Լիահոնա
Առաջին Նախագահության Սուրբ Զատիկի ուղերձը
Մարտ 2024


«Առաջին Նախագահության Սուրբ Զատիկի ուղերձը», Լիահոնա, մարտ 2024

Առաջին Նախագահության Սուրբ Զատիկի ուղերձը

Նկար
Հիսուս Քրիստոսը նայում է երկինք՝ ձեռքերը վեր բարձրացրած

Այս նպատակով եմ ես եկել, նկարը՝ Յոնգսունգ Քիմի, տրամադրվել է Havenlight կողմից

Այս Սուրբ Զատիկի տոներին մենք հրավիրում ենք ձեզ խորհել Փրկչի քավիչ զոհաբերության և փառավոր Հարության մասին, որոնք օրհնում են մեզ բոլորիս:

Մեր Քավիչ Հիսուս Քրիստոսի միջոցով մենք ստանում ենք հույսի այս ուղերձը. «Աշխարհում նեղություն պիտի ունենաք, բայց քաջալերվեք, որովհետև ես հաղթել եմ աշխարհին» (Հովհաննես 16.33): Փրկիչը խոստանում է, որ եթե մենք պահենք Նրա պատվիրաններն ու արարողությունները, մենք կունենանք «խաղաղություն այս աշխարհում և հավերժական կյանք գալիք աշխարհում» (Վարդապետություն և Ուխտեր 59.23):

Մենք վկայում ենք, որ Հիսուս Քրիստոսն ապրում է: «Նա հարություն առավ» (Մատթեոս 28․6) Նրա շնորհիվ մենք կարող ենք առաջնորդվել և զորանալ, երբ կրում ենք մահկանացու կյանքում մեր առջև ծառացած բեռները: Փրկչի քավիչ զոհաբերության հանդեպ մեր հավատքի շնորհիվ մեղքի կապերը չեն կարող մեզ պահել, և այն փորձությունները, որոնց մենք բախվում ենք կյանքում, հարատև զորություն չեն ունենա մեզ վրա: «Մահվան խայթը կուլ է գնացել Քրիստոսում» (Մոսիա 16.8):

Նկար
Առաջին Նախագահության անդամների ստորագրությունները

Առաջին Նախագահություն

Տպել