2022
Ծերության գեղեցկությունը
սեպտեմբեր 2022


«Ծերության գեղեցկությունը», Լիահոնա», սեպտեմբեր 2022։

Ինչպես ծերանանք հավատարմությամբ

Ծերության գեղեցկությունը

Ես կնախընտրեի ունենալ այնպիսի դեմք, որը ցույց է տալիս ծիծաղի և արցունքների գծերը:

Նկար
տատիկը գրկում է թոռնուհուն

Ես հիշում եմ, որ երեխա ժամանակ նայում էի տատիկիս կնճռոտ այտերին։ Գծերը ծալել էին նրա աչքերի անկյունները, իսկ մանր գծերը զարդարել էին նրա վերին շրթունքը: Ես հարցրի նրան, թե ինչպես կարող եմ զերծ մնալ կնճիռներից:

«Մի ժպտա», - ասաց նա: «Եվ մի լացիր»:

Ես հետևեցի նրա խորհրդին՝ մեկ օրով: Հետո հրաժարվեցի։ Ինչպե՞ս կարող է մարդն ապրել առանց ժպտալու կամ լացի: Ես որոշեցի, որ նախընտրում եմ ունենալ դեմք, որը ցույց է տալիս ծիծաղի և արցունքների գծերը:

Մորմոնի Գրքում Լեքին ուսուցանեց իր որդի Հակոբին, որ մենք այստեղ ենք՝ մահկանացու կյանքում՝ ուրախություն ունենալու համար (տես 2 Նեփի 2.25): Բայց նա նաև սովորեցրեց, որ ուրախությունը ճանաչելու համար մենք պետք է վիշտ ապրենք (տես 2 Նեփի 2․23-23)։ Ես տեսել եմ թե՛ ուրախության, թե՛ տխրության ապացույցները, որոնք դաջված են կյանքն ապրած մարդկանց դեմքերին: Նրանց դեմքերն արտացոլում են իրենց կյանքի պատմությունները:

Ես համաձայն եմ այն մարդու հետ, որն ասել է. «Գեղեցիկ ծեր մարդիկ արվեստի գործեր են»:1 Որոշ մարդիկ տարիքի հետ ձևավորում են այնպիսի բնավորություն, որը նրանց ուշագրավ է դարձնում: Օրինակ՝ ես նայել եմ ճերմակահեր, սպիտակազգեստ տաճարային մայրապետերի աչքերին, և ինձ ապշեցրել է այն անհավատալի լույսը, որը փայլում է նրանց աչքերում և նրանց ժպտացող դեմքերին:

Այժմ, երբ ես ինքս տարեց կին եմ դառնում, սովորում եմ, որ կան որոշակի ուրախություններ, որոնք գալիս են ծերության հետ: Օրինակ՝ ես ավելի հարմարավետ եմ զգում իմ սեփական մարմնում։ Ես պարզապես շնորհակալ եմ, որ այն դեռ առողջ է: Ես կարող եմ ավելի դանդաղ քայլել և ավելի դանդաղ խոսել, քան նախկինում: Իմ գոգը, գուցե, մի փոքր ավելի փափուկ է, իսկ ձեռքերս ավելի քնքուշ են: Բայց ինձ դուր է գալիս, որ իմ հպումը նույնպես ավելի նուրբ է:

Ես գիտեմ, որ դեռ կարող եմ առաջադիմել և սովորել, որ «բանականության ինչ աստիճանի որ մենք հասնենք այս կյանքում, այն կբարձրանա մեզ հետ հարության ժամանակ» (Վարդապետություն և Ուխտեր 130.18): Եվ այսպես, ես անհամբեր սպասում եմ այն դասերին, որոնք դեռ կարող եմ սովորել: Ավելին, ես կարող եմ օգնել ուրիշներին, ինչպես օրինակ իմ թոռներին, սովորել իմ կյանքի պատմություններից, որոնք ես կարող եմ կիսվել նրանց հետ:

Նկար
կինն ու ամուսինը միասին նստած

Լուսանկարը՝ ըստ մոդելների

Ես և ամուսինս այժմ ավելի կարողունակ ենք ընդունել միմյանց և իմանալ, որ մենք ևս, դեռ կարող ենք միասին սովորել ու աճել: Մեր ամուսնությունը ավելի է հարստացել այն փոթորիկների պատճառով, որոնք մենք միասին հաղթահարել ենք: Մեր երեխաները մեծացել են՝ մեզ հպարտացնելու կամ անհանգստացնելու համար՝ կախված օրվանից: Թոռները բառացիորեն ուրախություն և հրճվանք են բերում:

Եվ տարիքի հետ գալիս է գիտակցությունը, որ մահկանացու կյանքը հավերժ չի տևում: Հիմա ժամանակն է անելու այն ամենը, ինչ ես ուզում էի անել: Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ: «Քանզի ահա, ահա, մարդկանց համար այս կյանքի օրն է իրենց գործերը կատարելու օրը» (Ալմա 34.32): Հուսանք, տարիքի հետ մենք կհասկանանք, որ այժմ է ժամանակը՝ ասելու չասված խոսքերը, բժշկելու հարաբերությունները և իրականացնելու մնացած նպատակները:

Երբ ես մեծանում եմ, մտածում եմ այն ժառանգության մասին, որը կթողնեմ իմ սերունդներին: Հուսով եմ, որ դրա մի մասը կլինի այն, որ երբ ես զգացի ուրախություն և վիշտ, ես գտա իմաստություն: Եվ դրա պատճառով ես գեղեցկություն գտա ծերության մեջ։

Հեղինակն ապրում է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում:

Նշում

  1. Attributed to Eleanor Roosevelt; see A–Z Quotes, azquotes.com.

Տպել