Լիահոնա
Ինչպե՞ս կարող է խաղաղարար լինելը օգնել ինձ հավաքել Իսրայելը
Մարտ 2024


«Ինչպե՞ս կարող է խաղաղարար լինելը օգնել ինձ հավաքել Իսրայելը», Լիահոնա, մարտ 2024։

Եկ, հետևիր ինձ

2 Նեփի 28

Ինչպե՞ս կարող է խաղաղարար լինելը օգնել ինձ հավաքել Իսրայելը

Նեփին տեսավ, որ մարդիկ վերջին օրերում կվիճեն միմյանց հետ (տես 2 Նեփի 28.3–4, 20), բայց վեճը Տիրոջ ճանապարհը չէ: Իրականում, Իսրայելը հավաքելու համար մենք պետք է ունենանք ուրիշների հետ շփվելու «ավելի բարձր և ավելի սուրբ»1 ձև:

Եթե դուք լրջորեն ցանկանում եք օգնել հավաքել Իսրայելն ու կառուցել հարաբերություններ, որոնք կլինեն հավերժության մեջ, ապա հիմա է ժամանակը՝ մի կողմ թողնելու դառնությունը։ Հիմա է ժամանակը, որ դադարեք պնդել՝ կամ ձեր ասածն է անցնում, կամ՝ քննարկում չի լինի: Հիմա է ժամանակը, որ դադարեք անել այնպիսի բաներ, որոնք ստիպում են ուրիշներին փշերի վրա քայլել` վախենալով տխրեցնել ձեզ: Հիմա է ժամանակը՝ թաղելու ձեր պատերազմի զենքերը։ Եթե ձեր բանավոր զինանոցը լցված է վիրավորանքներով ու մեղադրանքներով, հիմա է դրանք հեռացնելու ժամանակը։ Դուք կբարձրանաք՝ որպես Քրիստոսի հոգևորապես ուժեղ տղամարդ կամ կին»:2

Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը սիրում են Աստծո բոլոր զավակներին՝ անկախ նրանց տարբերություններից: Սատանան փորձում է օգտագործել մեր տարբերությունները մեզ բաժանելու համար, բայց ընտրելով խաղաղությունը, այլ ոչ թե վեճը, մենք ստեղծում ենք հյուրընկալ միջավայր, որը մարդկանց ձգում է դեպի Տիրոջ վերականգնված ավետարանը:

Մտածեք հետևյալ իրավիճակների մասին և խորհեք, թե ինչպես կարող եք սիրով արձագանքել.

Նկար
ցուցանակներ բռնած մարդիկ

Եթե դուք որևէ քաղաքական հայացքի համոզված կողմնակից եք, ինչպե՞ս կարող եք ավելի մեծ ըմբռնում ունենալ՝ հակառակ տեսակետ ունեցողների հետ ձեր զրույցներում:

Նկար
երկու հոգի նստած են՝ մեջքով իրար դարձած

Եթե ձեր ընտանիքի անդամները վատ հարաբերությունների մեջ են, ինչպե՞ս կարող եք սիրո և ընդունելության խաղաղ միջավայր ստեղծել նրանց համար:

Նկար
զայրացած տղամարդը նայում է համակարգչին

Եթե դուք վրդովված եք ինչ-որ բանից, որը կարդում եք սոցիալական ցանցերում, ի՞նչ կարող եք անել՝ վեճի մեջ չընկնելու համար:

Տպել