2022
Ի՞նչ են ինձ ուսուցանում Եսայիայի գրությունները Հիսուս Քրիստոսի մասին
սեպտեմբեր 2022


«Ի՞նչ են ինձ ուսուցանում Եսայիայի գրությունները Հիսուս Քրիստոսի մասին», Լիահոնա, սեպտեմբեր 2022:

Եկ, հետևիր ինձ

Եսայիա 13-14, 24-30, 35

Ի՞նչ են ինձ ուսուցանում Եսայիայի գրությունները Հիսուս Քրիստոսի մասին

Նկար
Հիսուս Քրիստոսի պատկերը աստվածաշնչյան տեսանյութերից

Մոտ 2700 տարի առաջ գրված Եսայիայի խոսքերը երբեմն կարող են ճնշող կամ շփոթեցնող թվալ մեզ։ Եվ այնուամենայնիվ, Եսայիայի գրքի ընթերցումը Հիսուս Քրիստոսի մասին ավելին իմանալու լավագույն միջոցներից մեկն է: Նեփին մեջբերեց Եսայիային, որպեսզի նա կարողանար «ավելի լիովին համոզել [նեփիացիներին] ՝ հավատալու Տիրոջը՝ իրենց Քավչին» (1 Նեփի 19.23): Եսայիային ավելի լավ հասկանալու համար փորձեք ձեր ուսումնասիրությունը կենտրոնացնել Փրկիչի մասին Եսայիայի ուսմունքների վրա:

Այս գլուխներն ուսումնասիրելիս փնտրեք հետևյալ հարցերի պատասխանները.

  • Ինչպե՞ս է Եղիակիմը ներկայացնում Հիսուս Քրիստոսին: (Տես Եսայիա 22.20-25)

  • Քրիստոսը ի՞նչ կանի մեզ համար Հարության ժամանակ: (Տես Եսայիա 25․8)

  • Ինչպե՞ս է Քրիստոսն ուսուցանում Իր ժողովրդին: (Տես Եսայիա 28․10)

  • Ինչպե՞ս է Եսայիան նկարագրում Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգնումը վերջին օրերում: (Տես Եսայիա 29․14)

  • Ի՞նչ տեղի կունենա, երբ Քրիստոսը կրկին վերադառնա (Տես Եսայիա 35․10)

«Եսայիան բազմիցս խոսել է Տիրոջ բժշկող, հանգստացնող ազդեցության մասին: … Նրա հոգին բժշկում է, այն զտում է, մխիթարում է, նոր կյանք է հաղորդում անհույս սրտերին: Այն զորություն ունի վերափոխելու այս կյանքի տգեղ, արատավոր և անարժեք բաները՝ դարձնելով դրանք վեհ և փառավոր: Նա զորություն ունի մահկանացության մոխիրը վերածելու հավերժական գեղեցկության» (Tad R. Callister, The Infinite Atonement [2000], 206–7):

Տպել