2023
Ինչպե՞ս է մկրտությունը ցույց տալիս հնազանդություն
Հունվար 2023


«Ինչպե՞ս է մկրտությունը ցույց տալիս հնազանդություն», Լիահոնա, հունվար 2023

Եկ, հետևիր ինձ

Մատթեոս 3, Մարկոս 1, Ղուկաս 3

Ինչպե՞ս է մկրտությունը ցույց տալիս հնազանդություն

Մեր Փրկիչը Երկնային Հորը հնազանդվելու կատարյալ օրինակ է, ով հայտարարում է․ «Ես իմ կամքը չեմ կատարում, այլ ինձ ուղարկողի կամքը» (Հովհաննես 5․30

Փրկիչը մկրտվեց, որպեսզի ցույց տա Իր բացարձակ հնազանդությունը Երկնային Հորը։ Նմանապես, երբ մենք մկրտվելով ցույց ենք տալիս մեր հնազանդությունը, մենք ուխտի մեջ ենք մտնում Աստծո հետ՝ լինելու Հիսուս Քրիստոսի հավատարիմ և հնազանդ աշակերտները։ (Տես 2 Նեփի 31․5-13)

Նկար
Հովհաննեսը մկրտում է Հիսուսին

Փրկչի հնազանդության մի օրինակ կարելի է գտնել Նրա մկրտության պատմության մեջ․

«Այդ ժամանակ Հիսուսը Գալիլեայից եկավ Հորդանան՝ Հովհաննեսի մոտ՝ նրանից մկրտվելու։

Հովհաննեսը կանխեց նրան՝ ասելով. «Ե՛ս պետք է քեզանից մկրտվեմ, և դո՞ւ ես ինձ մոտ գալիս»։

Հիսուսը պատասխանեց ու ասաց նրան. «Հիմա թո՛ւյլ տուր, որովհետև մեզ հարկ է այսպես կատարել ամբողջ արդարությունը» (Մատթեոս 3․13-15

Հովհաննեսը մկրտում է Հիսուսին, Հարի Անդերսոն

Տպել