Լիահոնա
Ինչի՞ համար կարող ենք աղոթել
Հուլիս 2024


«Ինչի՞ համար կարող ենք աղոթել», Լիահոնա, հուլիս 2024:

Եկ, հետևիր ինձ

Ալմա 33–34

Ինչի՞ համար կարող ենք աղոթել

Ալմա 33 և 34 գլուխներում մեզ ուսուցանվում է, որ մենք կարող ենք աղոթել ցանկացած վայրում, ցանկացած ժամանակ, ամեն ինչի վերաբերյալ: Ստորև բերված են տարբեր իրավիճակներում աղոթող անհատների օրինակներ:

Երբ կարդաք այս փորձառությունները, նկատի ունեցեք մի քանի եղանակներ, որոնցով դուք աղոթել եք «ձեր դաշտերի հոտերի համար» և «ձեր սենյակներում և ձեր գաղտնի տեղերում և ձեր անապատում» (Ալմա 34.25, 26):

Նկար
տղամարդը կանգնած է սպորտային հագուստով

Վերջին Օրերի Սուրբ Ալմա Ռիչարդսը ընդգրկվեց 1912 թվականի օլիմպիական թիմի կազմում:

Աղոթք Օլիմպիական խաղերի ժամանակ

Բարձրացատկորդ Ալմա Ռիչարդսը 1912 թվականի ատլետիկայի օլիմպիական հավաքականի անդամ էր, որը մրցում էր Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքում: Մրցույթի ընթացքում մյուսները հերթով հեռացվեցին, մինչև մնացին միայն Ալման և մեկ ուրիշը:

«Երբ Ալման պատրաստվում էր ցատկել, նրա միտքը շեղվեց հուզմունքի և անհանգստության պատճառով: Այնտեղ նա ներկայացնում էր իր երկիրը աշխարհի մեծագույն սպորտային մրցույթում: Այնուամենայնիվ, նա իրեն թույլ էր զգում, կարծես իր ուսերին զգում էր Օլիմպիական խաղերի հետ կապված բոլորի հույսերի ճնշումը: Նա մտածում էր Յուտայի, իր ընտանիքի և իր հայրենի քաղաքի մասին: Նա մտածում էր ԲՅՀ-ի և Սրբերի մասին։ Գլուխը խոնարհելով՝ նա լուռ խնդրեց Աստծուն, որ իրեն ուժ տա։ «Եթե ճիշտ է, որ ես պետք է հաղթեմ,- աղոթեց նա,- ես կանեմ ամեն ինչ, որ լավ օրինակ ծառայեմ իմ կյանքի բոլոր օրերին»:

Օգտվելով Տիրոջ ուժից՝ Ալման ցատկեց բարձր նշաձողի վրայով: Երբ նրա մրցակիցը ձախողվեց, Ալման նվաճեց ոսկե մեդալը:

Նկար
տղամարդը ցատկում է ձողի վրայով սպորտային մրցույթի ժամանակ

Ավելի ուշ, մի ընկեր «ծաղրեց նրան, որ նա աղոթում է իր հաղթական թռիչքից առաջ: «Կցանկանայի, որ դու չծիծաղեիր»,- կամացուկ պատասխանեց Ալման: «Ես աղոթեցի Տիրոջը, որ ինձ ուժ տա՝ անցնելու այդ ձողի վրայով, և ես անցա այն կողմը»։

Աղոթք փողոցի անկյունում

1898 թվականին Ինեզ Նայթը և Ջենի Բրիմհոլը առաջին երկու ամուրի կանայք էին, որոնք կանչվեցին որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու քույր միսիոներներ: Անգլիա ժամանելուց անմիջապես հետո երկու կանայք գնացին քարոզելու Օլդհեմում, որը Լիվերպուլի մոտ գտնվող փոքր արտադրական քաղաք է:

Նկար
երկու միսիոներ քույրեր

Ինեզ Նայթը և Ջենի Բրիմհոլն աղոթքով օգնություն խնդրեցին Անգլիայում իրենց միսիոներական ծառայության համար:

