Լիահոնա
Ի՞նչ էր կատարվում Եսայիայի օրոք
Մարտ 2024


«Ի՞նչ էր կատարվում Եսայիայի օրոք», Լիահոնա, մարտ 2024։

Եկ, հետևիր ինձ

2 Նեփի 11-19

Ի՞նչ էր կատարվում Եսայիայի օրոք

Նկար
քարտեզ, որը ցույց է տալիս Եսայիայի ժամանակաշրջանի վայրերը

Նեփին ոգեշնչված զգաց՝ կիսվելու Եսայիա մարգարեի շատ խոսքերով: Եսայիայի մարգարեությունների հիմքում ընկած աշխարհագրական և քաղաքական համատեքստի ընկալումը կարող է օգնել ձեզ կողմնորոշվել այն խորհրդանիշներով, որոնք նա օգտագործում էր իր և մեր օրերի մասին մարգարեանալու համար։

Այս քարտեզը ցույց է տալիս Եսայիայի օրերի թագավորությունները։ Դուք կարող եք օգտագործել այն՝ հետևելու, թե Նեփին ինչպես է մեջբերում Եսայիային: Եսայիան կարող է հիշատակել որևէ վայր տարբեր ձևերով՝ իր անունով, մայրաքաղաքով, Իսրայելի հիմնական ցեղով, քաղաքական առաջնորդով կամ այլ խորհրդանիշներով։ Լրացուցիչ պատկերացումների համար ստուգեք սուրբ գրությունների ծանոթագրությունները:

1. Սիրիա

  • Մայրաքաղաքը՝ Դամասկոս

  • Օգնեց Իսրայելին հարձակվել Հուդայի վրա՝ Ասորեստանի դեմ դաշինքին չմիանալու համար

  • Առաջնորդ՝ Ռասին (տես 2 Նեփի 17.1, 4,8։

2. Իսրայել

  • Հյուսիսային Թագավորություն

  • Մայրաքաղաքը՝ Սամարիա

  • Հիմնական ցեղ. Եփրեմ (տես 2 Նեփի 17.8–9) կամ «կորած ցեղերը»

  • Առաջնորդ՝ Փակեե՝ Ռովմելայի որդի (տես 2 Նեփի 17.1, 4, 9)

3. Հուդա

  • Հարավային Թագավորություն

  • Մայրաքաղաքը՝ Երուսաղեմ

  • Հիմնական ցեղ՝ Հուդա (տես 2 Նեփի 13.1, 8, 15․3, 7)

  • Առաջնորդ՝ Աքազ՝ «Դավթի տուն» (2 Նեփի 17.1–3)

4. Ասորեստան

  • Ռազմական իշխանություն Եսայիայի օրերում

  • Նվաճեց Սիրիան, Իսրայելը և, ի վերջո, ամբողջ Հուդան՝ բացի Երուսաղեմից

  • Ցրվեցին տասը ցեղերը

  • Հետագայում գրավվել է Բաբելոնի կողմից

  • Հպարտության և ամբարիշտների կործանման խորհրդանիշ Երկրորդ Գալուստի ժամանակ (տես 2 Նեփի 20)

5. Բաբելոն

  • Նվաճեց Ասորեստանն ու Հուդան

  • Հրեաներին աքսորեց Երուսաղեմից

  • Աշխարհի և նրա չարության խորհրդանիշը

Տպել