2022
Ի՞նչ է ուսուցանել Եսայիան Իսրայելի հավաքման մասին
սեպտեմբեր 2022


«Ի՞նչ է ուսուցանել Եսայիան Իսրայելի հավաքման մասին», Լիահոնա, սեպտեմբեր 2022:

Եկ, հետևիր ինձ

Եսայիա 1-12

Ի՞նչ է ուսուցանել Եսայիան Իսրայելի հավաքման մասին

Նկար
Սոլթ Լեյքի հովտի տեսարան

Սոլթ Լեյքի հովտի տեսարան, Ջեյմս Թեյլոր Հարվուդ

Եսայիան օգտագործեց խորհրդանիշներ Իսրայելի հավաքման մասին ուսուցանելու համար: Դիտարկեք հետևյալ սուրբ գրությունը. «Եւ նա դրօշակ կբարձրացնէ ազգերի համար, եւ կժողովէ Իսրայէլի տարագրեալներին, եւ Յուդայի կ ցրուեալներին կ’հաւաքէ երկրի չորս անկիւններիցը» (11․12):

Դրոշակը դրոշն է: Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը պատմել է այն մասին, թե ռահվիրաների դարաշրջանում Եկեղեցու ղեկավարներն ինչպես ստեղծեցին մի դրոշակ՝ «ժամանակավոր դրոշը, Սոլթ Լեյքի Մեծ հովիտը և շրջապատող սարերը հայտարարելով մարգարեացած այն վայրը, որտեղից Տիրոջ խոսքն առաջ կգնար վերջին օրերին»:1

Իսրայելի ցրման և հավաքման հետ կապված ուրիշ ի՞նչ խորհրդանիշներ և գաղափարներ կարող եք գտնել Եսայիայի 2, 5 և 11 գլուխներում:

Մեր ժամանակակից մարգարեն ինչպե՞ս է օգնել մեզ ավելի լավ հասկանալ Իսրայելի հավաքումը

Օգտակար կլինի ուսումնասիրել, թե ժամանակակից մարգարեներն ինչ են ասել Եսայիայի ուսմունքների և Իսրայելի հավաքման մասին: Ուսումնասիրեք նախագահ Ռասսել Մ. Նելսոնի՝ գերագույն համաժողովի այս ելույթներից մեկը և թվարկեք ուղիներ, որոնցով կարող եք օգնել հավաքել Իսրայելը.

Տպել