Լիահոնա
Եկեղեցու ամսագրերի անվճար բաժանորդագրություններն այժմ հասանելի են
Մարտ 2024


«Եկեղեցու ամսագրերի անվճար բաժանորդագրություններն այժմ հասանելի են», Լիահոնա, մարտ 2024։

Եկեղեցու ամսագրերի անվճար բաժանորդագրություններն այժմ հասանելի են

Նկար
կինը նայում է ամսագրին

Եկեղեցու ամսագրերի անվճար բաժանորդագրությունն այժմ հասանելի է անդամներին ամբողջ աշխարհում: Գրանցվեք տարեկան բաժանորդագրության համար՝

  • Լիահոնա ամսագիրը (չափահասների համար):

  • Երիտասարդներին զորացնելու համար (12-18 տարեկանների համար):

  • Ընկեր ամսագիրը (երեխաների համար)։

Այս նոր նախաձեռնության մասին հայտարարության մեջ Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դիթեր Ֆ. Ուխդորֆը բացատրել է. «Եկեղեցին ցանկանում է ավելի մեծ հասանելիություն տալ մարգարեների խոսքերին, և մենք ոգևորված ենք Եկեղեցու ամսագրերի տպագիր օրինակները անվճար հասանելի դարձնելու համար» (օգոստոսի 1, 2023, newsroom.ChurchofJesusChrist.org):

Ինչպես բաժանորդագրվել տպագիր ամսագրերին

  • Այցելեք MagazineSubscriptions.ChurchofJesusChrist.org:

  • Մուտք գործեք՝ օգտագործելով Եկեղեցու հաշիվ: (Եթե ձեզ Եկեղեցու հաշիվ է պետք, գրանցվեք դրա համար անվճար՝ account.ChurchofJesusChrist.org կայքում:)

  • Սեղմեք «Բաժանորդագրվել» կոճակը ձեր նախընտրած ամսագրի կամ ամսագրերի կողքին:

  • Լրացրեք ձեր փոստային հասցեն և լեզվի նախապատվությունը:

Առաջին թողարկումը տեղ կհասնի մոտ երկու ամսից։

Ինչպես գրանցվել ամսական է-փոստի ծանուցման համար

Եթե նախընտրում եք կարդալ Եկեղեցու ամսագրերը թվային եղանակով, կարող եք գրանցվել՝ էլեկտրոնային փոստով ծանուցում ստանալու համար, երբ նոր համարը հասանելի լինի Եկեղեցու կայքում և Ավետարանի գրադարան հավելվածում:

  • Այցելեք MagazineSubscriptions.ChurchofJesusChrist.org:

  • Մուտք գործեք ձեր Եկեղեցու հաշվով:

  • Ընտրեք թվային ամսագրերը «Էլեկտրոնային փոստ առցանց ամսագրերի համար»:

Տպել