2022
Ընտրեք հոգու խորհուրդը
սեպտեմբեր 2022


«Ընտրեք հոգու խորհուրդը», Լիահոնա, սեպտեմբեր 2022:

Ընտրեք հոգու խորհուրդը

Ավետարանի ուղու վրա մեր հոգևոր առաջընթացը պահպանելը նման է հեծանիվը ոտնակով քշելուն. երկուսն էլ ջանասեր ջանքեր են պահանջում:

Նկար
հեծանիվ

Նկարները՝Դիլին Մարշ:

Առնչվել փոխությունների հետ և իմանալ՝ ինչ անել անհանգիստ ժամանակներում. սա Տիրոջ Եկեղեցու հավատարիմ անդամ լինելու արտասովոր օրհնություններից մեկն է: Սուրբ Հոգու պարգևը շարունակական առաջնորդություն և ոգեշնչում ստանալու արտոնությունն է, երբ մենք հավատարիմ ենք մնում:

Կյանք, խաղաղություն, առաջնորդություն և պաշտպանություն

Պողոս առաքյալն ասել է. «Հոգու խորհուրդը՝ կեանք եւ խաղաղութիւն [Է]» (Հռովմայեցիս 8.6, տես նաև հատված 5):

Սուրբ Հոգու մեղմ համոզումներին արժանի կյանքով ապրելով՝ հոգևոր մտածողություն ընտրելը ձեզ առաջնորդություն կտա ձեր որոշումներում և պաշտպանություն կապահովի ֆիզիկական և հոգևոր վտանգներից: Սուրբ Հոգու միջոցով դուք կարող եք ստանալ Հոգու պարգևներ ձեր և նրանց օգտի համար, ում սիրում և ծառայում եք: [Սուրբ Հոգու] հաղորդակցությունը ձեր հոգու հետ շատ ավելի մեծ հավաստիություն է կրում, քան որևէ այլ հաղորդակցություն, որը դուք կարող եք ստանալ ձեր բնական զգայարանների միջոցով:

Ինչպե՞ս կարող եք ձեր կյանքն ապրել հոգևոր մտածողությամբ և ունենալ ավելի առատ առաջնորդություն Սուրբ Հոգուց:

1. Համահունչ եղեք մեր Երկնային Հոր և Փրկիչի հետ

Երբ մենք ներդաշնակության մեջ ենք Երկնային Հոր հետ, մենք ունենք Նրա հոգու ընկերակցությունը: Երբ այդ ներդաշնակությունը առաջնահերթություն ենք դարձնում մեր կյանքում, մենք մոտենում ենք Նրան և Նրա Որդուն, «Հիսուս Քրիստոսին որին նա ուղարկել է» (Վարդապետություն և Ուխտեր 132.24):

2. Սիրեք Աստծուն

Սիրելով մեր Երկնային Հորը և աղոթքով հարաբերություններ զարգացնելով Նրա հետ՝ կպահենք Նրան մեր մտքերում և սրտերում:

Հովհաննես առաքյալը, մեր հանդեպ Աստծո սիրո իր վկայությամբ և Հիսուս Քրիստոսի մասին իր անձնական վկայությամբ, հերքեց այն կեղծ համոզմունքը, որ փրկությունը ավելի շուտ կարելի է ձեռք բերել այլ միջոցներով, քան Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի միջոցով: Հովհաննեսը հրավիրեց իր ընթերցողներին զգալ Հոր և Որդու հետ ներդաշնակ լինելու ուրախությունը (տես Ա Հովհաննես 1.3): Նա հավելել է.

«Մի սիրէք աշխարհքը. Եւ ոչ էլ այն որ աշխարհքի մէջ է։ Եթէ մէկն աշխարհքը սիրէ, Հօր սէրը նորանում չէ: …

Եւ աշխարհքը անցնում է եւ նորա ցանկութիւնն էլ, բայց Աստուծոյ կամքն անողը մնում է յաւիտեան» (Ա Հովհաննես 2.15, 17):

Այս կյանքում Աստծո սերը մենք կարող ենք զգալ Նրա Հոգու ընկերակցությամբ: Երբ մենք կատարում ենք մեր Երկնային Հոր կամքը և ձգտում ենք մնալ այն ուղու վրա, որը մեզ տանում է դեպի Նա, Սուրբ Հոգին կարող է առաջնորդել մեզ:1

3. Հիշեք, թե ինչ արեց Փրկիչը մեզ համար

Նկար
պատանին բաժանում են հաղորդությունը

Հաղորդության երկու աղոթքներում էլ խոստումն է՝ «որպեսզի նրանք [ովքեր ճաշակում են] նրա Հոգին միշտ իրենց հետ ունենան» (Վարդապետություն և Ուխտեր 20.77, 79): Մենք ամեն շաբաթ հաղորդություն ենք ընդունում, քանի որ ցանկանում ենք պահպանել և սնուցել մեր հոգևորությունը:

