2023
Եթե Նա կարող է ջուրը վերածել գինու …
Հունվար 2023


«Եթե Նա կարող է ջուրը վերածել գինու …», Լիահոնա, հունվար 2023

Հիսուսի հրաշքները

Հովհաննես 2․4-11

Եթե Նա կարող է ջուրը վերածել գինու …

Երեք բան, որ ես սովորել եմ այս հաճախ անտեսված հրաշքից։

Նկար
ջրով և գինով սափորներ

Հովհաննեսը միակ ավետարանիչն է, ով պատմում է, թե ինչպես է Փրկիչը ջուրը դարձնում գինի (տես Հովհաննես 2․1-11)։ Նա նույնիսկ այնքան տպավորված էր այդ փորձառությամբ, որ մեզ ասում է՝ դա էր Փրկչի «հրաշքների սկիզբը» (Հովհաննես 2․11

Մշակութային առումով գինու սպառման հետևանքները կարող էին վնասել պատասխանատուների սոցիալական դիրքը։ 1 Եվ չնայած ես չեմ կարծում, որ հրաշքը պետք է հուզիչ լինի, որպեսզի կյանքեր փոխի, ես միշտ խորհել եմ, թե ինչու Հովհաննեսն այնպիսի զգացում ունեցավ, որ այս հրաշքն անչափ կարևոր է բազում հրաշքների մեջ, որոնք և՛ հուզիչ էին, և՛ կյանքեր փոխող։

Ինչո՞ւ հրաշքներ

Ինչո՞ւ էին հրաշքներն այդքան կարևոր Փրկչի ծառայության ողջ ընթացքում։ Իհարկե, դա մասամբ պայմանավորված էր կարիքավորների հանդեպ Նրա գթասրտությամբ (տես Մարկոս 1․41)։ Բացի այդ, հրաշքները Նրա աստվածային զորության և իշխանության կարևոր վկայությունն էին (տես Մարկոս 2․5, 10-11)։ Հրաշագործ իրադարձությունները կարող էին նաև ամրացնել հավատը և ուշադրություն հրավիրել Նրա ուղերձի վրա (տես Հովհաննես 2․11, 6․2

Այնուհետև ինչ-որ մեկը իմ ուշադրությունը գրավեց այն փաստի վրա, որ Փրկչի հրաշքները պարզապես չեն առաջնորդել մարդկանց լսել ուղերձը. նրանք օգնել են ուսուցանել ուղերձը։2 Երբ ես ինքս ինձ հարցրի, թե ինչ կարող եմ սովորել Հիսուս Քրիստոսի և Նրա աստվածային առաքելության մասին՝ ջուրը գինի դարձնելուց, ես սկսեցի տեսնել նոր բաներ։

Ահա երեք դաս, որոնք ես սովորեցի Կանայի հրաշքից Փրկչի և Նրա փրկելու զորության մասին։

1. «Իմ ժամանակը դեռ չի հասել»

Երբ Մարիամը խնդրեց Հիսուսին օգնել, Նա ասաց․ «Իմ ժամանակը դեռ չի հասել» (Հովհաննես 2․4)։ Առանց լրացուցիչ մանրամասների, Հովհաննեսի արձանագրությունից դժվար է հասկանալ, թե կոնկրետ ինչ էր ակնկալում Մարիամը կամ ինչ նկատի ուներ Հիսուսն իր պատասխանով, որ Իր ժամանակը դեռ չի հասել։

