2023
Աշխարհի լույսը
Հունվար 2023


«Աշխարհի լույսը», Լիահոնա, հունվար 2023

Բարի գալուստ այս թողարկում

Աշխարհի լույսը

Նկար
Հիսուս Քրիստոսի դիմանկարը

Հատված Կենտրոնացեք ուրախության վրա կտավից, Մայքլ Տ. Մալմ

Երբ մենք ճամփորդում ենք այս երկրային կյանքում, բախվում ենք փորձությունների, որոնք ներառում են ընտանեկան բարդ հանգամանքները։ Այդ մարտահրավերները կարող են պատճառ հանդիսանալ, որ մենք մեզ զգանք լքված, անհանգիստ և ընկճված։ Եթե մենք դիմենք լույսի իսկական աղբյուրին՝ Փրկիչ Հիսուս Քրիստոսին, կկարողանանք ավելի լավ կողմնորոշվել մեր դժվարին իրավիճակներում։

Այս համարում նախագահ Մ. Ռասսել Բալլարդը նկարագրում է, թե մենք ինչպես կարող ենք ելք գտնել մեր խնդիրներից։ Նա ասում է․ «[Քրիստոսի] լույսը … հեռացնում է աշխարհի ստվերները մեր միջավայրից և մեր մտքից» (էջ 4

Ես՝ որպես ամուսնության և ընտանեկան նախկին թերապևտ, աշխատել եմ բազմաթիվ ընտանիքների հետ, որոնք զգալի փորձությունների են բախվել։ Ընտանիքները, որոնք ամեն օր ժամանակ էին հատկացնում Քրիստոսին իրենց կյանքում ունենալու համար, գտնում էին Նրա լույսը և սերը՝ մինչ դիմակայում էին իրենց դժվարություններին։ Ես կիսվում եմ այդ պատմություններից մի քանիսով իմ հոդվածում՝ էջ 8։

Ես երախտապարտ եմ այդ սրբազան հնարավորության համար, որ ունեցել եմ իմ աշխատանքի միջոցով, տեսնելով ընտանիքներին և անհատներին Փրկչի հետ միավորված՝ Սիոնի ժողովուրդ դառնալու ճանապարհին (տես Մովսես 7․18)։ Ամեն անգամ, երբ ինչ-որ մեկի կյանքում տեսնում էի Տիրոջ ձեռքը, մի պահ զգում էի աստվածային ազդեցությունը։

Երախտագիտությամբ՝

Քրիսթի Մոնսոն

Տպել