2023
Սպասավորենք ավելի մեծ գիտելիքով
Հունվար 2023


«Սպասավորենք ավելի մեծ գիտելիքով», Լիահոնա, հունվար 2023

Սպասավորության սկզբունքները

Սպասավորենք ավելի մեծ գիտելիքով

Պարտադիր չէ, որ դուք ունենաք բոլոր պատասխանները, բայց Նրան ավելի լավ ճանաչելը կօգնի մեզ ծառայել այնպես, ինչպես Փրկիչը։

Նկար
Պատանի Հիսուսը տաճարում

Հատված Քրիստոսը տաճարում կտավից, Հայնրիխ Հոֆման

Հիսուսը մեզ սովորելու օրինակ ցույց տվեց

Մինչ Փրկիչը մեծանում էր, Նա «աճում էր ու զորանում՝ լի իմաստությամբ, և Աստծու շնորհը նրա վրա էր» (Ղուկաս 2․40Զորանալ եզրույթը նշանակում է աստիճանաբար մեծանալ, ինչպես լուսինն է ամսվա ընթացքում աստիճանաբար դառնում լիալուսին։ Ղուկասն ավելացնում է, որ «Հիսուսն Աստծու ու մարդկանց առաջ զարգանում էր իմաստությամբ, հասակով ու շնորհով» (Ղուկաս 2.52)։ Հիսուսը միանգամից չստացավ գիտելիքի լիությունը․ Նա այն ձեռք բերեց ժամանակի ընթացքում (տես Վարդապետություն և Ուխտեր 93․12-14

Երբ Հիսուսը 12 տարեկան էր, Նրա ծնողները Նրան գտան տաճարում՝ Երուսաղեմի կենտրոնական երկրպագության վայրում, «վարդապետների մեջ նստած, և նրանք լսում էին նրան, և հարցեր էին տալիս նրան» (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ղուկաս 2․46 [Ղուկաս 2․46, ծանոթագրություն գ])։ Քանի որ սովորելը եղել էր Նրա աճի կարևոր բաղադրիչը, երբ տրվեց տաճարում գտնվողներին ուսուցանելու հնարավորությունը, Նա արդեն պատրաստ էր։ Այնտեղ Նրա ուսուցանածը ապշեցուցիչ ազդեցություն ունեցավ լսողների և Նրա ծնողների վրա։

Օգտագործենք գիտելիքը սպասավորելիս

Ահա երեք եղանակներ, որոնց միջոցով Քրիստոսանման հատկանիշ զարգացնելու գիտելիքը կարող է օգնել մեզ մեր ծառայության մեջ․

  1. Երբ մենք սկսենք ճանաչել Փրկչին և սովորենք Նրա հատկանիշների մասին, մենք ավելի լավ կիմանանք, թե Նա ինչ կաներ մեր փոխարեն սպասավորելիս։

  2. Երբ մենք մեծացնենք ավետարանի մեր գիտելիքը և հասկացողությունը, ավելի պատրաստված կլինենք, որ Սուրբ Հոգին հիշեցնի մեզ այն, ինչի կարիքը մենք կունենանք տվյալ պահին (տես Հովհաննես 14.26)։ Սա կարող է օգնել մեզ հասկանալ նրանց կարիքները, ում սպասավորում ենք, և պատասխանել նրանց հարցերին կամ մտահոգություններին։

  3. Եթե մենք մեծացնենք սովորելու մեր ունակությունը, մենք ավելի լավ կկարողանանք շփվել ուրիշների հետ և ծառայել նրանց։ Մենք կարող ենք ավելի խորությամբ ուսումնասիրել մեր ընկերոջը հետաքրքրող որևէ թեմա, ինչը մեզ հնարավորություն կտա շփման ավելի լայն եզրեր գտնել նրա հետ։ Կամ մենք կարող ենք սովորել որոշակի հմտություններ, որոնք կօգնեն հոգալ որևէ կարիք։

Գիտելիք ձեռք բերելը կարող է օգնել մեզ ծառայել տարբեր եղանակներով։ Բացի այդ՝ «Բանականության ինչ աստիճանի որ մենք հասնենք այս կյանքում, այն կբարձրանա մեզ հետ հարության ժամանակ» (Վարդապետություն և Ուխտեր 130․18

Նկար
չափահաս երիտասարդը ուսումնասիրում է սուրբ գրությունները

Զարգացնենք գիտելիքները

Ինչպե՞ս կարող ենք գիտելիքներ զարգացնել Քրիստոսանման հատկանիշների վերաբերյալ։ Ահա որոշ մտքեր․

  1. Հիշեք, որ նույնիսկ Հիսուսը սովորեց աստիճանաբար, ժամանակի ընթացքում։ Եղեք ջանասեր, սակայն համբերատար եղեք ինքներդ ձեզ հետ։ Սովորելը տեղի է ունենում «տող առ տող, ցուցում առ ցուցում» (2 Նեփի 28․30

  2. Սովորեք բացահայտել տեղեկատվության վստահելի աղբյուրները։ (Տե՛ս «Գտնենք ճշմարտությունը ապատեղեկատվության դարաշրջանում» հոդվածը 2022 թվականի հոկտեմբերի թվային Լիահոնայում։)

  3. Եղեք հետաքրքրասեր։ Սովորեք այն ամենից, ինչ տեղի է ունենում ձեր շուրջը ամեն օր։ Հարցեր տվեք: Կարդացեք լավ գրքեր և եղեք տեղեկացված։ (Տես Վարդապետություն և Ուխտեր 88․79, 118, 90․15։)

  4. Սովորեք ուսումնասիրելով և հավատքով (տես Վարդապետություն և Ուխտեր 88․118)։ Ցանկացած առարկայի ճշմարտությունը հասկանալու ձեր կարողությունը կբարելավվի, երբ ձեր լավագույն մտավոր ջանքերը զուգակցեք ձեր լավագույն հոգևոր ջանքերի հետ։ Այնպես ապրեք, որ ունենաք Սուրբ Հոգու օգնությունը։

Տպել