2022
Փնտրեք հոգևոր առաջնորդություն
սեպտեմբեր 2022


«Փնտրեք հոգևոր առաջնորդություն» Լիահոնա, սեպտեմբեր 2022:

Ծնողների համար

Փնտրեք հոգևոր առաջնորդություն

Նկար
ընտանիքը աղոթում է

Հարգելի՛ ծնողներ,

Ամսագրի այս համարում երեք Բարձրագույն Իշխանություններ կիսվում են ուսմունքներով և անձնական ու ընտանեկան փորձառություններով այն մասին, թե ինչպես փնտրել, գտնել և հետևել հոգևոր առաջնորդությանը:

Ավետարանի քննարկումներ

Ապավինենք մեր վկայություններին

Էջ 4-ում երեց Ռոնալդ Ա. Ռասբանդը պատմում է իր ընտանիքի պատմությունից մի հատված՝ ուսուցանելով այն սկզբունքը, որ մեր Փրկիչը չի լքի մեզ: Կարդացեք նրա հոդվածը և քննարկեք, թե վաղեմի Սրբերն ինչպես էին ապավինում Հիսուս Քրիստոսի և Երկնային Հոր փրկության ծրագրի իրենց վկայություններին:

Խորհրդակցենք Տիրոջ հետ

Էջ 30-ում երեց Պատրիսիո Մ. Ջիուֆրան նկարագրում է, թե, որպես Եկեղեցում դարձի եկած պատանի, ինչպես որոշեց ծառայել միսիայում և հետամուտ լինել քոլեջի կրթությանը: Այնուհետև նա կիսվում է հետևյալ հարցի իր պատասխանով՝ Ի՞նչ եք անում, երբ անձնական հայտնությունը հակասում է առողջ բանականությանը:

Ինչպե՞ս առաջնորդություն ստանանք Հոգուց

Ինչպե՞ս կարող ենք մեր կյանքում լիարժեք օգուտ քաղել Սուրբ Հոգու պարգևից: Երեց Խոսե Ա. Տեքսեյրան ուսումնասիրում է այս թեման էջ 40-ում: Կարդացեք նրա հոդվածը և քննարկեք, թե ինչպես ավելի շատ առաջնորդություն ստանանք Հոգուց:

Եկ, հետևիր ինձ Ընտանեկան զվարճանք

Խորհեք Ուղու մասին

Առակաց 3-4

  1. Տեղադրեք Փրկիչի նկարը մեծ բաց տարածքի կամ սենյակի մի կողմում:

  2. Կանգնեք սենյակի հակառակ կողմում: Հերթով կապեք ընտանիքի յուրաքանչյուր անդամի աչքերը, պտտեցրեք նրանց շրջանագծի մեջ և հետո տեսեք՝ արդյոք նրանք կարող են քայլել դեպի Հիսուս Քրիստոսի նկարը առանց որևէ օգնության:

  3. Կարդացեք Առակաց 4.26–27-ը:

Քննարկում. Ի՞նչ տեսակի օգնություն է մեզ տրվել այս կյանքում, որպեսզի մնանք այն ճանապարհի վրա, որը տանում է դեպի Հիսուս Քրիստոսը: Հետագա քննարկման համար կարդացեք Առակաց 3.5–6-ը: Ի՞նչ գործողություններ պետք է կատարենք, որպեսզի ամբողջ սրտով վստահենք Տիրոջը:

Տպել