Լիահոնա
Մենք խոսում ենք Քրիստոսի մասին
Մարտ 2024


«Մենք խոսում ենք Քրիստոսի մասին», Լիահոնա, մարտ 2024:

Ծնողների համար

Մենք խոսում ենք Քրիստոսի մասին

Նկար
մայրն ու երեխաները նստած են սեղանի շուրջ

Placeholder credit line

Հարգելի ծնողներ,

Նեփին ուսուցանել է իր ժողովրդին, թե որքան կարևոր է Տիրոջը դնել մեր կյանքի առաջնագծում: Նա գրել է. «Մենք խոսում ենք Քրիստոսի մասին, մենք հրճվում ենք Քրիստոսով, մենք քարոզում ենք Քրիստոսի մասին, մենք մարգարեանում ենք Քրստոսի մասին, և մենք գրում ենք մեր մարգարեությունների համաձայն, որ մեր զավակները կարողանան իմանալ, թե ինչ աղբյուրի նրանք կարող են ապավինել իրենց մեղքերի թողության համար» (2 Նեփի 25.26): Դուք կարող եք վերանայել հետևյալ հոդվածները ձեր ընտանիքի հետ՝ ուղղորդելու նրանց և մյուսներին, ում սիրում եք, դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանը, Նրա առաջնորդությունն ու իմաստուն սկզբունքները, որոնք կօգնեն մեզ փնտրել Նրան բուռն, ժամանակակից աշխարհում:

Ավետարանի քննարկումներ

Հիսուս Քրիստոսի ավետարանը բոլորի համար է

Բոլոր մարդիկ ավետարանի և Հիսուս Քրիստոսի Քավության տրամադրած հույսի և փրկագնման կարիքն ունեն: Ձեր ընտանիքի հետ քննարկեք որոշ ուսմունքներ երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հոդվածից այն մասին, թե ինչպես կարող եք սիրել, կիսվել և հրավիրել որևէ մեկին ստանալ և ընդունել Հիսուս Քրիստոսի ավետարանը (տես էջ 4):

Իմաստուն սկզբունքներ լրատվամիջոցների օգտագործման համար

Տեխնոլոգիան և լրատվամիջոցները օգտակար գործիքներ են, երբ ճիշտ են օգտագործվում: Վերանայեք որոշ առաջնորդող սկզբունքներ Էջ 22-ում և քննարկեք ձեր ընտանիքի չափորոշիչները լրատվամիջոցների օգտագործման համար: Օգտագործելով «խորհեք այս հարցի շուրջ» բաժինը, մտածեք, թե ինչն է լավ ընթանում և ինչը կարելի է բարելավել:

Հավատքով հետևենք Փրկչին

40-րդ էջի իր հոդվածում երեց Բենջամին Մ. Զ. Թայը կիսվում է չորս եղանակներով, թե ինչպես է Փրկիչը օգնում մեզ: Ձեր ընտանիքի հետ դրանք վերանայելուց հետո քննարկեք, թե ինչպես են օգնել ձեզ, երբ հավատքով հետևել եք Փրկչին:

Տպել