2022
Ի՞նչ կարող ենք անել, որ «ականջ դնե[ն]ք իմաստութեանը»
սեպտեմբեր 2022


«Ի՞նչ կարող ենք անել, որ «ականջ դնե[ն]ք իմաստութեանը», Լիահոնա սեպտեմբեր 2022:

Եկ, հետևիր ինձ

Առակաց 1-4, 15-16

Ի՞նչ կարող ենք անել, որ «ականջ դնե[ն]ք իմաստութեանը»

Նկար
մտածկոտ կին

Աշխարհում առկա այդքան շատ ապատեղեկատվությամբ հանդերձ, մեզ համար, գուցե, դժվար լինի տարբերակել այդ ամենը և գտնել հավերժական ճշմարտությունը: Երկնային Հայրը գիտի դա, և Նա գիտի, որ Իր զավակներից շատերը պատասխաններ են փնտրում: Բարեբախտաբար, կյանքի ամենադժվար հարցերի պատասխաններից շատերը կարելի է գտնել սուրբ գրություններում, գերագույն համաժողովի ելույթներում կամ անձնական հայտնության միջոցով: Երկնային Հայրը մեզ երբեք չի մոլորեցնի:

Միջոցառում

Առակներում մենք հաճախ կարդում ենք իմաստության մասին։ Կարդացեք գլուխներ 2 և 3-ը անհատապես կամ խմբով և նշեք հատվածներ, որոնք քննարկում են, թե մենք ինչպես ենք իմաստություն փնտրում: Օրինակ՝ Առակաց 1.5-ում ասվում է. «Թող լսէ իմաստունը եւ աւելացնէ ուսումը, եւ բանիմացը վարժութիւն ստանայ»:

Տպել