Լիահոնա
Տեխնոլոգիաների և լրատվամիջոցների օգտագործման երեք ուղղորդող սկզբունքներ
Մարտ 2024


«Տեխնոլոգիաների և լրատվամիջոցների օգտագործման երեք ուղղորդող սկզբունքներ», Լիահոնա, մարտ 2024:

Տեխնոլոգիաների և լրատվամիջոցների օգտագործման երեք ուղղորդող սկզբունքներ

Քանի որ տեխնոլոգիաները շարունակում են զարգանալ, լրատվամիջոցների նկատմամբ այս մոտեցումները կօգնեն մեզ իմաստությամբ առաջ շարժվել:

Նկար
Ձեռք, որը բռնել է սմարթֆոնը՝ էկրանին տպատախտակ

Տեխնոլոգիան անընդհատ փոխվում է։ Եվ տեխնոլոգիայի յուրաքանչյուր առաջընթացը լրատվամիջոցների սպառման նոր ուղիներ է ստեղծել: Տպագիր մամուլը զգալիորեն փոխեց այն իրողությունը, թե ում համար կարող է հասանելի լինել գրավոր խոսքը: Ռադիոն և հեռուստատեսությունը կտրուկ փոխեցին այն պատկերացումը, թե մենք ինչպես ենք վերաբերվում նորություններին, տեղեկատվությանը և ժամանցին: Համացանցը փոխեց պատկերացումը, թե ինչ քանակի բովանդակություն կարող է հասանելի լինել մեզ, և ով կարող է ստեղծել այն: Սոցիալական լրատվամիջոցները փոխեցին մարդկանց գտնելու, նրանց հետ շփվելու և կապի մեջ մտնելու մեր ունակությունը: Արհեստական բանականության առաջացման հետ մենք նոր հարցերի առաջ ենք կանգնում։

Նոր տեխնոլոգիան երբեք միայն լավը չէ կամ միայն վատը չէ: Փոխարենը, այն հաճախ նման է խոշորացույցի, որը կարող է մեծացնել նոր հնարավորություններն ու նոր մտահոգությունները: Քանի որ մենք ձգտում ենք ավելի շատ նմանվել Քրիստոսին, կարևոր է մեր արձագանքը նոր տեխնոլոգիային և լրատվամիջոցներին:

Սկզբունքների վրա հիմնված մոտեցում

Իհարկե, չկա կանոնների ցանկ, որոնք կառաջնորդեն տեխնոլոգիայի և լրատվամիջոցների վերաբերյալ մեր կայացրած յուրաքանչյուր որոշում: Փոխարենը, մենք կարող ենք սովորել սկզբունքներ, որոնք կառաջնորդեն մեզ ընտրություն կատարելիս: Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆը ուսուցանել է. «Սկզբունքները հավերժական են և համընդհանուր»: Այդ սկզբունքների հատուկ կանոնները կամ կիրառությունները որոշ տեղերում լավ են աշխատում, իսկ որոշ տեղերում՝ ոչ: Մեզ միավորողը Հիսուս Քրիստոսն է և Նրա ուսուցանած հավերժական ճշմարտությունները, նույնիսկ, եթե որոշակի կիրառություններ տարբեր են ժամանակի ընթացքում և տարբեր մշակույթներում:1

Ավետարանի ճշմարտությունների վրա հիմնված սկզբունքներին հետևելը կօգնի մեզ մնալ ուխտի ուղու վրա: Հոգին կառաջնորդի մեզ, երբ մենք ձգտենք ընտրություն կատարել՝ հիմնված այդ սկզբունքների վրա: Այսպիսով, ի՞նչ սկզբունքներ կարող են առաջնորդել տեխնոլոգիայի և լրատվամիջոցների վերաբերյալ մեր ընտրությունը:

1. Ես կարող եմ օգտագործել իմ բարոյական ազատ կամքը՝ տեխնոլոգիան վերահսկելու գործում ընտրություն կատարելու համար Տեխնոլոգիան ինձ չի վերահսկում

Երբեմն կարող է թվալ, թե տեխնոլոգիան առաջ է անցնում է ձեր կյանքից: Կարևոր է հիշել, որ դուք կարող եք ընտրություն կատարել տեխնոլոգիան վերահսկելու համար: Այն ձեզ չի վերահսկում: Դուք կարող եք միտումնավոր ընտրելով օգտագործել տեխնոլոգիան և լրատվամիջոցները՝ օգուտ քաղելու համար և փնտրել բաներ, որոնք «առաքինի, գեղեցիկ, բարեհամբավ, գովեստի արժանի» են (Հավատո Հանգանակ 1․13

Տերն ասել է. «Ես՝ Տերս, մեծ աշխատանք ունեմ քեզ համար» (Վարդապետություն և Ուխտեր 112․6)։ Մտածեք, թե ինչպես կարող եք օգտագործել տեխնոլոգիան այդ մեծ գործն իրականացնելու համար և մնալ «ջերմեռանդ ներգրավված լինեն բարի գործի մեջ» Վարդապետություն և Ուխտեր 58.27: Հնարավոր է, որ ձեզ անհրաժեշտ լինի օգտագործել տեխնոլոգիան ձեր աշխատանքում: Դուք կարող եք օգտագործել այն` ժամանցի օգտակար ձևեր գտնելու համար: Դա կարող է օգնել ձեզ կապ հաստատել ուրիշների հետ: Եվ դա կարող է օգնել ձեզ սովորել, աճել և կատարել Տիրոջ աշխատանքը: Սակայն, այլ կիրառումները կարող են շեղել, անպատշաճ կամ վնասակար լինել: Փոխանակ թույլ տալու, որ տեխնոլոգիան վերահսկի ձեզ, օգտագործեք իմաստություն և Հոգու առաջնորդությունը և կատարեք այնպիսի ընտրություններ, որ դուք վերահսկեք տեխնոլոգիան:

