Լիահոնա
Պատուհանից նայող դեմքը
Մարտ 2024


«Պատուհանից նայող դեմքը», Լիահոնա, մարտ 2024։

Վերջին Օրերի Սրբերի ձայները

Պատուհանից նայող դեմքը

Ես կարծում էի, որ իմ հարևանը հետաքրքրասեր է, բայց պարզեցի, որ նրան պարզապես ընկեր էր պետք:

Նկար
Մեյջա-Քարինա Մակինենի նկարը

Լուսանկարը տրամադրել է հեղինակը

Ես հաճախ էի տեսնում նույն դեմքը, որը նայում էր բնակարանի պատուհանից: Ինքս ինձ մտածում էի. «Տխուր չէ՞, որ ինչ-որ մեկը անընդհատ նայում է իր պատուհանից՝ դատելով հարևանների կյանքը»:

Հետո մի օր մտածեցի, որ գուցե պետք է գնամ հարցնեմ՝ արդյոք կարող եմ ինչ-որ բանով օգնել: Որոշեցի թարմ թխած հաց վերցնել ինձ հետ։

Տաք հացը հալեցրեց տարեց հարևանիս սրտի սառույցը՝ կոտրելով հուզական պատնեշները: Նա արտասվելով պատմեց ինձ, թե որքան միայնակ է իրեն զգում: Նրան ոչ ոք չէր այցելում և ոչ ոք չէր զանգահարում, նույնիսկ սեփական երեխաները: Դողացող ձեռքով նա սրբեց այտերից իջնող արցունքները։

Ապա հառաչեց ու ասաց. «Ինչ լավ կլիներ պարզապես հեռանալ այս աշխարհից: Ես չեմ դատում ոչ ոքի, երբ նայում եմ իմ պատուհանից: Ես ուղղակի նայում եմ, թե ինչպես են երեխաները խաղում և այլ բաներ են կատարվում բակում»:

Նկար
կինը նայում է պատուհանից

Նկարը՝ Ալեքս Նաբաումի

Ժամանակի ընթացքում մենք խոսեցինք ավետարանի մասին: Սկզբում նա զուսպ էր, քանի որ ամուսինը այլ եկեղեցում ծառայում էր որպես պաշտոնյա։ Բայց որքան շատ էինք խոսում, այնքան ավելի շատ էին նրան տպավորում այն ճշմարտությունները, որոնցով ես կիսվում էի Հիսուս Քրիստոսի և Նրա վերականգնված ավետարանի մասին:

«Հրաշալի է, որ մենք ունենք նույն Հիսուսին», - ասաց նա: «Կտեսնե՞նք միմյանց երկնքում»:

«Այո, - պատասխանեցի ես, - մենք այնտեղ կլինենք միասին՝ ձեռք ձեռքի տված»:

Այդ ժամանակից ի վեր մենք երկար տարիներ լավ ընկերներ էինք, մինչև նա վերջապես հեռացավ այս աշխարհից։

Այժմ ես սիրում եմ մտածել, որ իմ նախկին հարևանը նայում է իր երկնային տան պատուհանից՝ հետևելով մեր կյանքին և հուսալով, որ մենք բավարար ներդաշնակություն և սեր ունենանք միմյանց հանդեպ:

Տպել