2022
Մորմոնի Գրքի իմ պատասխանը
սեպտեմբեր 2022


«Մորմոնի Գրքի իմ պատասխանը», Լիահոնա, սեպտեմբեր 2022

Վերջին Օրերի Սրբերի ձայները

Մորմոնի Գրքի իմ պատասխանը

Ես շատ փորձեցի «դեպի լավը փոխել» Մամա Վոնգի վերաբերմունքը, բայց նրան միայն Աստծո պարզ, հզոր խոսքն էր պետք:

Նկար
մայր և դուստր

Մամա Վոնգը և Էնին

Լուսանկարները տրամադրել է հեղինակը

2002 թ.-ի հունիսին մկրտվելուց հետո ես իմ հավատքով կիսվեցի մորս հետ: Թեև Մամա Վոնգը հաճախ էր ինձ հետ եկեղեցի գալիս, նա չցանկացավ ավելին իմանալ:

Ի վերջո, 10 տարի անց, Մամա Վոնգը որոշեց մկրտվել: Ես շատ ոգևորված էի։ Ցավոք, մի քանի տարի անց նա դադարեց ամրապնդել իր վկայությունը և պատրվակներ գտնել եկեղեցի չհաճախելու համար:

Ես հորդորեցի նրան գալ եկեղեցի, բայց դա միայն վեճ առաջացրեց: Ի վերջո, ես դադարեցի քաջալերել կամ ճնշել նրան, որպեսզի չվնասեմ մեր հարաբերությունները:

2019 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողովի ժամանակ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հրավիրեց Եկեղեցու անդամներին «կազմել [մեր] սեփական ծրագիրը»՝ ամրացնելով Վերականգնման մասին մեր վկայությունը:1 Երբ մտածում էի նրա հրավերի մասին, ես խորապես զգացի, որ պետք է ինչ-որ բան անեմ, որպեսզի իմ և Մամա Վոնգի հարաբերությունները լավանան:

Նոր տարվա իմ որոշման համար ես պարտավորվեցի կարդալ Մորմոնի Գիրքը Մամա Վոնգի հետ: Ամեն անգամ, երբ նա ասում էր, որ իր աչքերը ցավում են, ես ասում էի. «Դու կարող ես պարզապես լսել»: Երբ նա ասաց, որ պետք է ամանները լվանա, ես նրա հետևից գնացի խոհանոց և շարունակեցի բարձրաձայն կարդալ:

Պարզվում է, որ Մամա Վոնգը ուշադիր լսում և հիշում էր իմ կարդացածը։ Ժամանակի ընթացքում նա նախընտրեց ինքնուրույն կարդալ: Ավելի ուշ նա ինձ ասաց, որ սովորական մարդը չէր կարող գրել Մորմոնի Գիրքը: Նա կասկած չուներ, որ գիրքն Աստծո խոսքն է: Ինձ համար հրաշք էր տեսնել, թե ինչպես էր վերականգնվում կարդալու հանդեպ նրա հետաքրքրությունը և Մորմոնի Գրքի մասին վկայելու նրա ցանկությունը:

Մամա Վոնգի մկրտությունից հետո ես անհանգստանում էի, թե նա Եկեղեցուն միացել էր միայն ինձ համար: Բայց հիմա նա ունի իր սեփական վկայությունը: Տարիներ շարունակ ես փորձում էի «դեպի լավը փոխել» նրան, բայց նրան անհրաժեշտ էր միայն Աստծո պարզ, զորեղ խոսքը:

Ես շնորհակալ եմ կենդանի մարգարեի համար, ով մեզ միշտ ժամանակին է առաջնորդում: Եթե մենք գործենք ըստ նրա ուսուցանածի, մեծ օրհնություններ կհետևեն: Այս փորձառությունն ինձ ցույց տվեց, թե որքան շատ է Տերը ցանկանում օրհնել մեզ: Մորմոնի Գրքից ես ընդամենը մի քանի գլուխ կարդացի մորս համար: Այնուհետև Տերը գործեց:

Տպել