2023
Հոգու լեզուն
Հունվար 2023


«Հոգու լեզուն», Լիահոնա, հունվար 2023

Վերջին Օրերի Սրբերի ձայները

Հոգու լեզուն

Ես սովորեցի, որ Հոգին կարող է օգնել մեզ փոխանցել Երկնային Հոր սերը նույնիսկ այն ժամանակ, երբ մենք մեզ անհամապատասխան ենք համարում:

Նկար
ավտոբուս

Լուսանկարը տրամադրել է հեղինակը․ պատկերազարդումը՝ Ջենիֆեր Մ. Փոթերի

Պատկերազարդումը՝ Ջենիֆեր Մ. Փոթերի

Ես ամառներն անցկացնում էի պարային խմբի հետ՝ Եվրոպայով ճամփորդելով։ Մեր հանդիսատեսները, ելույթները և եռանդի մակարդակը տարբեր էին, բայց մենք ունեինք մի ավանդույթ, որը միշտ նույնն էր. մեր բոլոր ելույթների վերջում մենք երգում էինք «Տեր ընդ ձեզ մինչև նոր հանդիպում»1 երգը այն երկրի լեզվով, որտեղ մենք այցելում էինք։ Քանի որ իմ պարի համույթի մեծ մասը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ էին, մեզ դուր էր գալիս այս ավանդույթը։ Դա հիանալի միջոց էր մեր լսարանի հետ կապվելու և Երկնային Հոր սերը կիսելու համար։

Այս ճամփորդություններից մեկի ավարտին մենք հենց նոր էինք հատել Գերմանիայի սահմանը և պարապում էինք երգը գերմաներեն՝ գալիք ելույթների համար։ Սակայն ժամանելուն պես պարզեցինք, որ Գերմանիայի այս շրջանում խոսում էին սորբիերեն. մի բարբառ, որը քիչ նմանություն ուներ այն երգի բառերին, որը մենք այդքան հավատարմորեն սովորել էինք։

Ավտոբուսով դեպի մեր ելույթի վայրը գնալիս ես ուժասպառ էի և ուղղակի ուզում էի քնել ամբողջ ճանապարհին։ Սակայն մեր ղեկավարներն այլ գաղափարներ ունեին։ Նրանք խնդրել էին մեզ ուղեկցողներին, որ օրհներգը թարգմանեն սորբիերեն։ Այժմ նրանք ուզում էին, որ կիսաքուն կատարողներով լի ավտոբուսը մեր ելույթից մի քանի ժամ առաջ սովորեր երգը։

Մենք փորձեցինք անել ամեն հնարավոր բան։ Ելույթի վերջում մենք միասին կանգնեցինք բեմի դիմաց և սկսեցինք երգել։ Հիշում եմ, որ զարմացա, երբ մի քանի ժամ առաջ իրար խառնվող անծանոթ բառերը հեշտությամբ էի կարողանում հիշել։ Ես զգացի, որ իմ նախկին կասկածները երգելու մեր պատրաստության վերաբերյալ մարում էին, քանի որ ես ապավինում էի Հոգուն, որ ինձ հիշեցներ խոսքերը։

Նկար
զույգը պարում է

Երբ մենք վերջացրինք պարը և սկսեցինք երգել, Հոգին միտքս բերեց երգի բառերը։

Լուսանկարները տրամադրել է հեղինակը

Հանդիսատեսները զարմացած էին, ապա հուզված։ Երբ երգն ավարտվեց, ամբոխը քարացել էր։ Հետո նրանք կանգնեցին և սկսեցին երգել մեզ համար, որը հետագայում բացատրեցին, որ երախտագիտության երգ էր, որը սովորաբար հատուկ առիթների համար էր նախատեսված։

Ես այնքան ուժեղ զգացի Հոգին այդ պահին, թեև չէի կարողանում հասկանալ, թե ինչ են նրանք երգում։ Ես այնքան երախտապարտ էի, որ Տերն օգնեց ինձ փոխանցել Իր սերը՝ չնայած իմ անհամապատասխանության զգացմանը։ Ինձ հիշեցրին, որ Երկնային Հոր սերը համընդհանուր ուղերձ է։ Չնայած մեր ունեցած տարբերություններին, բոլորս կարող ենք հասկանալ Հոգու լեզուն։

Հղում

  1. «Տեր ընդ ձեզ մինչև նոր հանդիպում», Օրհներգեր, հ․ 152։

Տպել