2022
Մենք կարող ենք օգնել ուրիշներին սիրված և ներառված զգալ
սեպտեմբեր 2022


«Մենք կարող ենք օգնել ուրիշներին սիրված և ներառված զգալ», սեպտեմբեր 2022:

Սպասավորության սկզբունքները

Մենք կարող ենք օգնել ուրիշներին սիրված և ներառված զգալ

Փրկիչը մերժվեց մարդկանց կողմից և ուսուցանեց մեզ, թե ինչպես ձեռք մեկնել նրանց:

Նկար
խոտհնձիչ

Սաշան երիտասարդ միայնակ կին է ընտանեկան ծխում, և միշտ չէ, որ հեշտ է նրա համար: Նա իրեն երջանիկ և կայացած է զգում, բայց հաճախ շատ տարբերվող է և մի փոքր աչքի ընկնող՝ ծխի մյուս անդամների մոտ: Ինչպես մեզանից շատերը, նա նույնպես ձգտում է, որ իրեն ընդունեն և ընդգրկեն ծխում:

Թոմասը՝ ծխի մի տարեց տղամարդ, նշանակվեց որպես նրա սպասավոր եղբայր և մի օր իր կնոջ հետ այցելեց Սաշային՝ նրա հետ ծանոթանալու համար: Այցը մի փոքր անհարմար էր, քանի որ խոսակցությունը, ի վերջո, հանգեց նրա ամուրի կարգավիճակի քննարկմանը: Բայց մինչ նրանք զրուցում էին, Սաշան հասկացավ, որ Թոմասը և նրա կինը պարզապես փորձում էին հասկանալ իր իրավիճակը և ինչպես կարող էին օգնել:

Ինչ-որ մի պահի Թոմասն ասաց. «Ես նկատեցի, որ ձեր բակը, գուցե, մի փոքր սիրո կարիք ունի: Ես կցանկանայի օգնել ձեզ այդ հարցում»:

Սաշայի մասնագիտությունը խլում է նրա ամբողջ ժամանակը, ուստի բակի խնամքը նրա առաջնահերթությունը չէ: Եվ բացի այդ, նա հաճույքով չի անում դա: Նա գիտի՝ ինչպես խնամել բակը, և գիտի, որ ինքը կարող է անել այդ: Բայց դա չի փոխում այն փաստը, որ նա չի սիրում դա:

Կար ժամանակ, երբ Թոմասի հարցը կարող էր վիրավորել նրա զգացմունքները: Բայց Թոմասը նշեց, որ ինքը եղել է բանակում և հասկացել է, թե կինը հաճախ ինչ պետք է անի ինքնուրույն, երբ ամուսինը կողքին չէ: Սաշան հասկացավ, որ Թոմասը պարզապես միջոց էր փնտրում՝ խորացնելու իրենց ընկերությունը: Նա փորձում էր իր կյանքի փորձը համատեղել Սաշայի փորձի հետ և ընդհանուր լեզու գտնել։

Սպասավորության այս հարաբերությունների երկու կողմերն էլ սովորեցին սիրել և ընդունել միմյանց այնտեղից, որտեղ նրանք հիմա գտնվում էին, և սերտ, իսկական բարեկամություն զարգացավ:

Իսկ Սաշայի սիզամարգը երբևէ ավելի լավ տեսք չէր ունեցել:

Ներառման կատարյալ օրինակ

Հին Կտակարանում Եսայիան մարգարեացել էր, որ Հիսուս Քրիստոսը հստակ կիմանար, թե ինչ է նշանակում տարբերվել շրջապատից: Նա զգաց, որ իրեն հեռացրին և վատ վերաբերվեցին։ «Նա անարգուած եւ մարդկանց երեսից ընկած, հարուածների տէր եւ ցաւի տեղեակ եղաւ» (Եսայիա 53.3): Իր կատարյալ սիրո միջոցով Նա գիտի, թե մենք ինչ ենք զգում և գիտի, թե ինչպես սատարել մեզ (տես Ալմա 7.12): Նա կատարյալ օրինակն է այն բանի, թե մենք ինչպես կարող ենք սիրով ձգտել ներառել ուրիշներին՝ անկախ նրանց հանգամանքներից կամ արտաքինից:

Սկզբունքներ, որոնց շուրջ պետք է մտորենք

Երբ ուղիներ փնտրեք, որպեսզի օգնեք ուրիշներին զգալ, որ իրենք պատկանում են, նկատի ունեցեք այս սկզբունքները, որոնք Փրկիչը ուսուցանել և որոնցով ապրել է.

  • Պատրաստ եղեք ծանոթանալ մարդկանց հետ, որոնք տարբերվում են նրանցից, ում արդեն ճանաչում եք (տես Մատթեոս 5.43–48):

  • Մի վախեցեք շփվել նրանց հետ, ովքեր կարող են այլ ձևով ապրել կամ հավատալ, եթե դա չի հակասում Փրկիչի ուսմունքներին (տես Մարկոս 2.14–17, Ղուկաս 7.38–50):

  • Յուրաքանչյուր ոք պետք է զգա, որ մենք ուզում ենք նրանց տեսնել եկեղեցում (տես 3 Նեփի 18.22–32): Լինելով այնտեղ, որտեղ նրանք կարող են սովորել Փրկիչի ավետարանը և զգալ Նրա սերը, ցանկացած մարդ կարող է փոխվել:

  • Փրկիչը գիտի, թե մենք ինչի կարիք ունենք, մասամբ, որովհետև Նա գիտի, թե մենք ինչ ենք զգում (տես Ալմա 7.11–12): Մենք կարող ենք սեր ցուցաբերել՝ ձգտելով հասկանալ ուրիշների փորձառությունները և դնելով մեզ նրանց տեղում:

  • Փրկիչը ժամանակ հատկացրեց ներկա գտնվելու այնտեղ, որտեղ Իր շրջապատի մարդիկ կարիքներ ունեին: Նա կանգ առավ ուրիշների մասին հոգալու համար նույնիսկ այն ժամանակ, երբ այլ վայրերում լինելու ծրագրեր ուներ (տես Մարկոս 5.22–43):

Ի՞նչ կարող ենք անել

Նկար
երկու կին

Թույլ մի տվեք, որ տարբերությունները խանգարեն ձեզ ճանաչել նրանց, ում դուք սպասավորում եք: Անկախ մեր տարբերություններից, ընդհանուր եզրեր կան, որոնք պետք է բացահայտվեն:

Տպել