«Ինչպե՞ս կարող եմ լինել Հիսուս Քրիստոսի վկա», Լիահոնա, հունվար 2023
Եկ, հետևիր ինձ
Ինչպե՞ս կարող եմ լինել Հիսուս Քրիստոսի վկա
Երբ Հիսուս Քրիստոսը ծնվեց, մի քանի խումբ մարդիկ հասկացան, որ Նա է խոստացված Փրկիչը։ Բացի Մարիամից և Հովսեփից՝ այդ մարդկանց թվում էին հովիվները, Սիմեոնը, Աննան, իսկ ավելի ուշ՝ մոգերը։ Նրանք վկայություն բերեցին Հիսուս Քրիստոսի աստվածայնության մասին։
Մեր ընտանիքները և ընկերները ամենակարևոր մարդկանցից մի քանիսն են, որոնց հետ մենք կարող ենք կիսվել Փրկչի մասին մեր վկայությամբ։ «Մենք խոսում ենք Քրիստոսի մասին, մենք հրճվում ենք Քրիստոսով, մենք քարոզում ենք Քրիստոսի մասին, մենք մարգարեանում ենք Քրիստոսի մասին, և մենք գրում ենք մեր մարգարեությունների համաձայն, որ մեր զավակները կարողանան իմանալ, թե ինչ աղբյուրի նրանք կարող են ապավինել իրենց մեղքերի թողության համար» (2 Նեփի 25.26)։
Վարժություն
Կարդացեք, թե այս վկաներն ինչպես արձագանքեցին, երբ առաջին անգամ տեսան Հիսուս Քրիստոսին։ Ապա խորհեք ձեր ընտանիքի կամ ընկերներից մի քանիսի հետ ձեր վկայությամբ կիսվելու մասին կամ գրառեք ձեր վկայությունը ձեր օրագրում։