Նախագահ Դալլին Հ. Օուքսը՝ Առաջին Նախագահության առաջին խորհրդականը, ուսուցանել է. «Երբ մենք հեռանում ենք աշխարհիկությունից, ավելի մոտ ենք զգում մեր Երկնային Հորը և ավելի ունակ ենք առաջնորդվել նրա Հոգով: Կյանքի այս որակը մենք անվանում ենք հոգևորություն»: Նախագահ Օուքսը հավելել է. «Այն, թե ինչպես ենք մենք մեկնաբանում մեր փորձառությունները, նույնպես կախված է մեր հոգևորության աստիճանից: … Մենք, որ վկայություն ունենք Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին, պետք է մեկնաբանենք մեր փորձառությունները՝ կյանքի նպատակի, մեր Փրկիչի առաքելության և Աստծո զավակների հավերժական ճակատագրի մեր իմացության տեսանկյունից»:2

4. Ճանաչեք հոգևոր բաները

Ես հաստատում եմ, որ հոգևորությունը մեր կողմից հետևողական ջանքերի օրհնությունն է: Երբ մենք ձգտում ենք սովորել և հետևել Հոգու հուշումներին, մենք կարող ենք ավելի հեշտությամբ տարբերել Աստծո բաները աշխարհի բաներից:

Տասներկու Առաքյալի Քվորումի երեց Քվենթին Լ. Քուքը ասել է. «Ինչպես ֆիզիկական կամ մտավոր կարողություն ձեռք բերելու համար պահանջվում են կրկնություն և հետևողական ջանքեր, նույնը ճիշտ է նաև հոգևոր հարցերում»:3

Զարգացրեք ձեր հոգևորությունը

Եկեղեցու ղեկավարների հեռատեսության շնորհիվ մենք ունենք շատ հիանալի գործիքներ, որոնք կօգնեն մեզ ուժեղացնել մեր հոգևորությունը: Մտածեք Ավետարանի Գրադարան հավելվածի զարգացման մասին, որը թույլ է տալիս, որ սուրբ գրությունների և ավետարանի ուսումնասիրության զորությունը բառացիորեն միշտ ձեր գրպանում լինի: Մտածեք սպասավորության հետ կապված փոփոխությունների մասին, որոնք խրախուսում են տեխնոլոգիաների օգտագործումը, երբ մենք օգնության ձեռք ենք մեկնում ուրիշներին: Դիտարկեք ուսման նկատմամբ տնակենտրոն, Եկեղեցու կողմից աջակցվող մոտեցումը և «Եկ, հետևիր ինձ» ուսումնական ծրագիրը, որոնք կարող են բարձրացնել մեր հոգևորությունը, որտեղ էլ որ լինենք:

Կարիք չկա հոգևոր մեկուսացման մեջ լինել այս բոլոր հասանելի նյութերով: Մենք կարող ենք միասին աշխատել՝ ընտրելով հոգևոր մտածողության յուրաքանչյուր հնարավորություն, խրախուսելով կյանքն ու խաղաղությունը և հոգևորությունը գիտակցաբար դարձնելով մեր կյանքի անբաժանելի մասը: Սուրբ գրությունն ուսուցանում է. «Հոգու պտուղն է՝ սէր, ուրախութիւն, խաղաղութիւն, երկայնմտութիւն, քաղցրութիւն, բարութիւն, հաւատք, հեզութիւն [և] ժուժկալութիւն» [Գաղատացիս 5․22–23

Դրեք հոգևոր նպատակներ և պահեք դրանք

Հոգևոր մտածողությամբ մարդը ջանում է ամրապնդել իր հոգևորությունը և նպատակներ դնելիս հարցնում է. «Արդյո՞ք իմ նպատակները պատշաճ ուշադրություն են դարձնում իմ հոգևոր կարիքներին»։

Հոգևոր մտածողությամբ մարդը ձգտում է իմանալ, թե ինչպես հետևել հոգևոր հուշումներին, ապա գործում է այդ հուշումներին համապատասխան: Ուստի, հոգևոր աճի համար նպատակ դնելը կարևոր է։

Մեր հինգ տարեկան թոռնուհի Էնին նպատակ է դրել սովորել հեծանիվ քշել։ Նա պարապում էր և արագ սովորում, ուստի ծնողները նրան տարան հեծանիվով զբոսանքի:

Մինչ բոլորը հեծանիվ էին քշում, Էննիի մայրը զարմացավ, թե էնին որքան լավ է հեծանիվով բարձրացել բլուրը և անցել կամուրջը: Էնին կիսվեց իր հաջողության գաղտնիքով. «Մայրի՛կ, ես պարզապես պահում եմ ուղղությունը և շարունակում եմ պտտել ոտնակը»:

