Լիահոնա
Այսօր Փրկչի ավետարանով կիսվելու օրն է
Հուլիս 2024


«Այսօր Փրկչի ավետարանով կիսվելու օրն է», Լիահոնա, հուլիս 2024։

Բարի գալուստ այս թողարկում

Այսօր Փրկչի ավետարանով կիսվելու օրն է

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հայտարարել է. «Աշխարհի պատմության մեջ երբևէ չի եղել այնպիսի ժամանակ, երբ մեր Փրկչի մասին գիտելիքն ավելի կենսական և արդիական լինի յուրաքանչյուր մարդկային հոգու համար» («Մաքուր ճշմարտություն, մաքուր վարդապետություն, և մաքուր հայտնություն», Լիահոնա, նոյեմբեր 2021, 6): Ահա ինչու ենք մենք ընդունում Փրկչի հրավերը և Նրա ավետարանով կիսվելու պատվիրանը (տես Մատթեոս 28.19):

Սա կարևոր աշխատանք է, որին մենք բոլորս կարող ենք մասնակցել: Այս թողարկման մեջ Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Քվենթին Լ. Քուքը ուսուցանում է, որ «ամենուրեք կան հնարավորություններ` օգնելու ուրիշներին գալ Քրիստոսի մոտ՝ ցույց տալով մեր սերը, կիսվելով մեր համոզմունքներով և հրավիրելով նրանց միանալ մեզ՝ զգալու Հիսուս Քրիստոսի ավետարանի ուրախությունը» (էջ 4):

Մենք երախտապարտ ենք յուրաքանչյուր երիտասարդ տղամարդու և երիտասարդ կնոջ համար, որոնք ծառայում են ուսուցողական կամ ծառայողական միսիայում, բայց ինչպես ես հայտարարում եմ այս թողարկման իմ հոդվածում. «Առաջնագծում մեզ անհրաժեշտ է միսիոներներից և անդամներից կազմված շատ ավելի մեծ բանակ»:

Ես նույնպես կիսվում եմ, որ. «Այսօր այդ օրն է, որ մենք հաստատակամություն և քաջություն ցուցաբերենք և կիսվենք Հիսուս Քրիստոսի ավետարանով» (էջ 40): Երբ այս ամիս ուսումնասիրեք Ամմոնի, Աբիսի և մյուսների միսիոներական ջանքերը Մորմոնի Գրքում, ես հրավիրում եմ ձեզ խորհել այն մասին, թե ինչպես կարող եք Փրկչի ավետարանի ուրախությամբ կիսվել ձեր շրջապատի հետ:

Երեց Էդուարդո Գավարեթ

Յոթանասունից

Նկար
մարդը և միսիոներները աղոթում են հավաքատանը

«Ոչինչ մի ասա այս սերնդին, բացի ապաշխարությունից: Պահիր իմ պատվիրանները և օգնիր առաջ տանել իմ գործը, իմ պատվիրանների համաձայն, և դու պիտի օրհնվես»:

Լուսանկարը` Մեթյու Ռեյերի

Տպել