2023
Ինչպե՞ս ենք մենք օրհնված աշխարհի լույսով
Հունվար 2023


«Ինչպե՞ս ենք մենք օրհնված աշխարհի լույսով», Լիահոնա, հունվար 2023

Եկ, հետևիր ինձ

Հովհաննես 1

Ինչպե՞ս ենք մենք օրհնված աշխարհի լույսով

Նկար
Հիսուսը Երկրորդ Գալուստի ժամանակ

Երկրորդ Գալուստը, Գրանթ Ռոմնի Քլաուսոն, հիմնված Հարի Անդերսոնի կատարած բնօրինակի վրա

Հովհաննեսը եկավ «Լույսի մասին վկայելու», «Ճշմարիտ Լույս, որ լուսավորում է ամեն մարդու, որ աշխարհ է գալիս» (Հովհաննես 1․7, 9)։ «Լույս, որը դուրս է գալիս Աստծո ներկայությունից … [և] կյանք է տալիս բոլոր բաներին», (Վարդապետություն և Ուխտեր 88․12-13

Ինչպե՞ս է լույսը օրհնում մեզ: Տես Ալմա 19․6, 36․20, Վարդապետություն և Ուխտեր 88․67։

Ինչի՞ հետ է կապված լույսը։ Տես Վարդապետություն և Ուխտեր 84․45։

Ինչպե՞ս ենք մենք զարգանում լույսի մեջ։ Տես Վարդապետություն և Ուխտեր 93․28։

Ո՞վ է Աշխարհի Լույսը։ Sես Հովհաննես 8.12, 3 Նեփի 18.16, 24։

Նախագահ Լորենզո Սնոուն (1814-1901) ուսուցանել է․ «Մենք հավատում ենք, որ ոգին, որը լուսավորում է մարդկային ընտանիքը, բխում է Ամենակարողի ներկայությունից, որ այն տարածվում է ողջ տիեզերքում, որ այն բոլոր բաների լույսն ու կյանքն է, և որ յուրաքանչյուր ազնիվ սիրտ ունի այն՝ իր առաքինությանն ու ազնվությանը համեմատ, ինչպես նաև ճշմարտությունն իմանալու և իր մերձավորներին բարիք անելու ցանկությանը համապատասխան» (The Teachings of Lorenzo Snow, ed. Clyde J. Williams [1996], 107)։

Տպել