Այս արտահայտությունը խիստ կարևոր թվաց ինձ։ Հնարավոր է, որ Հիսուսը նկատի ուներ մոտ ապագայում սպասվելիք ինչ-որ իրադարձություն, օրինակ՝ Իր հանրային ծառայության սկիզբը։ Միևնույն ժամանակ, արտահայտությունն ունի արձագանք, որը հնչում է Հովհաննեսի ողջ արձանագրության մեջ՝ հաճախ մատնանշելով Նրա քավիչ զոհաբերության վերջնական հրաշքը (տես Հովհաննես 4․21-23, 5․25-29, 7․30, 8․20)։ Վերջապես, արտահայտությունը նորից կրկնվում է Իր մահկանացու ծառայության վերջում, երբ «Հիսուսը իմանալով, որ հասել է իր ժամը այս աշխարհից Հոր մոտ փոխադրվելու» (Հովհաննես 13․1, շղագրերն ավելացված են, տես նաև Հովհաննես 12․23, 27, 16․32)։ Եվ Գեթսեմանի գնալուց առաջ Նա աղոթեց․ «Հա՛յր, ժամը հասել է․ փառավորի՛ր քո Որդուն, որպեսզի քո Որդին էլ քեզ փառավորի» (Հովհաննես 17․1, շղագրերն ավելացված են)։

Տեսնելով, որ Հովհաննեսը կրկնում է այս արտահայտությունը իր ամբողջ արձանագրության ընթացքում, օգնեց ինձ տեսնել վերջը սկզբից։ Նախ՝ Հիսուսը ջուրը վերածեց գինու՝ ֆիզիկական ծարավը հագեցնելու համար։ Այնուհետև, վերջում Նա օգտագործեց հաղորդության գինին՝ ներկայացնելու Իր քավիչ արյունը, որը հնարավոր դարձրեց հավերժական կյանքը և ապահովեց, որ Իրեն հավատացողներն այլևս երբեք չծարավեն (տես Հովհաննես 4․13-16, 6․35-58, 3 Նեփի 20․8

2․ «Ինչ որ ձեզ ասի, արե՛ք»

Երբ Մարիամը խնդրեց Հիսուսին օգնել, Նա ասաց ծառաներին․ «Ինչ որ ձեզ ասի, արե՛ք» (Հովհաննես 2․5)։ Դաս կարող ենք քաղել այս հայտարարությունից և այս պատմության ու Հովսեփի պատմության միջև առկա չափազանց հետաքրքիր նմանություններից։

«Երբ Եգիպտոսի ամբողջ երկիրը քաղցեց, ժողովուրդը հացի համար աղաղակեց փարավոնին։ Փարավոնն ասաց բոլոր եգիպտացիներին. «Գնացե՛ք Հովսեփի մոտ. ինչ որ ասի ձեզ, կատարե՛ք» (Ծննդոց 41․55, շղագրերն ավելացված են)։

Հնարավոր է, որ Մարիամը մտադիր չէր հաստատելու այդ կապը, և գուցե ոչ էլ Հովհաննեսը։ Բայց երբ ես նկատեցի այդ նմանությունները, երկու միտք ծագեց իմ գլխում։

Առաջինը, ես հասկացա, որ Հովսեփը և Հին Կտակարանի մյուս կերպարները նախատիպն էին Հիսուս Քրիստոսի և Նրա առաքելության։ Բայց ամենակարևորը, Եգիպտոսի և Կանայի պատմությունները հիշեցրին ինձ, որ Հիսուս Քրիստոսը ոչ միայն կարող է փրկել մեզ մեղքից ու մահից Իր Քավության միջոցով, որը Նա ավելի ուշ ներկայացրեց հացով ու գինով, այլև Նա կարող է փրկել մեզ ֆիզիկական, սոցիալական և այլ խնդիրներից։ Երբ մարդիկ հաց չունեին, Փարավոնը ասաց նրանց, որ անեն այն, ինչ կասի Հովսեփը։ Նրանք արեցին, հաց ստացան և փրկվեցին ֆիզիկական տառապանքից։ Երբ ծառաների մոտ գինին վերջացավ, Մարիամը ասաց նրանց, որ անեն այն, ինչ կասի Հիսուսը։ Նրանք արեցին, գինի ստացան և պատասխանատուները փրկվեցին իրենց պարտականություններում թերանալուց։

