2019
Նախագահ Նելսոնի սպասավորությունը շարունակվում է
Մայիս 2019


Նախագահ Նելսոնի սպասավորությունը շարունակվում է

Նկար
Նախագահ և Քույր Նելսոնները գրկում են երեխաներին

Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնին և Յոթանասունից Երեց Էնրիկե Ռ․ Ֆալաբելլային ողջունում են Լիմա Պերուի հոգևոր հավաքին

2018թ․ հոկտեմբերի գերագույն համաժողովից շատ չանցած Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը ճամփորդեց Պերու, Բոլիվիա, Պարագվայ, Ուրուգվայ և Չիլի, որտեղ նա այցելեց անդամներին և միսիոներներին և անցկացրեց հոգևոր հավաքներ, այդ թվում՝ Չիլիի երիտասարդների հոգևոր հավաքը, որին մասնակցում էր 1500 մարդ և հեռարձակվում էր երկրով մեկ։ Նա անդամների հետ խոսեց իսպաներենով, նվիրագործեց Կոնսեպսիոն Չիլիի տաճարը և հանդիպեց կառավարության նոր ղեկավարների հետ։

ԶԼՄ-ում հազարավոր կանայք արձագանքեցին Նախագահ Նելսոնի հրավերին և ներկայացրին իրենց փորձառությունները 2018թ․ հոկտեմբերի գերագույն համաժողովում տրված չորս մարտահրավերների մասին. (1) 10 օր ծոմ պահել սոցիալական լրատվամիջոցներից և բացասական լրատվամիջոցներից, (2) կարդալ Մորմոնի Գիրքը մինչև 2018թ. ավարտը, 3) պարբերաբար այցելել տաճար և (4) լիարժեք մասնակցել Սփոփող Միության աշխատանքներին: «Կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլորիդ, իմ հրավերներին արձագանքելու համար»,- ասել է Նախագահ Նելսոնը, հույս հայտնելով, որ «այս հրավերներից յուրաքանչյուրը ձեզ մոտեցրել է Փրկիչին»:

Նախագահ Նելսոնը նախագահեց իր դստեր, Վենդի Նելսոն Մաքսֆիլդի հուղարկավորության ժամանակ, ով մահացավ քաղցկեղի դեմ խիզախ պայքարից հետո: «Վշտի մեր արցունքները կդառնան սպասելիքի արցունքներ, երբ մենք ձեռք բերենք հավերժական հեռանկար»,- ասաց նա: Անդամների հետ նա խոսեց իր դստեր մասին Չիկո Կալիֆոռնիա ցցի հատուկ համաժողովի ժամանակ, որը ներառում էր հրդեհից մոխրացած Paradise քաղաքի երկու միավոր։ «Դուք գիտեք եք, որ բոլորը մարտահրավերներ ունեն»,- ասաց նա: «Եթե ցանկանում եք ավելի լավ զգալ, մոռացեք ինքներդ ձեզ և ծառայեք ուրիշին»:

Արիզոնայում (ԱՄՆ) Նախագահ Նելսոնը սպորտային մարզադաշտում հավաքված 65,000 անդամներին հրավիրեց «օգնել հավաքել Իսրայելը վարագույրի երկու կողմերում»: Նախագահ Նելսոնը նաև Arizona Republic լրագրում տպագրված հյուրերի էջում գրել է՝ խրախուսելով մարդկանց՝ «նայեք [Տիրոջը] և դարձրեք նրան ձեր կյանքի կենտրոնը»: Նա մասնակցել է պետական հեռուստաընկերությունների հարցազրույցներին, ընդունելություն է ունեցել քաղաքացիական, կրթական և հավատացյալ ղեկավարների հետ և ասուլիս է անցկացրել երիտասարդ ամուրիների հետ:

Նախագահ Նելսոնը 2018 թվականի հունվարի 14-ին կարգվելուց հետո այցելել է 5 մայրցամաք, 16 ազգերի և տարածքներ, 24 քաղաքներ, ճանապարհորդելով 55 հազար մղոն (88.515 կմ):

Տպել