Լիահոնա
Ի՞նչ է խոստանում Հիսուս Քրիստոսը, որ աշխարհը չի կարող խոստանալ
Մարտ 2024


«Ի՞նչ է խոստանում Հիսուս Քրիստոսը, որ աշխարհը չի կարող խոստանալ», Լիահոնա, մարտ 2024։

Եկ, հետևիր ինձ

2 Նեփի 20-25

Ի՞նչ է խոստանում Հիսուս Քրիստոսը, որ աշխարհը չի կարող խոստանալ

Նկար
ձախ կողմում՝ ծաղրող և մատնացույց անող մարդիկ, աջ կողմում մարդիկ, որոնք լսում են Հիսուսի ուսուցումը

Հատված Լեքիի երազը նկարից, Գրեգ Կ. Օլսեն, Հիսուսի ուսուցման նկարը, Ջասթին Կունց

Թեև Եսայիայի խոսքերը կարող են դժվար հասկանալի լինել, սակայն մի բան պարզ է, որ «Բաբելոնը … Աստծո Սոդոմը և Գոմորը խորտակելու պես կլինի» (2 Նեփի 23.19) և «ամբարիշտները կկորչեն» (տես 2 Նեփի 23.22): Ինչո՞ւ են մարդիկ ընտրում ամբարշտության ճանապարհը:

Բաբելոնում ապրելը կամ ամբարշտությամբ ապրելը կարող է արտաքնապես գրավիչ լինել։ Բաբելոնը կարող է խոստանալ աշխարհիկ հաճույքներ, սակայն Հիսուս Քրիստոսի ավետարանը խոստանում է իրական ուրախություն և հարատև խաղաղություն:

Այս աղյուսակում նշեք տարբերությունները հետևյալի միջև. ինչպես է աշխարհն առաջարկում մեզ ապրել և ինչպես է Հիսուս Քրիստոսը սովորեցնում մեզ ապրել: Ի՞նչ խոստումներ է տալիս աշխարհը իր ուսմունքներին հետևելու համար՝ այն խոստումների համեմատ, որոնք Փրկիչն է առաջարկում՝ Իր ուսմունքներին հետևելու համար:

Աշխարհը սովորեցնում է

Աշխարհի խոստումը

Հիսուս Քրիստոսն ուսուցանում է

Հիսուս Քրիստոսի խոստումը

Եղեք ամբարտավան և հպարտ (2 Նեփի 23.11)

Եղեք խոնարհ (3 Նեփի 12.3)

Եղեք ցուցադրական (2 Նեփի 24.11)

Եղեք հեզ (3 Նեփի 12.5)

Դրսևորեք բարկություն (2 Նեփի 24.6)

Եղեք խաղաղարար (3 Նեփի 12.9, 22–24)

Փնտրեք ձեր սեփական փառքը (2 Նեփի 24.13–14)

Փնտրեք Տիրոջ փառքը (3 Նեփի 12.16; 13.13, 33)

Մենք չենք կորչի ամբարիշտների հետ, եթե հետևենք Հիսուս Քրիստոսին: Փոխարենը, մենք կարող ենք վստահ լինել, որ Հիսուս Քրիստոսը «ողորմած կլինի [Իր] ժողովրդի հանդեպ» (2 Նեփի 23.22):

Տպել