Մենք պետք է նույնը անենք: Հենց ոտնակը պտտելով ենք մենք պահպանում մեր հավասարակշռությունը։ Աղոթելու, սուրբ գրություններն ուսումնասիրելու և մարգարեական խորհրդին հետևելու պարզ, ամենօրյա գործողությունները մեր հոգևորությունը առաջ են տանում, չնայած բլուրներին, համաճարակներին և կյանքի փոփոխություններին:

Նկար
ընտանիքը միասին նայում է սուրբ գրություններին

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ասել է. «Երբ ձեր մեծագույն ցանկությունն է՝ թույլ տալ, որ Աստված տնօրինի, որ լինեք Իսրայելի մի մասը, այնքա՜ն շատ որոշումներ դյուրին կդառնան: Շա՛տ հարցեր կդառնան անկարևոր: … Դուք կիմանաք, թե ինչ եք ուզում իրականացնել: Դուք կիմանաք, թե ինչպիսի մարդ եք ցանկանում դառնալ իրականում»։4

Երբ կենտրոնանաք այն ամենի վրա, ինչն իսկապես կարևոր է, դուք կտեսնեք, որ ձեր հոգևորությունն ամրապնդելու և հոգևոր մտածողություն ձեռք բերելու գործընթացը կարող է պարզ լինել, թեև այն պահանջում է ջանք և ջանասիրություն: Ուստի, պահե՛ք ուղղությունը և շարունակե՛ք պտտել ոտնակը:

Վարժեցրեք ձեր հոգևոր Լիահոնան

Այս աշխարհի այնքան շատ ձայներ են ձեզ հրում, հարվածում և ձգում են դեպի տարբեր կողմեր, որ երբեմն կարող ես տատանվել, թե որ ուղղությամբ պետք է գնաս: Հիշեք, որ ձեր հոգևոր Լիահոնան լավագույնս աշխատում է, երբ դուք տարբերում եք Հոգու ձայնը աշխարհի ձայներից:

Սուրբ Հոգին հանգիստ է, պարզ և սփոփող: Այն հատուկ առաջնորդություն է տալիս՝ ձեզ բերելով խաղաղություն և հույս: Այն կատարյալ միասնությամբ է գործում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ՝ կատարելով մի քանի դերեր, որպեսզի օգնի ձեզ արդար ապրել և ստանալ ավետարանի օրհնությունները:

«Հոգևոր զորության վերջնական աղբյուրը մեր Հայր Աստվածն է», - ասել է Նախագահ Նելսոնը: «Այս զորության սուրհանդակը Սուրբ Հոգին է: Այս զորությունը տարբերվում է էլեկտրական էներգիայից: Էլեկտրական սարքը սպառում է էներգիան: Նրա հոգևոր զորության օգտագործումը լրացնում է մեր զորությունը: Մինչ էլեկտրական էներգիան կարող է օգտագործվել միայն չափված ժամանակաշրջանի համար, հոգևոր ուժը կարող է օգտագործվել ժամանակի և հավերժությա՛ն համար»:5

Հոգևոր մտածողություն ունենալու համար պահեք ուղղությունը, շարունակեք պտտել ոտնակը և դնել հոգևոր նպատակներ: Օգտագործեք ձեզ հասանելի բազմաթիվ նյութերը՝ ձեր ոգին ամրացնելու համար:

Ես վկայում եմ, որ հոգևոր մտածելակերպը իսկապես կյանք և խաղաղություն է (տես 2 Նեփի 9.39), որ մեր կյանքի որակը բարելավվում է, երբ մենք ներդաշնակության մեջ ենք Հոր և Որդու հետ, և Աստված սիրում է մեզ, հոգացող և ուշադիր է մեր և մեր կարիքների հանդեպ:

Վերցված է 2021 թվականի փետրվարի 9-ին Բրիգամ Յանգի Համալսարանում տեղի ունեցած հոգևոր երեկոյի «Հոգու խորհուրդը՝ կեանք եւ խաղաղութիւն [Է]», ելույթից։ Ամբողջ հոդվածը կարդալու համար այցելեք՝ broadcast.lds.org:

Հղումներ

  1. Երեց Բրյուս Ռ. ՄակՔոնկին (1915–85) ուսուցանել է. «Այս կյանքում Տիրոջ հետ ընկերակցություն ունենալը նշանակում է վայելել նրա Սուրբ Հոգու ընկերակցությունը» (Doctrinal New Testament Commentary [1973], 3:374):

  2. Dallin H. Oaks, “Spirituality,” Ensign, Nov. 1985, 61.

  3. Քվենտին Լ. Քուք, «Հավատի հիմքերը», Լիահոնա, մայիս 2017, 129:

  4. Ռասսել Մ․ Նելսոն, «Թող Աստված տնօրինի», Լիահոնա, նոյեմբեր 2020, 94։

  5. See Russell M. Nelson, “Protect the Spiritual Power Line,” Ensign, Nov. 1984, 31-32:

Տպել