Երեց Հանս Թ․ Բում
Բարձրագույն Իշխանավոր Յոթանասունական
Երբ Երեց Հանս Թ․ Բումը ութ տարեկան էր, ընտանիքն Ամստերդամից տեղափոխվեց Նիդերլանդների հարավային մասում գտնվող Բրեդա քաղաքը: Նրա հոլանդացի հայրը, ով մեծացել էր Ինդոնեզիայում և Եկեղեցու նորադարձ էր, հասկացավ, որ իր ընտանիքը պետք է լքի մեծ քաղաքը և վերադառնա իր նախնիների արմատներին:
Ընտանիքի հետ այդ փոքրիկ ճյուղում անցկացրած Երեց Բումի ժամանակը վերապատրաստման հիմք հանդիսացավ Եկեղեցում ծառայելու համար․ նա ծառայել է իր ամբողջ կյանքի ընթացքում և շարունակելու է ծառայել իր նոր կոչման մեջ՝ որպես Բարձրագույն Իշխանավոր Յոթանասունական։
Նա ասում է. «Այն, թե ով եմ ես, և այն ամենի համար ինչ ես ունեմ, պարտական եմ Տիրոջը, և հնարավորությունների համար, որ Նա է տվել ինձ սովորելու և աճելու համար»:
Ծնվել է 1963 թվականի հուլիսի 13-ին Ամստերդամում, Հանս և Անկիե Բումերների ընտանիքում․ Հանս Թեոդորոս Բումը չորս երեխաներից երկրորդն է: Նրա ծնողներն ավետարանն ուսուցանել են իրենց տանը և խրախուսել են երեխաներին ջանասիրաբար աշխատել:
18 տարեկանում Երեց Բումը ծառայել է Անգլիա Լոնդոն Արևելյան միսիայում։ Միսիան ավարտելուց մի քանի ամիս անց չափահաս երիտասարդների համաժողովի ժամանակ հանդիպել է իր ապագա կնոջը՝ Արիենա Յոհաննա «Մարջան» Բրուկզիտերին։ Զույգն ամուսնացավ 1984 թվականի հուլիսի 27-ին, Ռուն գյուղում (Նիդեռլանդներ) և երեք օր անց կնքվեց Լոնդոն Անգլիա տաճարում: Նրանք ունեն երեք որդի:
Երեց Բումն աշխատել է Markenhage College-ի տնօրենի քարտուղար և Franchise Development Benelux-ի հավաքագրող: Բարձրագույն Իշխանավոր Յոթանասունական կանչվելու պահին նա վաճառքի մենեջեր էր աշխատում MacLean Agencies-ի համար։
Երեց Բումը ծառայել է Տարածքային Յոթանասունական, ցցի նախագահության խորհրդական, ցցի երիտասարդ տղամարդկանց նախագահ, ճյուղի նախագահ և ճյուղի նախագահության խորհրդական։ Ծառայության կանչվելու պահին նա ծառայում էր ինստիտուտի ուսուցիչ և տաճարային արարողության ծառայող՝ Հաագա Նիդեռլանդներ տաճարում։