2022
Մի՛շտ հույս կա
սեպտեմբեր 2022


«Մի՛շտ հույս կա», Լիահոնա, սեպտեմբեր 2022:

Բարի գալուստ այս թողարկում

Մի՛շտ հույս կա

Նկար
ծնողները խոսում են իրենց դստեր հետ

Անկախ նրանից, թե ինչ դժվարությունների ենք մենք բախվում, Հիսուս Քրիստոսն է մեր հույսը։ Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռոնալդ Ա. Ռասբանդն իր նոր հոդվածում հաստատում է այս ամսվա համարի թեման այս գեղեցիկ ճշմարտությամբ «Հույս և մխիթարություն Քրիստոսում» (էջ 4):

Շատ ծնողների համար հույսի այդ ուղերձը հատկապես անհրաժեշտ է, քանի որ նրանք անում են հնարավոր ամեն ինչ՝ երեխաներին այս դժվար աշխարհում մեծացնելու համար: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը ուսուցանել է. «Հակառակորդը մեծ արագությամբ ավելացնում է հարձակումները հավատքի վրա, մեզ վրա և ընտանիքների վրա: Հոգևորապես գոյատևելու համար մեզ անհրաժեշտ են հակառակորդի ռազմավարությանը դեմ և այն կանխարգելող ծրագրեր» («Ներածական ելույթ», Լիահոնա նոյեմբեր 2018, 7): Այս սուրբ աշխատանքում ծնողներին աջակցելու համար Եկեղեցին մշտապես ձգտում է տրամադրել նյութեր, որոնք՝ և՛ տեղին են, և՛ օգտակար:

Այս ամսվա համարում ես և իմ համահեղինակը ծնողներին ենք ներկայացնում մի օրինակ, որը միավորում է ավետարանի սկզբունքներն ու գործնական ռազմավարությունները, որոնք կարող են օգնել ծնողներին ամուր հարաբերություններ հաստատել իրենց երեխաների հետ, սնուցել նրանց հավատքը և կառուցել միասնություն (տես «Հզոր օրինակ ծնողավարության համար» էջ 10):

Սուրբ Հոգին կարող է առաջնորդել մեզ դեպի այն հույսն ու օգնությունը, որի կարիքը մենք ունենք: Յոթանասունից երեց Խոսե Ա. Թեքսեյրան ուսուցանում է, թե մենք ինչպես կարող ենք ավելի մեծ առաջնորդություն ստանալ Սուրբ Հոգու միջոցով «Ընտրեք հոգու խորհուրդը» ուղերձում (էջ 40):

Հուսով ենք, որ այս թողարկումը կօգնի ձեզ և ձեր ընտանիքին հույս գտնել, ավելի շատ սեր զգալ և ավելի մեծ ուրախություն ապրել:

Հարգանքով՝

Մարեն Դեյնս, Իրավագիտության Դոկտոր

Համաշխարհային ընտանեկան քաղաքականության և ծրագրերի մշակման մասնագետ

Տպել