Աջ. Լուսանկարը տրամադրվել է Ջենիֆեր Ուաթքոթ Հուտոնի կողմից

Երկու քույրերը, նրանց միսիայի նախագահը և մյուս միսիոներները հավաքվեցին մի երեկո: «Նրանք շրջան կազմեցին փողոցի բանուկ անկյունում, աղոթեցին և օրհներգեր երգեցին, մինչև որ նրանց շուրջը մեծ բազմություն ձևավորվեց»: Նրանց ջանքերն այնքան հաջող էին, որ միսիայի նախագահը «հայտարարեց, որ հաջորդ օրը տեղի կունենա հատուկ ժողով, և նա բոլորին հրավիրեց գալ և լսել քարոզչություն՝ «իսկական կենդանի մորմոն կանանցից»:

Աղոթք փոխադրամիջոցի համար

Սիերա Լեոնեի Բո քաղաքից Սահրը մոտոցիկլետ-տաքսիով մեկնեց գյուղական շրջան՝ իր տարեց ծնողներին այդքան անհրաժեշտ դեղորայքը հասցնելու համար: Նա մնաց նախատեսվածից ուշ՝ օգնելու ծնողներին վերանորոգել իրենց տանիքը, որը վնասվել էր քամուց։ Երբ այն շտկվեց, մթնշաղն արդեն ընկել էր։

Ուշ ժամի պատճառով դժվար թե տաքսի գար։ Սահրը անհանգստացավ։ Առանց տաքսիի նա ոտքով ճանապարհ ընկավ, որը ոչ միայն երկար, այլև հնարավոր է, վտանգավոր լիներ։ Ծնողների տանը մնալը տարբերակ չէր, քանի որ հաջորդ առավոտյան նա վաղ աշխատանքային հերթափոխ ուներ: Բացի այդ՝ նա չէր ուզում գիշերը մենակ թողնել իր երիտասարդ ընտանիքին։

Մոտոցիկլետ-տաքսիի համար աղոթելը մի փոքր տարօրինակ թվաց, բայց Սահրը խնդրեց Աստծուն, որ օգնի իրեն տուն հասնել: Րոպեներ անց մի տաքսի եկավ, որը պարզապես ինչ-որ մեկին իջեցրեց այդ սովորաբար հանգիստ տարածքում: Սահրը երախտագիտությամբ նստեց, զգալով, որ ինքն օրհնված է, որ կկարողանա շուտով տանը լինել, որպեսզի պահպանի իր աշխատանքային պարտավորությունները և ապահով պահի իր ընտանիքը:

Աղոթք ժամանակացույցի փոփոխության համար

Արգենտինայի Սանտա Կրուսից եղբայր Միգել Տրոնկոսոն անհամբեր սպասում էր Յոթանասունից երեց Կառլոս Հ. Ամադոյի ելույթին իրենց ցցում: Բայց Երեց Ամադոն պետք է ելույթ ունենար երեքշաբթի երեկոյան, իսկ եղբայր Տրոնկոսոն՝ ավագ դպրոցի ուսուցիչը, պետք է այդ երեկո դասավանդեր դպրոցում: Վճռելով մասնակցել հանդիպմանը՝ նա և իր ընտանիքը աղոթեցին օգնության համար։

Եղբայր Տրոնկոսոն իր փորձառության մասին ասել է.

«Համաժողովից մեկ օր առաջ ես հուշում զգացի խոսել տնօրենի հետ 20 րոպե շուտ հեռանալու մասին: … Նախքան ես կհասցնեի որևէ բառ ասել, նա հարցրեց ինձ, թե արդյոք դեմ չեմ լինի երեքշաբթի դասի ժամը փոխել սովորականից երկու ժամ շուտ: …

«Ինչ օրհնություն էր սա մեզ համար: Մենք բավականին շուտ հասանք ժողովին և զգացինք Հոգին՝ Տիրոջ աշակերտներից մեկի ներկայությամբ: … Բացի այդ, մենք՝ որպես ընտանիք, վկայություն ստացանք, որ Երկնային Հայրը գիտի մեր ցանկությունները և լսում է մեր աղոթքները»:

Հղումներ

  1. Տես Saints: The Story of the Church of Jesus Christ in the Latter Days, vol. 3, Boldly, Nobly, and Independent, 1893–1955 (2022), 156–59։ Նրա փորձառության մասին ավելի շատ մանրամասներ կարելի է գտնել «Ալմա Ռիչարդս. 1912թ. Օլիմպիական խաղերը» (թվային հոդված), Լիահոնա, հունվարի 2022, Ավետարանի գրադարան:

  2. Տես Saints, 3:63–64։

  3. Միգել Տրոնկոսո, «Մենք դիմեցինք աղոթքին», Լիահոնա, մարտ 2011, 69:

Տպել