Նկար
Հիսուսը մի մարդու և երեխայի հետ

Եթե մենք պատրաստ ենք անելու այն, ինչ ասում է Հիսուսը, Նա կարող է հրաշքներ գործել մեր կյանքում։

Գաղաադի բալասանը, Էնի Հենրի Նադեր, պատճենահանումն արգելվում է

Եթե մենք պատրաստ ենք անելու այն, ինչ ասում է Հիսուսը, Նա կարող է նույնն անել մեզ համար և հրաշքներ գործել մեր կյանքում (տես Եբրայեցիս 10․35-36)։ Փրկվելը Նրա բոլոր հրաշքներից ամենամեծն է, և դա պահանջում է մեր հնազանդությունը (տես Վարդապետություն և Ուխտեր 14․7, Հավատո Հանգանակ 1․3

3․ «Եվ բերնեբերան լցրեցին»

Հիսուսը ծառաներին ասաց, որ քարե վեց կարասները լցնեն ջրով։ «Եվ բերնեբերան լցրեցին» (Հովհաննես 2․6-7

Թեև փորձագետները տարբեր քանակություններ են առաջարկել, հավանաբար կարելի է վստահորեն ասել, որ յուրաքանչյուր կարաս մի քանի լիտր էր պարունակում։ Արդյո՞ք ավելի դժվար է մեկ լիտր, թե՞ 100 լիտր ջուրը գինի դարձնելը, ես չգիտեմ։ Իմ կյանքը փոխեց այն միտքը, որ Հիսուսը զորություն ունի մի բանը բոլորովին այլ բանի վերածելու։ Նա պարզապես գինու համով ջուր չէր պատրաստում. Նա վերցրեց ջուրը՝ իր պարզ մոլեկուլային կառուցվածքով, և այն վերածեց գինու՝ հարյուրավոր քիմիական միացությունների բարդ խառնուրդի։

Եթե Նա կարող է անել այդ, ապա Նա կարող է իմ մարտահրավերները փոխել օրհնությունների․ ոչ թե պարզապես հույս տալով, այլ իրականում փոխելով փորձության էությունը մի բանի, որը կօրհնի ինձ (տես Հռոմեացիս 8․28, 2 Նեփի 2․2

Եվ եթե Նա կարող է անել դա մի մարտահրավերի դեպքում, Նա կարող է անել դա բոլոր դեպքերում։ Այսպիսով, երբ թվում է, թե կյանքը լի է փորձություններով, հիշեք, որ Նա կարող է ջուրը վերածել գինու։ Նա կարող է մոխիրը դարձնել դափնեպսակ (տես Եսայիա 61․3)։ Նա կարող է վերցնել չարը և դարձնել այն բարի (տես Ծննդոց 50․20)։ Նա կարող է փոխել իմ սխալները աճի և վերցնել իմ մեղքերն ու փոխել դրանք մեղադրանքից մինչև զարգացում։3

Եվ ինձ համար այդ գիտակցումն ամենակարևորն է։ Այս հրաշքը, որը ես ժամանակին անտեսել էի, սովորեցրել է ինձ, որ Նրա զորության միջոցով, եթե մենք հավատք ունենանք անելու այն, ինչ Նա խնդրում է, Նա կարող է մեզ փոխել․ այն, ինչ եղել ենք դարձնելով այն, ինչ կարող ենք դառնալ՝ Իր նման։

Հղումներ

  1. Տես Peter J. Sorensen, “The Lost Commandment: The Sacred Rites of Hospitality,” BYU Studies, vol. 44, no. 1 (2005), 4–32:

  2. Տես Սուրբ գրքերի ուղեցույց, «Հրաշքներ»։

  3. Տես Բրյուս Ս. Հեյֆենն , «Քավություն. Ամենը մեզ համար», Լիահոնա, մայիս 2004, 97-99):

Տպել