2023
Ընտանիքները և աշխարհի լույսը
Հունվար 2023


«Ընտանիքները և աշխարհի լույսը», Լիահոնա, հունվար 2023

Ծնողների համար

Ընտանիքները և աշխարհի լույսը

Նկար
Ընտանիքը հավաքվել է միասին և ժպտում է

Հարգելի՛ ծնողներ,

Ընտանիքը Երկնային Հոր՝ Իր զավակների համար նախատեսած երջանկության ծրագրի առանցքային մասն է։ Այս համարի հոդվածները կարող են օգնել ձեզ բարելավել շփումները ընտանիքում և օգնել հաղթահարել դժվարությունները ընտանեկան հարաբերություններում։ Դուք կարող եք նաև օգտագործել այս համարը, որը կօգնի սովորեցնել երեխաներին որոշ կարևոր դասեր Նոր Կտակարանից։

Ավետարանի քննարկումներ

Հիսուս Քրիստոսը մեր ճշմարիտ լույսն է

Ձեր ընտանիքի հետ կիսվեք Երեց Բալլարդի էջ 4-ում գտնվող հոդվածի որոշ ուսմունքներով Հիսուս Քրիստոսի՝ որպես աշխարհի լույսի դերի մասին։ Ընտանիքով կազմեք ձեր տան լույսի տարբեր աղբյուրների ցուցակը և քննարկեք տարբեր բաներ, որոնք մեր կյանքում հնարավոր են դառնում լույսի շնորհիվ։ Որպես հոգևոր լույսի ամենամեծ աղբյուր՝ Հիսուս Քրիստոսն ի՞նչ եղանակներով է մեզ օգնում։

Ազատ շփումն ընտանիքում

Կյանքի դժվարություններին հոգևոր առումով պատրաստված լինելը կարևոր է։ էջ 12-ում կարդացեք հոգեկան առողջության խորհրդատուի մի քանի խորհուրդ, թե ինչպես կարևոր, զորացնող զրույցներ վարել ձեր երեխաների հետ։ Այդ մտքերից և առաջարկներից ո՞րը կարող եք իրականացնել ձեր ընտանիքում։

Պատրաստենք մեր սրտերը խոսքի համար

Էջ 38-ում կարդացեք եղբայր Կամրգոյի հոդվածը սերմնացանի առակի մասին։ Քննարկեք ձեր ընտանիքի հետ, թե ինչ են խորհրդանշում առակում հողի տարբեր տեսակները։ Կրտսեր խմբի երեխաները կարող են առակի վերաբերյալ առարկաներ նկարել և խոսել դրանց մասին, իսկ ավագ խմբի երեխաները կարող են կարդալ առակը Մարկոս 4․3-20 հատվածներում և կիսվել իրենց մտքերով կամ հարցերով։

Եկ, հետևիր ինձ. Ընտանեկան զվարճանք

Աստծո օգնությամբ կատարենք դժվար գործեր

Ինչպես Մարիամին և նրա զարմուհի Եղիսաբեթին Նոր Կտակարանում (տես Ղուկաս 1․5-55), մեզ նույնպես երբեմն խնդրում են դժվար գործեր կատարել, և մենք գուցե մտածենք՝ արդյոք կարող ենք։

  1. Սենյակի մի ծայրում դրեք դատարկ տարա, օրինակ՝ դույլ կամ տուփ։

  2. Ընտանիքի յուրաքանչյուր անդամի տվեք մի փետուր։

  3. Սկսելով սենյակի մյուս ծայրից՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամ թող փորձի իր փետուրը գցել տարայի մեջ՝ փչելով դրա վրա այնպես, որ այն մնա օդում, մինչ նրանք անցնեն սենյակի մի ծայրից մյուսը։

  4. Հանձնարարությունը ավելի բարդացնելու համար տվեք նրանց ընդամենը 30 վայրկյան և ձողիկներ, որոնց միջոցով կփչեն փետուրի վրա։ Շարունակեք նվազեցնել հատկացվող ժամանակը, մինչև հանձնարարությունը կատարելը անհնարին դառնա։

Քննարկում․ Նկատի ունենալով, որ որոշ մարտահրավերներ կարող են անհաղթահարելի լինել այս կյանքում, կիսվեք փորձառությամբ, որն ամրացրել է ձեր վկայությունը հետևյալ խոսքերի վերաբերյալ․ «Ինչ որ անհնար է մարդկանց համար, Աստծու համար հնարավոր է» (Ղուկաս 18․27)։ Ի՞նչ փոքր քայլեր կարող եք ձեռնարկել ձեր կյանքում ամեն օր՝ անհնարին թվացող առաջադրանքները կատարելու համար։

Տպել