2. Երբ ես օգտագործում եմ իմ բարոյական ազատ կամքը՝ նախապես ծրագրելու համար, ես ինձ ավելի լավ եմ զգում և ավելի լավ ընտրություններ եմ կատարում

Հավանաբար, դուք փորձ ունեցել եք, երբ ընտրություն եք կատարել տեխնոլոգիայի վերաբերյալ, որը ճիշտ չէ: Այն կարող է ներառել ձեր օգտագործած լրատվամիջոցները կամ որոշակի գործունեության վրա ծախսած ժամանակը: Ձեր թույլ տված սխալների համար անհանգստանալու փոխարեն ավելի ճիշտ կլինի կենտրոնանալ շարունակական աճի վրա: Եթե դուք նախապես ծրագրեք, ավելի լավ ընտրություն կկատարեք, քան, եթե ձեր բոլոր որոշումներն ընդունեք տվյալ պահին: Դուք կարող եք ստեղծել անձնական ուղեցույցներ՝ ավետարանի չափանիշներին համապատասխան, որոնք կօգնեն ձեզ լավ ընտրություն կատարել:

Եթե գտնում եք, որ չարաշահում եք կամ չափից ավելի եք օգտագործում լրատվամիջոցները, քաջություն ունեցեք ձգտելու փոփոխությունների: Օրինակ, եթե լրատվամիջոցների որոշ ձևեր լավ զգացողություն չեն ներշնչում, հարմարեցրեք ձեր սովորությունները: Եթե դուք օգտագործում եք տեխնոլոգիա՝ լրատվամիջոցներ օգտագործելու կամ որևէ գործունեության մեջ ներգրավվելու համար, որն ըստ ձեզ ճիշտ չէ, քաջություն ունեցեք փոխվելու և համբերատար եղեք ձեր հանդեպ, մինչ ձգտում եք կատարել այդ փոփոխությունները: Մտածեք որոշ գործնական քայլերի մասին, որոնք կարող եք անել՝ փոխվելու համար: Օրինակ, եթե օրվա որոշակի ժամերին ձեզ համար ավելի դժվար է լավ որոշումներ կայացնելը, կարող եք ծրագրել ժամանակը, թե երբ օգտագործեք տեխնոլոգիան, որպեսզի կայացնեք ճիշտ որոշումներ:

Նմանապես, եթե դուք տեխնոլոգիա եք օգտագործում ինքներդ ձեզ ամրապնդելու, ուրիշների հետ կապվելու և Տիրոջ աշխատանքը կատարելու համար, և զգում եք Հոգին, շարունակեք անել այդ բաները: Երբ դուք իսկապես ազնիվ եք ինքներդ ձեզ հետ ձեր ընտրությունների վերաբերյալ, ձեր հավատքն առ Տերը կարող է օգնել ձեզ օգտագործել ձեր ազատ կամքը այնպիսի ձևերով, որոնք կառաջնորդեն ձեզ ավելի լավ զգալ և շարունակել ավելի լավ ընտրություններ կատարել:

3. Ես կարող եմ օգտագործել իմ բարոյական ազատ կամքը՝ դադար տալու և ընդմիջելու համար

Դուք կարող եք զգալ, որ տեխնոլոգիայի և լրատվամիջոցների վերաբերյալ հարցերը մշտական են: Իսկ որքա՞նն է շատ: Պետք է ավելացնե՞մ, թե՞ նվազեցնեմ լրատվամիջոցների և տեխնոլոգիայի օգտագործումը: Արդյոք ես խելամտո՞րեն եմ օգտագործում իմ ժամանակը: Փորձեք թույլ չտալ, որ նման մտքերը ճնշեն ձեզ։ Հիշեք, որ լավ է դադար տալ և ընդմիջել լրատվամիջոցներից: Ընդմիջումը կարող է լինել այլ գործունեության ընտրությունը, քան թե մի քանի ժամ էկրանին սևեռվելը, կամ նույնիսկ որոշակի տեխնոլոգիաներ չօգտագործելը, ինչպիսիք են սոցիալական ցանցերը:

Տեխնոլոգիան մեծ օրհնություններ է տալիս՝ օգնելով մեզ կապի մեջ մնալ ուրիշների հետ. սակայն, միայն այն պատճառով, որ մենք կարող ենք կապվել ցանկացած պահի, չի նշանակում, որ մենք պետք է կապվենք ցանկացած պահի: Տերը հիշեցնում է մեզ. «Հանգիստ եղեք և իմացեք, որ ես եմ Աստված» (Վարդապետություն և Ուխտեր 101.16): Համոզվեք, որ ժամանակ եք հատկացնում Նրա հետ կապվելու համար:

Եղեք իմաստուն

Քանի որ տեխնոլոգիան շարունակում է զարգանալ, մենք պետք է շատ որոշումներ կայացնենք ապագայում տեխնոլոգիայի օգտագործման վերաբերյալ: Եկեղեցուց հատուկ կանոններ և ցուցակներ փնտրելու փոխարեն, մենք կարող ենք դիմել Երկնային Հորը, Փրկչին, սուրբ գրություններին և ժամանակակից մարգարեների խոսքերին սկզբունքների համար, որոնք կօգնեն առաջնորդել մեր ընտրությունները: Հոգին կօգնի մեզ իմանալ՝ արդյոք մեր ընտրությունները ճիշտ են: Հակոբի խոսքերը նույնքան կիրառելի են այսօր, որքան այն ժամանակ, երբ նա առաջին անգամ սովորեցրեց նրանց. «Օ, եղեք իմաստուն. ի՞նչ կարող եմ ասել ավելին» (Հակոբ 6.12):

Տպել