ եթե նրանք պատրաստվում էին հյուրընկալել մարգարեին, նրանք պիտի ցանկանային, որ տունը կատարյալ լիներ:

  13. Նախագահ Հինքլիին դիմավորեցին Ամերիկյան Սամոայի ազգային ղեկավարությունը և հազարավոր սամոացիներ ֆուտբոլային մարզադաշտում:

  14. Ջանասեր միսիոներական աշխատանքի միջոցով ընտանիքների միավորումը հիանալի հատկանիշ է ինչպես սամոացիների, այնպես էլ մյուս պոլինեզյան ժողովուրդների մոտ:

  15. Նախագահ Շյութը այնքան սիրված էր և գնահատված, որ նա հրավիրվեց խոսել Օտտո Հալեքի թաղման ծիսակատարության ժամանակ:

  16. «Երբեմն մենք կարող ենք ծառայել զուտ պարտականության կամ պարտավորվածության զգացումից ելնելով, սակայն նույնիսկ այդպիսի ծառայությունը կարող է արթնացնել մեր մեջ ավելի բարձր մի բան … ծառայել «ավելի գերազանց ճանապարհով» [Ա Կորնթացիս 12.31]» (Ջոյ Դ. Ջոնս, «Նրա համար», Լիահոնա, նոյեմբեր 2018, 50):

  17. Տես Թադ Ռ. Քալիսթեր, Անսահման քավություն (2000), 5-8։

  18. Եկեղեցու անդամները պետք է համաձայնեցնեն միսիոներների հետ, երբ կատարում են հրավերներ:

  19. Նախագահ Ռասսել Մ. Նելսոն, «Քույրերի մասնակցությունը Իսրայելի հավաքման գործում», Լիահոնա, նոյեմբեր 2018, 70:

  20. Զեկույց Նախագահ Բ. Ջեքսոնի և Քույր Ռոզմարի Մ. Վիքսոմի, Սոլթ Լեյք Տաճարի նախագահի և մայրապետի կողմից, Երեխաների Միության Գերագույն Նախագահությանը, մարտ 2019: Վիքսոմները նշել են, որ «պատվիրում են ավելի շատ XXXS չափսի մկրտության հագուստներ` պահանջը բավարարելու համար:

  21. Տես Ռասսել Մ․ Նելսոն, «Ներածական ելույթ», Լիահոնա, նոյեմբեր 2018, 6-8։

  22. Տես Վարդապետություն և Ուխտեր 131․1-4:

  23. Տես «Ընտանիք` Հայտարարություն աշխարհին», Լիահոնա, մայիս 2017, 145:

  24. «Ամեն հայր իր ընտանիքի համար հայրապետ է և ամեն մայր`մայրապետ, որպես հավասարներ իրենց որոշակի ծնողական դերերում» (Ջեյմս Ի. Ֆաուստ, “The Prophetic Voice,” Ensign, May 1996, 6):

  25. Տես Վարդապետություն և Ուխտեր 45.26–27, 88.91:

  26. Ռասսել Մ. Նելսոն , «Դառնալ օրինակելի Վերջին Օրերի Սրբեր», Լիահոնա նոյեմբեր 2018, 113:

  27. Տես “Home Can Be a Heaven on Earth,” Hymns, no. 298:

  28. «Սեր տան մեջ», Հիմներ, էջ. 44:

  29. Եթե պիտի հասնել այդպիսի սիրո, Վարդապետություն և Ուխտեր 121 .41–42-ի ուղղորդումը պիտի լինի նպատակը.

    «Ոչ մի զորություն կամ ազդեցություն չի կարող և չպետք է պահպանվի քահանայության շնորհիվ. միայն համոզումով, երկայնամտությամբ, մեղմությամբ և հեզությամբ և անկեղծ սիրով։

    Բարությամբ և մաքուր գիտելիքով, որոնք անչափ մեծացնում են հոգին՝ առանց կեղծավորության ու առանց նենգության»:

    Երեխաներին անտեղի քննադատելուց պետք է խուսափել: Սխալները հաղթահարելը և իմաստության պակասը հրահանգավորում է պահանջում, ոչ թե քննադատություն: Մեղքը պահանջում է խրատել (տես Վարդապետություև Ուխտեր 1.25–27):

  30. Տես Ռասսել Մ․ Նելսոն, «Քույրերի մասնակցությունը Իսրայելի հավաքման գործում», 69, տես նաև Ռասսել Մ․ Նելսոն, «Իսրայելի հույսը» (Երիտասարդների համաշխարհային հոգևոր երեկո, հունիսի 3, 2018), HopeofIsrael.ChurchofJesusChrist.org:

  31. Ինչ որ տեղ, տունը նման է մեկ սենյականոց դպրոցի բոլոր տարիքի երեխաների համար: 11 տարեկանին ուսուցանելիս մենք չենք կարող անտեսել 3 տարեկանին:

  32. Sես Հովհաննես 17.3, 2 Նեփի 31.20, Մորոնի 7.47: