2022
Ի՞նչ ուսուցանեց Եսայիան Տիրոջ ծառա լինելու մասին
սեպտեմբեր 2022


«Ի՞նչ ուսուցանեց Եսայիան Տիրոջ ծառա լինելու մասին», Լիահոնա, սեպտեմբեր 2022:

Եկ, հետևիր ինձ

Եսայիա 40-49

Ի՞նչ ուսուցանեց Եսայիան Տիրոջ ծառա լինելու մասին

Տերը հաճախ Իր հետևորդներին անվանում է Իր ծառաներ կամ վկաներ: Այդ եզրույթները տարածված են սուրբ գրություններում, և Եսայիայի գիրքը բացառություն չէ: Հին Կտակարանի ժամանակներում, ինչպես նաև այսօր, Տերը մարդկանց հնարավորություններ է տվել ծառայելու Իրեն և լինելու Իր վկան:

  • Երբ կարդաք Եսայիա 40-49 գլուխները, փնտրեք, թե քանի անգամ է Տերն ասում «ծառա» կամ «վկա»: Ու՞մ է նա ակնարկում: Փնտրեք հատվածներ, որոնք ուսուցանում են, թե ինչպես կարող եք լինել Տիրոջ վկան և ծառան, օրինակ՝ Եսայիա 44.2-ը:

    Նկար
    Ջոզեֆ Սմիթը քարոզում է

    Ջոզեֆ Սմիթը քարոզում է, Սեմ Լոլըր © 2001

  • Հետո, երբ կարդաք գլուխներ 41-44-ը, կարող եք մտածել, թե որ հատվածները կարող են կիրառվել ձեր կոչման կամ սպասավորման համար: Ի՞նչ է Տերը խնդրում ձեզ անել, և Նա ինչպե՞ս կօգնի ձեզ:

    Նկար
    երեք երիտասարդ կին ժպտում են
  • Ի՞նչ հնարավորություններ են տրվել ձեզ՝ լինելու Տիրոջ ծառա կամ վկա: Օրինակները կարող են լինել կոչ, միսիա, ձեր ընտանիքի ուսուցումը կամ այլ ծառայություն: Այդ փորձառությունները կարող եք թվարկել ձեր օրագրում: Ի՞նչ սովորեցիք դրանցից: Տերն ինչպե՞ս օգնեց ձեզ:

    Նկար
    միսիոներները ծառայում են

Տպել