«Ո՞րն էր Քրիստոսի առաքելությունն ու սպասավորությունը», Լիահոնա, հունվար 2023։
Եկ, հետևիր ինձ
Ո՞րն էր Քրիստոսի առաքելությունն ու սպասավորությունը
Հիսուս Քրիստոսը նախամահկանացու գոյության մեջ ուխտեց գալ Երկիր և լինել մեր Փրկիչը (տես Մովսես 4․2, Աբրահամ 3․27)։ Որպես մեր Փրկիչ՝ Նա կատարեց և՛ Իր առաքելությունը, և՛ Իր սպասավորությունը։
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը բացատրել է. «Մահկանացու կյանքում Տիրոջ առաքելությունն էր՝ իրականացնել Քավությունը … [և] հավերժական կյանքը հնարավոր դարձնել յուրաքանչյուրի համար, ով կարժանանար դրան։ … Նրա սպասավորությունն այն ամենն էր, ինչ Նա արեց՝ Նրա հրաշքները, Նրա ուսմունքները, Նրա սերը, Նրա կենտրոնացումը արարողությունների վրա, նաև Նա սովորեցրեց մեզ, թե ինչպես աղոթել»։1
Քրիստոսի առաքելության և սպասավորության նկարագրությունները տրված են սուրբ գրությունների բազմաթիվ հատվածներում։ Դիտարկենք նրա մոր՝ Մարիամի տված նկարագրությունները Ղուկաս 1․46-55-ում։ Աննան, որը նույնպես հնազանդության օրինակ է, նման աղոթք ասաց Տիրոջ սպասավորության մասին Ա Թագավորաց 2․1-10-ում։
Ինչպես խորհուրդ է տրվում Եկ, հետևիր Ինձ ձեռնարկում, դուք կարող եք համեմատել այն Հիսուսի Երանելիների հետ, որոնք տրված են Մատթեոս 5․3-12-ում։2
Դուք կարող եք թվարկել Քրիստոսի սպասավորության որոշ օրինակներ, որոնք նկարագրված են այս սուրբ գրություններում. ահա դրանցից մեկը․
-
Քրիստոսը եկավ օգնելու, որ հագեցնենք մեր հոգևոր քաղցը (տես Ա Թագավորաց 2․5, Ղուկաս 1․53, Մատթեոս 5․6)։