2022
Թելմա Էնդիքոթ, ԱՄՆ, Յուտա
սեպտեմբեր 2022


«Թելմա Էնդիքոթ, ԱՄՆ, Յուտա», Լիահոնա, սեպտեմբեր 2022:

Նկարներ հավատքի թեմայով

Թելմա Էնդիքոթ, ԱՄՆ, Յուտա

Նկար
կինը արտասվում է

Մենք նկարահանում էինք Մորմոնի Գրքի մի տեսարան՝ Լիառատ երկրում Փրկիչի հայտնվելու մասին: Այդ նույն օրը եղբայրս պառկած էր հիվանդանոցում և մահանում էր քաղցկեղից, մինչդեռ իմ առաջին թոռնիկը պայքարում էր կյանքին սպառնացող բնածին արատի դեմ: Երբ Հիսուս Քրիստոսին մարմնավորող դերասանը իջավ երկնքից, ես գիտեի, որ Փրկիչն է իմ փորձությունների պատասխանը:

Տպել