2022
Պարզապես կրկին փորձիր
սեպտեմբեր 2022


«Պարզապես կրկին փորձիր», Լիահոնա, սեպտեմբեր 2022։

Վերջին Օրերի Սրբերի ձայները

Պարզապես կրկին փորձիր

Ես զբաղված էի լավ գործեր անելով, բայց Տիրոջ հետ իմ հարաբերությունները տուժեցին, քանի որ անտեսեցի ավելի կարևոր բան:

Նկար
սուրբ գրությունների բաց գիրք

Երբ ես ավարտեցի իմ միսիան 2019 թվականի հունվարին, վստահ էի, որ հեշտությամբ կշարունակեմ ամեն օր ուսումնասիրել սուրբ գրությունները: Սկզբում դա այդպես էր։ Աշխատանքից հետո գալիս էի տուն և կանոնավոր կարդում էի իմ սուրբ գրությունները: Ես ուրախ էի, որ դեռ նվիրված էի սուրբ գրությունների ընթերցանությանը և սովորում էի Փրկիչի մասին:

Դա փոխվեց 2019 թվականի հունիսին, երբ ընկերս վերադարձավ իր միսիայից: Մենք անմիջապես սկսեցինք հանդիպել և վեց շաբաթ անց նշանվեցինք:

Հարսանիքը ծրագրելու, աշխատելու, քոլեջ հաճախելու և փեսացուիս հետ ժամանակ անցկացնելու զբաղված ժամանակացույցի մեջ սուրբ գրությունների իմ ուսումնասիրությունը շուտով կրճատվեց և դարձավ շաբաթական մի քանի անգամ: Քանի որ շեղված էի լավ գործերով, ես ակամայից անտեսեցի իմ հարաբերությունները Տիրոջ հետ:

Մենք ամուսնացանք 2019 թվականի նոյեմբերին։ Արձակուրդներից հետո ես փորձեցի շարունակել սուրբ գրությունների ուսումնասիրությունն այնտեղից, որտեղ դադարեցրել էի: Մի քանի ամիս ես և ամուսինս միասին հաջողությամբ ուսումնասիրեցինք սուրբ գրությունները: Ամեն առավոտ մի քանի րոպե մենք կարդում էինք սուրբ գրությունները և քննարկում Եկ, հետևիր ինձ ձեռնարկի դասը, նախքան աշխատանքի կամ քոլեջ գնալը:

Հետո վրա հասավ COVID-19 համավարակը։ Առանց քոլեջի դասերի և աշխատանքային հաստատուն ժամանակացույցի մենք կորցրինք սուրբ գրությունների ուսումնասիրության մեր առավոտյան սահմանված կարգը: Մենք անկանոն էինք ուսումնասիրում այն, և Տիրոջ հետ մեր հարաբերությունները տուժեցին: Նույնիսկ այն բանից հետո, երբ սահմանափակումները հանվեցին, և մենք վերադարձանք եկեղեցի մենք դեռ դժվարությամբ էինք ուսումնասիրում:

Եկեղեցու անդամները հաճախ ունենում են պահեր, երբ դժվարանում են կանոնավոր կարդալ իրենց սուրբ գրությունները: Մեր կյանքը զբաղված է և մենք ամեն օր բախվում ենք մարտահրավերների: Բայց երբեք ուշ չէ կրկին սկսելու համար։

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ասել է. «Տերը մեր հավերժական առաջընթացի այս ժամանակահատվածում չի ակնկալում կատարելություն»: Բայց, հավելել է նա, «մենք բոլորս կարող ենք ավելի լավ գործել և ավելի լավը լինել»:1

Ես և ամուսինս վերջերս կրկին պարտավորվեցինք կարդալ մեր սուրբ գրությունները: Մենք դեռ կատարյալ չենք այդ գործում, բայց ամեն օր փորձում ենք ամրապնդել մեր վկայությունները: Ես երախտապարտ եմ այն բազմաթիվ հնարավորությունների համար, որ Տերը տալիս է մեզ՝ ապաշխարելու, ավելի լավ գործելու և ավելի լավը լինելու համար:

Տպել