2023
Ընտանիքները հավերժ են
Հունվար 2023


«Ընտանիքները հավերժ են», Լիահոնա, հունվար 2023

Ավետարանի հիմունքները

Ընտանիքները հավերժ են

Նկար
ժպտացող ընտանիք

Ընտանիքը հասարակության և Եկեղեցու հիմնական միավորն է։ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամները հավատում են, որ ընտանիքները կարող են հավերժ լինել։ Մենք աշխատում ենք ամրացնել մեր ընտանիքները երկրի վրա։ Մենք նաև հավատում ենք, որ կարող ենք ստանալ հավերժական ընտանիքի օրհնությունը։

Աստծո ընտանիքը

Բոլոր մարդիկ երկնային ծնողների հոգեղեն որդիներն ու դուստրերն են։ Մենք բոլորս Աստծո ընտանիքի մասն ենք։ Մենք բոլորս ունենք աստվածային էություն և ճակատագիր։ Եթե մենք արդար ենք ապրում, մենք կարող ենք վերադառնալ՝ հավերժ ապրելու մեր Երկնային Հոր հետ որպես Նրա ընտանիքի մաս։

Նկար
նորապսակները՝ տաճարի բակում

Հարսանեկան լուսանկար՝ Ջոզեֆ Կալուբայի

Հավերժական ընտանիքներ

Երբ տղամարդն ու կինը ամուսնացած են տաճարում և պահում են իրենց ուխտերը, նրանց ամուսնությունը հավերժ կտևի։ Տաճարային այս արարողությունը կոչվում է կնքում։ Երեխաները, որոնք ծնվում են ծնողների կնքվելուց հետո, ծնվում են այդ ուխտի մեջ։ Երեխաները, որոնք ծնվում են նախքան ծնողների կնքվելը, կարող են նրանց հետ կնքվել տաճարում, որպեսզի կարողանան լինել հավերժական ընտանիք։ Եկեղեցու անդամները կատարում են ընտանեկան պատմության և տաճարային աշխատանք, որպեսզի կարողանան կնքել իրենց ընտանիքները բոլոր սերունդների հետ։ Հավերժական ընտանիքի օրհնությունը հնարավոր է դարձել Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության շնորհիվ։

Ամուսնություն

Տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը կարգված է Աստծո կողմից։ Հիսուս Քրիստոսի ավետարանը սովորեցնում է ամուսիններին և կանանց նվիրված լինել միմյանց և հավատարիմ լինել իրենց ամուսնական ուխտերին։ Նրանք պետք է հավատարիմ լինեն մտքով, խոսքով և գործով։ Ամուսնությունը հավասար գործընկերություն է, և ամուսինները պետք է խրախուսեն, մխիթարեն և օգնեն միմյանց։

Նկար
ծնողները նորածնի հետ

Ծնողներ և երեխաներ

Աստված պատվիրեց Ադամին ու Եվային զավակներ ունենալ։ Եկեղեցու ղեկավարներն ուսուցանել են, որ այս պատվիրանը դեռ ուժի մեջ է։ Մայրերն ու հայրերը միասին աշխատում են իրենց երեխաներին սիրով և արդարությամբ մեծացնելու համար (տես Վարդապետություն և Ուխտեր 68․25-28)։ Երեխաներին սովորեցնում են հարգել և հնազանդվել իրենց ծնողներին (տես Ելից 20․12

Սովորեցնել և սովորել

Ծնողները սովորեցնում են իրենց զավակներին սիրել Աստծուն և հնազանդվել Նրա պատվիրաններին։ Ընտանեկան կյանքը մեզ հնարավորություն է տալիս ուրախություն զգալ և սովորել լինել համբերատար ու անձնուրաց։ Այդ հատկանիշներն օգնում են մեզ ավելի նմանվել Աստծուն և պատրաստում մեզ հավերժ երջանիկ ապրել՝ որպես ընտանիք։

Ամրապնդել ընտանիքները

Հաջողակ ընտանիք ունենալու համար անհրաժեշտ է աշխատանք, նվիրում և համբերություն։ Ավետարանի սկզբունքները, ինչպիսիք են՝ հավատքը, աղոթքը, ներումը, սերը, աշխատանքը և առողջ զվարճանքը, կարող են օգնել մեզ ուրախություն գտնել ընտանեկան կյանքում։ Մենք կարող ենք նաև անձնական հայտնություն ստանալ, որպեսզի իմանանք, թե ինչպես ամրացնել մեր ընտանիքները։

Նկար
Հիսուս Քրիստոսի նկարը

Քրիստոսի նկարը, Հայնրիխ Հոֆման

Օրհնությունները հասանելի են բոլորին

Ոչ բոլորը հնարավորություն ունեն դառնալ իդեալական ընտանիքի անդամ այստեղ՝ երկրի վրա։ Բայց Աստված խոստացել է, որ յուրաքանչյուր ոք, ով պահում է իր պատվիրանները, կստանա հավերժական ընտանիքի բոլոր օրհնությունները։ Մենք կարող ենք վստահել Նրան և հավատալ Նրա ժամանակին։

Տպել